Այդքան հայտնի կերատինային հարթեցումը կարող է կատաստրոֆիկ հետևանքներ թողնել մազերի վրա, որոնք նկատելիորեն կարող են նոսրանալ։ Vogue-ի հետ զրույցում Isya Aesthetics-ի տնօրեն բժիշկ Քիրան Սեթհին նշում , որ այդ տեսակ հարթեցումը հանգեցնում է մազաթափման և մազերի կոտրման։
«Կերատինային հարթեցման պրոցեդուրաները գործում են մազերի դիսուլֆիդային կապերի անջատմամբ, որոնք պատասխանատու են մազերի բնական կառուցվածքի և որակի համար։ Այս կապերը խզելու միջոցով պրոցեդուրան թույլ է տալիս մազերին տալ ավելի հարթ և ուղիղ տեսք։ Սակայն դա հանգեցնում է դիսուլֆիդային կապերի թուլացման, որն էլ իր հերթին՝ մազերի կոտրման և մազաթափության։ Մազերի կառուցվածքի մեջ այդ արմատական փոփոխությունը կարող է հանգեցնել ինչպես ժամանակավոր և անմիջապես, այդպես էլ երկարաժամկետ փոփոխությունների՝ ազդելով մազերի առողջության վրա»,-բացատրում է բժիշկը։
Խոսելով այն բանի մասին, թե ինչպես է հնարավոր շտկել կերատինային հարթեցման պատճառած վնասները, փորձագետը նշում է, որ պետք չէ սպասել մազերի որակի հետ կապված կտրուկ և անմիջապես փոփոխությունների պրոցեդուրայից հրաժարվելուց հետո։ «Մազերի՝«կերատինային հարվածից» վերականգման համար մոտ մեկ տարի կպահանջվի։ Այդ ժամանակ սկզբնական և ավելի ուժեղ դիսուլֆիդային կապերը վերականգնվելու հնարավորություն ունեն»,-ասում է նա։
Փորձագետը խորհուրդ է տալիս կենտրոնանալ սնուցման և արտաքին խնամքի վրա։ «Ներքին մակարդակով որոշիչ նշանակություն ունի հավասարակշռված դիետայի շրջանակներում սպիտակուցների ընդունումը»։ Ինչ վերաբերում է մազերի անմիջական բուժմանը, նա խորհուրդ է տալիս «պարբերաբար կիրառել յուղեր և շիճուկներ վնասվածքների նվազեցման համար։ Ինչպես նաև կարևոր է ընտրել մազերի արևապաշտպան միջոց՝ գլխամաշկն ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանելու համար։ Շատ կարևոր են մազերի խնամքի ճիշտ միջոցները, ինչպիսիք են փափուկ շամպունների կիրառումը և հավելյալ քիմիական բուժումներից խուսափելը»,-եզրափակում է նա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին13:17, 8 մայիսի
«Ուենսդեյ» սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները սկսվել են12:34, 8 մայիսի
Ջեսիկա Բիլը Met Gala-ից առաջ 9 կգ աղով լոգանք է ընդունել11:23, 8 մայիսի
Քիմ Քարդաշյանը բացահայտել է Met Gala-ում իր սենսացիոն տեսքի գաղտնիքները10:46, 8 մայիսի
Շակիրան Met Gala-ի after-pary-ին ներկայացել էր ատլասե սպիտակ զգեստով10:17, 8 մայիսի
Meta Gala 2024-ի after-party-ն. «մերկ» հանդերձանքներ եւ վայրի պարեր09:00, 8 մայիսի
ՄԱՅԻՍԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ