Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Պրոդյուսեր Արման Նշանյանի եւ ռեժիսոր Մայքլ Գուրջյանի «Ամերիկացին» չհայտնվեց «Օսկարի» 5-յակում, բայց «կերտեց պատմություն» հայկական կինոարտադրության մեջ

18:10, 23 հունվարի

Ռեժիսոր Մայքլ Գուրջյանի եւ պրոդյուսեր Արման Նշանյանի «Ամերիկացի» ֆիլմը չհայտնվեց «Օսկար»-ի՝ «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգի հնգյակում։ Տարեվերջին՝ հայտնվելով հեղինակավոր մրցանակաբաշխության շորթլիստում, «Ամերիկացին» դարձավ առաջին հայկական ֆիլմը, որը երբեւէ հայտվել էր «Օսկար»-ի նախընտրական փուլում։

«Ես չեմ կարող ասել, որ համոզված էի, որ 5-յակում ենք հայտնվելու, սակայն ունեի հանգստություն, ինչպես եւ նախորդ անգամ։ Երբ առաջին անգամ կարդացել էի սցենարը, միանգամից համաձայնել էի աշխատել այս ֆիլմի շուրջ։ Այն չհայտնվեց եզրափակչում, բայց, կարծում եմ, երկար ու կարեւոր ճանապարհ անցավ, ու ես զգում էի, որ այն նման մեծ ճակատագիր է ունենալու։ Առհասարակ, Հայաստանում կարող եք ամեն բան անել, պետք չէ բոլոր երազանքները կապել միայն դրսի հետ, այս պատմական իրադարձությունը խոսքերիս ապացույցն է»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց ֆիլմի պրոդյուսեր Արման Նշանյանը։

1dca0a77-a1aa-40e7-91b2-c12e15d6b8ff.jfif (75 KB)

Ըստ Նշանյանի՝ շորթլիսթում հայտնվելն արդեն իսկ մեծ իրադարձություն էր, քանի որ դա առաջին անգամ էր տեղի ունենում Հայաստանի հետ։ Պրոդյուսերի խոսքով՝ հաղթանակ չէր կանխատեսում՝ հաշվի առնելով մրցակից երկրների մեծ ֆինանսներով նկարահանումները, ինչը, իհարկե, հայկական կողմն իրեն չէր կարող թույլ տալ։ 

«Պետք է ֆիլմ նկարահանելիս հստակ գիտակցես, թե ինչի համար է այն արվում։ Ի դեպ, ամենեւին, պարտադիր չէ, որ ամեն ֆիլմ «Օսկար»-ին ներկայացնես, սակայն այս ուշադրությանն արժանանալուց հետո, պետք է մեր մյուս քայլերը լինեն նույնքան մտածված։ Ի վերջո, այսօր հասել ենք այն կետին, որ Հայաստանն ընկալում են որպես լուրջ ֆիլմարտադրող երկրի։ Պետք է պահպանենք մեր հաջողությունը եւ մեր հանդեպ ունեցած հարգանքը։ Մենք 30 տարի մտածում էինք, որ ֆիլմարվեստը, հեռուստատեսությունը, սերիալը միայն ժամանցի համար են, սակայն հիմա, վերջապես, գիտակցում ենք, որ ֆիլմարտադրությունը մեծ զենք է, որը կարող ենք օգտագործել երկրի եւ ժողովրդի շահերի համար, քանի որ շատերն ինֆորմացիայի մեծ մասը ստանում են հենց էկրանից։ Կարեւոր է, թե այդ էկրանի միջից ինչ ենք ցանկանում ասել մեր ազգին, ինչու ոչ, նաեւ աշխարհին»:

6debe093-aacc-451d-894a-a25695813554.jfif (62 KB)

Նշանյանի խոսքով՝ այսօր մեծ ուշադրության են արժանանում որպես ֆիլմարտադրող կողմ.

«Մեծ արձագանք ունեցանք շորթլիսթում հայտնվելուց հետո, շատ նամակներ էի ստանում, որոնք մինչ օրս չեն դադարում։ Գործնական առաջարկներ եմ ստանում տարբեր երկրների կինոգործիչներից, ովքեր ցանկանում են սցենարներ ուղարկել, որպեսզի այստեղ՝ Հայաստանում, ֆիլմեր նկարահանենք։ Ի վերջո, նաեւ օրենսդրական փոփոխություն ունենք, որի շնորհիվ Հայաստանում ֆիլմ նկարահանելն օտարերկրացիների համար ցանկալի կլինի (Միջոցների վերադարձ ֆիլմարտադրողներին՝ 40%-ի չափով)»:

Վերջինս հատուկ ընգծեց, որ «Ամերիկացին», հակառակ մի շարք քննարկումների, հայկական է, մասնավորապես՝ հայաստանյան արտադրանք է։

9739ed1c-fd94-4a5a-a92e-86f9f080674d.jfif (40 KB)

«Նախ ցանկանում եմ նշել, որ 100%-ով հայկական ֆիլմ է, կարող ենք հպարտությամբ նշել, որ այն 95%-ով նկարահանվել է Հայաստանի մասնագետների կողմից, Հայաստանի Ազգային կինոկենտրոնի եւ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։ Սա հատուկ եմ ընդգծում, քանի որ երբեմն թյուր կարծիքներ են լինում, որ այն հայկական ֆիլմ չէ, ավելին՝ մենք իբրեւ պարզապես օգնել ենք ամերիկյան կողմին, բայց հպարտությամբ հերքում եմ այդ կարծիքը։ Այն նկարահանվել է իմ՝ «People of Ar» եւ «Ava Films» հայաստանյան պրոդյուսերական ընկերությունների կողմից։  Սա շեշտում եմ այն բանի համար, որ այն երիտասարդները, ովքեր հիմա կկարդան այս տողերը, գիտակցեն, որ կարող են նման մասշտաբների երազանքներ ունենալ. այս ամենն ավելի քան իրատեսական է։ Քրտնաջան աշխատանքով եւ արվեստին հավատարիմ մնալով՝ հավատեցեք, որ կկարողանաք բարձունքներ գրավել։ Պարզապես մի կենտրոնացեք միայն փառքի վրա, այն կործանում է արվեստը»,-եզրափակեց ֆիլմի պրոդյուսերը։

Հավելենք, «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգի ֆիլմերն ընտրվել են առաջին փուլում տարբեր երկրներից ներկայացրած 88 ֆիլմերից։ Հնգյալում հայտնվել են Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, Ճապոնիան եւ Անգլիան ներկայացնող ֆիլմերը։ 

6386e076-9901-4100-b759-21ca020a1ca5.jfif (46 KB)

«Ամերիկացի» ֆիլմը պատմում է Ցեղասպանությունից հրաշքով ողջ մնացած եւ Միացյալ Նահանգներ գաղթած հայ երիտասարդի՝ Չարլիի մասին, ում ընտանիքը, ցավոք, այդ ոճրագործության զոհ էր դարձել: Պատմությունը սկսվում է 1947թ-ին, երբ Չարլին վերադառնում է Հայաստան եւ բախվում խորհրդային կոմունիզմ կոչվող դաժան իրականությանը: Հայաստանում Չարլիին անմիջապես ձերբակալում են եւ դատապարտում ազատազրկման: Իրավիճակի ամբողջ լրջությունն ու սարսափը գիտակցելու հետ մեկտեղ՝ Չարլին պատահմամբ հայտնաբերում է, որ իր բանտախցի արտաքին պատը վնասվել է երկրաշարժի հետեւանքով՝ առաջացնելով մի ճեղք, որի միջով նա կարողանում է տեսնել մոտակա շենքի բնակարաններից մեկը, որտեղ ապրում էր մի ամուսնական զույգ՝ Տիգրանն ու Ռուզանը: Նրանք էլ դառնում են Չարլիին արտաքին աշխարհի հետ կապող միակ օղակը: Չարլին սկսում է հետեւել ամուսնական զույգի կյանքին, ճաշել, ուրախանալ, տխրել, երգել ու պարել նրանց հետ միաժամանակ, փորձում ճանաչել հայկական մշակույթը, որը մինչ այդ անծանոթ էր իրեն:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print    |  In English

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search