«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Աֆիշա․ ո՞ւր գնալ այս շաբաթ

10:31, 22 հունվարի

Հունվարի 23, երեքշաբթի

Ակումբային երաժշտություն եւ հզոր վոկալ ունկնդրելու համար երեկոն անցկացրեք «Կամի» ակումբում, որտեղ ելույթ կունենան Կարինա Առուստամյանը եւ The Band-ը։ 

Սկիզբը՝ 21:30-ին, տոմսերի արժեքը՝ 5000 դրամ։ 

Հունվարի 24, չորեքշաբթի

Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում նոր 18+ վիրուսային ներկայացում է՝ պատմություն վիրուսի մասին, որը հավասարեցնում է յուրաքանչյուրի՝ մարդ մնալու շանսերը։ Բեմադրող՝ ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյան, պիեսի հեղինակ՝ Բաբկեն Զաքարյան։ Դերերում հանդես են գալիս Լեւոն Հարությունյանը, Վաչե Երիցյանը, Արա Սարգսյանը, Անուշ Առաքելյանը եւ Ստեփան Ղամբարյանը։ 

Սկիզբը՝ 19:00-ին, տոմսերի արժեքը՝ 3000-ից 5000 դրամ:

Իսկ եթե պարային ռիթմեր ու հիթային կատարումներ եք փնտրում, 21:00-ին ակյցելեք «Մեցցո» ակումբ, որտեղ թեժ տրամադրությունը կապահովի Արամ mp3-ն։ 

Տոմսերի արժեքը՝ 5000-ից 25000 դրամ։

Հունվարի 26, ուրբաթ

Բարդերի ակումբը եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան ներկայացնում են հեղինակային երգի բարեգործական համերգ, որի հասույթը կուղղվի «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամին։ Համերգը տեղի կունենա Առնո Բաբաջանյան համերգասրահում։

Սկիզբը՝ 20:00-ին, տոմսերի արժեքը՝ 3000-ից 5000 դրամ։ 

Հունվարի 27, շաբաթ

«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Տիգրան Մանսուրյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական երեկո, որի ընթացքում կհնչեն կոմպոզիտորի հայտնի եւ սիրված ստեղծագործությունները։ Համերգը տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ, դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։

Սկիզբը՝ 19:30-ին, տոմսերի արժեքը՝ 3000-ից 15000 դրամ։ 

Իսկ ռոքային տրամադրության հետեւից կարող եք գնալ Գյումրի, որտեղ Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա Nemra խմբի համերգը։ 

Սկիզբը՝ 19:00-ին, տոմսերի արժեքը՝ 5000, 6000 եւ 7000 դրամ։

Հունվարի 28, կիրակի

«5+1 պատմություն սիրո մասին»․ Երեւանի պետական կամերային թատրոնը հրավիրում է դիտելու 16+ բազմաժանր ներկայացում՝ Էվա Խաչատրյանի եւ Մխիթար Ավետիսյանի մասնակցությամբ։ Մտահղացման հեղինակ եւ բեմադրիչ՝ Դավիթ Աբրահամյան։ 1 ժամ 20 րոպե տեւողությամբ ներկայացումը տղամարդու եւ կնոջ զավեշտալի, դրամատիկ, անհասկանալի եւ երբեմն աբսուրդի հասնող փոխհարաբերությունների մասին է։ 

Սկիզբը՝ 19:00-ին, տոմսերի արժեքը՝ 2000-ից 6000 դրամ։ 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել