Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

2023 թվականի ամենատարօրինակ իրադարձությունները

19:46, 30 դեկտեմբերի

Անցնող տարին լի էր սկանդալներով ու տարօրինակ իրադարձություններով։ Որոշեցինք հիշեցնել դրանցից մի քանիսը` քաղաքականությունից ու հայտնիների կյանքից մինչեւ սովորական մարդկանց զվարճալի արկածներ:

Բրիտանական քաղաքը չեղարկել է ամանորյա հրավառությունը ծովացուլի պատճառով

морж.jpg (47 KB)

Բրիտանական քաղաքներից մեկը չեղարկել է ամանորյա հրավառությունը ծովացուլի պատճառով։ Անցյալ տարեվերջին Սկարբորո լողափում Թոր մականունով ծովացուլը գրավեց այցելուներին ամբողջ աշխարհից, ովքեր ցանկանում էին տեսնել ծովային կաթնասունին:

Դա հանգեցրեց նրան, որ քաղաքը չեղյալ հայտարարեց իր ամանորյա հրավառությունը՝ կաթնասունին պաշտպանելու համար: Շատերը նշել են, որ վայրի բնության բարեկեցությունը ավելի առաջնային է, քան մարդկանց ժամանցը:

Ծովացուլն առաջին անգամ երեւացել էր դեկտեմբերի 30-ին, որից հետո նրա անվտանգության համար սահմանվել է կորդոն։

Ֆինլանդիայի վարչապետի «վայրի պարը»

Ֆինլանդիայի նախկին վարչապետ Սանա Մարին, ով հայտնի դարձավ պարային տեսահոլովակով, անսպասելիորեն հայտարարեց, որ հեռանում է քաղաքականությունից՝ աշխատելու Լոնդոնում գործող ոչ առեւտրային կազմակերպությունում:

Մարինը հեռացավ քաղաքականությունից՝ հայտարարելով, որ դառնալու է Թոնի Բլերի գլոբալ փոփոխությունների ինստիտուտի խորհրդականը։ Բացահայտվեց նաեւ, որ հոկտեմբերին նախկին ղեկավարը պայմանագիր էր կնքել Range Media Partners-ի հետ, որը ներկայացնում է այլ բարձրաստիճան հայտնի մարդկանց եւ կօգնի Մարինին կողմնորոշվել ապագա մեդիա հնարավորություններում:

Քայլի Ջեններն ու առյուծի գլուխը

лев.jpg (132 KB)

Քայլի Ջենների՝ Schiaparelli-ի գարուն/ամառ 2023 բարձր նորաձեւության շոուի զգեստը, որը լրացված էր առյուծի հսկա գլխով, վիրուսային դարձավ։ Բացի քննադատություններից, նրա կերպարը բազմաթիվ մեմերի հիմք դարձավ։

лев1.jpg (67 KB)

Թրամփը վիրավորվեց Քիմ Քարդաշյանից

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Քիմ Քարդաշյանին անվանեց «աշխարհի ամենագերագնահատված հայտնի մարդը»՝ հերքելով Ջոնաթան Կառլի՝ «Հոգնել են հաղթանակից» նոր գրքում իրենց միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին պնդումները։

тра-1.jpg (161 KB)

«Գրքում աշխարհի ամենագերագնահատված հայտնի դեմքը՝ Քիմ Քարդաշյանը, իբր ասում է ինձ, որ «կօգտագործի իր համբավը՝ ֆուտբոլի աստղերին Սպիտակ տուն բերելու համար», եթե ես մեղմացնեմ տարբեր բանտարկյալների պատիժը»,-իր Truth սոցիալական ցանցում գրել է Թրամփը,-«Այս պատմությունը կեղծ է, քանի որ նա (Քիմ Քարդաշյանը – խմբ.) կլիներ վերջին մարդը, ում կխնդրեի ներգրավել ֆուտբոլիստներին»:

Միաժամանակ Թրամփը գովաբանել է Քիմի նախկին ամուսնուն՝ Քանյե Ուեսթին։ «Ես օգնեցի պատժաչափերի մեղմացմանը, բայց միայն նրանց դեպքում, ովքեր արժանի էին, եւ դա ավելի շատ կապված է Քանյե Ուեսթի հետ, քան Քիմի, ով, հավանաբար, քվեարկել է ստախոս Ջո Բայդենի օգտին, եւ տեսեք, թե ինչ խառնաշփոթի մեջ է հիմա մեր երկիրը»,-հավելել է ԱՄՆ նախկին նախագահը: 

Երկնքից ընկած օձը

змея.jpg (22 KB)

Տեխասից մի կին պատմել է, որ օձը երկնքից ընկել է իր ձեռքի վրա, այնուհետեւ դրա վրա հարձակվել է բազեն:

Հուլիսի վերջին Փեգի Ջոնսը Տեխաս նահանգի Սիլբի քաղաքում հնձում էր իր այգին, երբ օձը երկնքից ընկավ նրա վրա՝ փաթաթվելով նրա թեւին: Այնուհետ, ըստ CBS News-ի, բազեն ցած է իջել, եւ սկսվել է National Geographic-ի ոճով կռիվը:

«Բազեն բռնեց օձին, որը փաթաթված էր ձեռքիս շուրջը, եւ քաշեց դրան այնպես, ասես ցանկանում էր տանել»,-հիշում է նա: Մի քանի տանջալից րոպեներից հետո բազեն կարողացել է պոկել օձին Ջոնսից, որի ձեռքը, արդյունքում, վնասվել է։ Հնարավոր է, նրան նաեւ օձն էր խայթել, թեեւ կինը դրանում վստահ չէ։

Նույնասեռականների սեքսը՝ ԱՄՆ Կոնգրեսի շենքում

гей.jpg (50 KB)

The Daily Caller-ը հաղորդեց մի տեսանյութի մասին, որտեղ երեւում է, թե ինչպես է ԱՄՆ Կոնգրեսի աշխատակիցը «սեքսով զբաղվում անծանոթ տղամարդու հետ»: Տեսանյութը տեղադրվել է քաղաքականությամբ զբաղվող նույնասեռականների մասնավոր խմբում:

Ըստ Politico-ի, տեսագրությունը ձայնագրվել է Սենատի գրասենյակի շենքի 216 սենյակում:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել