Դուբայում բացվել է աշխարհում ամենամեծ կոնսոլը, որը միավորում է One Za'abeel բազմաֆունկցիոնալ համալիրի (որը կառուցվել է Nikken Sekkei ճապոնական ստուդիայի կողմից) երկու երկնաքերները, տեղեկացրել է Dezeen-ը։
67,5 մետր երկարությամբ կոնսոլը ավելի երկար հորիզոնական կառույցի մի մասն է, որի անվանումն է The Link, այն կախված է 100 մետր բարձրության, վեց շերտանի մայրուղու վրա, եւ ունի հսկայական պեյզաժային լողավազան։
The Link-ը երկնաքերների հետ միացած է երկու կետում։ Քանի որ աշտարակները գտնվում են մայրուղու երկու կողմերում, Nikken Sekkei-ն դրանք նախագծել է որպես քառահարկ կամուրջ դրանց միջեւ։
Պարսից ծոցի հյուսիս-արեւմուտքին նայող 67,5 մետր երկարությամբ կոնսոլը գերազանցում է Սինգապուրի 66,5 մետր երկարությամբ Marina Bay Sands տեսահարթակին եւ աշխարհի ամենաերկար կոնսոլն է։
Nikken Sekkei-ը The Link-ը նախագծել է որպես շքեղ բազմաֆունկցիոնալ One Za'abeel համալիրի կենտրոնական մաս, այստեղ ներառված են հարկաբաժիններ, հյուրանոցներ, օֆիսներ, մանրածախ առեւտրի խանութներ եւ ռեստորաններ։ Նախագիծը նախատեսված է որպես դեպի քաղաքի կենտրոն նայող վիզուալ դարպաս։
The Link-ի երկարությունը 230 մետր է, ինչը հինգ մետրով է կարճ երկու երկնաքերներից ամենափոքրից։ Երկրորդ աշտարակը ունի 305 մետր բարձրություն եւ իր տեղն ամրապնդել է Դուբայի ավելի քան 300 մետր բարձրություն ունեցող գերբարձր երկնաքերների աճող ցուցակում։
В Nikken Sekkei-ում նշել են, որ համաշխարհային ռեկորդ սահմանելը նախագծի «գլխավոր նպատակը չէր»։
Ստուդիան մտադիր էր ստեղծել խաբուսիկ պարզ կառուցվածք՝ զուտ ապակե ճակատամասով, որը կմարմնավորեր ճապոնական դիզայնի մինիմալիստական մոտեցումը եւ մարտահրավերը Դուբայի ավանդույթին՝ ավելի բարդ երկնաքերների հարցում։ «Դուբայի հորիզոնին ինչ-որ նոր բան ավելացնելը մեզ համար պարզ խնդիր չէր լինի»,- նշել է Nikken Sekkei-ի Դուբայի օֆիսի գլխավոր տնօրեն Ֆադի Ջաբրին։ «Մենք փորձել ենք մի ինչ-որ շատ պարզ բան հորինել»։
One Zaabeel-ի ներսակողմը զբաղեցնում է 530 000 քառակուսի մետր, ներառյալ 26 000 քառակուսի մետր օֆիսային սենյակներն ու 12 000 քառակուսի մետր առեւտրային մակերեսը։ Աշտարակներից մեկում, որը կոչվում է One Za'abeel The Residences, 59 հարկերում տեղակայված են 264 մասնավոր տներ։
One Zaabeel Tower 68 հարկանի երկնաքերում տեղակայված են եւս 94 մասնավոր տներ եւ ինը պենտհաուսներ, որոնք սպասարկում է One&Only շքեղ բրենդը։ Բրենդը շենքում նաեւ 229 հյուրանոցային համարներ եւ լյուքս համարներ ունի, որոնք նա անվանում է «քաղաքային ամառանոց»։
One Zaabeel Tower-ում է գտնվում նաեւ Siro-ն՝ ֆիթնես- եւ վելնես հյուրանոց 132 համարով, ինչպես նաեւ բաժիններ կոնֆերանսների եւ միջոցառումների համար, սպա-կենտրոն եւ 11 ռեստորան։ Թե՛ One&Only-ն, թե՛ Siro-ն վերահսկվում են Kerzner հյուրանոցային օպերատորի կողմից։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:26, 20 մայիսի
Սառա Ջեսիկա Փարքերը խոստովանել է, որ ատում է նիհար լինելը22:05, 20 մայիսի
Մեքսիկական փոքրիկ ճաշարանը Միշլենի աստղի է արժանացել՝ «բացառիկ տակոյի» համար21:30, 20 մայիսի
Ավստրալացի կինը 65 տարեկանում այնքան ցնցող տեսք ունի, որ նրան եւ իր թոռնուհուն հաճախ քույրերի տեղ են դնում20:05, 20 մայիսի
«Ինձ համար ամենակարեւորը բարձր մակարդակով Հայաստանը ներկայացնելն է». Անահիտ Հակոբյանը պատրաստվում է «Նոր Ալիք 2024»-ին19:19, 20 մայիսի
Ադելը եւս մեկ երեխա է ուզում16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն