Երեկ՝ հունվարի 13-ին, BAFTA-ն (Բրիտանական կինոյի եւ հեռուստատեսային արվեստի ակադեմիան) Լոս Անջելեսում կազմակերպել էր իր ամենամյա թեյախմության միջոցառումը, որին հրավիրված էին տարվա ամենաքննարկված սերիալների եւ ֆիլմերի դերասաններն ու հեղինակները։ Հյուրերի թվում է եղել նաեւ ամերիկահայ ռեժիսոր եւ դերասան Մայքլ Գուրջյանը, որի «Ամերիկացին» դարձել է առաջին հայկական ֆիլմը «Օսկարի» shorlist-ում։
Ռեժիսորը, որը նաեւ ֆիլմի գլխավոր դերասակատարն է, միջոցառմանը ժամանել էր «Ճիչ» սարսափ ֆիլմի աստղ Նիվ Քեմփբելի հետ, որին շնորհակալություն է հայտնել հայկական արտադրության ֆիլմին աջակցելու համար։
Посмотреть эту публикацию в Instagram
«Շնորհակալ եմ քեզ, Նիվ Քեմփբել՝ այսօր ինձ հետ BAFTA-ի թեյախմության երեկույթին «Ամերիկացի» ֆիլմին աջակցելու համար: Ես դեռ անսովոր եմ զգում այս իրադարձությունների ժամանակ, բայց դու օգնեցիր, որ ավելի շատ զգամ, որ ես պատկանում եմ այս ամենին»,-Instagram-ում հրապարակած համատեղ լուսանկարի ներքո գրել է Գուրջյանը։
Տարեվերջին հայտնի դարձավ, որ պրոդյուսեր Արման Նշանյանի եւ ռեժիսոր Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը հայտնվել է «Օսկար»-ի եզրափակչում՝ ներակայցվելով Լավագույն միջազգային խաղարկային ֆիլմ անվանակարգում։ Հայկական կինոարտադրության պատմության մեջ սա առաջին դեպքն է, որ հայկական ֆիլմն անցնում է «Օսկար»-ի shortlist:
«Ես զգում էի, որ այս ֆիլմն իր համամարդկային պատմությամբ կարող է նման հաջողություն գրանցել: Մտահոգվում էի, որ ֆիլմը կարող էր չնկատվել «Օսկար»-ի կողմից, սակայն կատարված աշխատանքի վրա կասկած չունեի»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշել էր պրոդյուսեր Արման Նշանյանը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում