Ավելի քան 10 տարի կրթելով սերունդներ. «Հայասի» պարային համույթը պատրաստվում է մեծ համերգի

Այլմոլորակայինների հանելուկը՝ հայերի հավատալիքներն ու կասկածները

Եգոր Գլումով. Այժմ սեփական հիմարությունը ցույց տալու ավելի շատ հնարավորություններ կան

Սոսո Պավլիաշվիլի. Արհեստական բանականությունը նեռի նմանակն է

Սոսո Պավլիաշվիլիի 60-ամյակը Հայաստանում. տոնական երեկո աստղերի հետ

Stylish Faces. Հնարքներ՝ Հայկ Freestyle-ից. «Ռեկորդ եմ ուզում գրանցել Գինեսում»

Սոսո Պավլիաշվիլին իր 60-ամյակը նշելու առթիվ ժամանել է Երեւան (ՈւՂԻՂ)

Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Դուբայում բացվել է աշխարհում ամենամեծ կոնսոլը

12:33, 3 փետրվարի

Դուբայում բացվել է աշխարհում ամենամեծ կոնսոլը, որը միավորում է One Za'abeel բազմաֆունկցիոնալ համալիրի (որը կառուցվել է Nikken Sekkei ճապոնական ստուդիայի կողմից) երկու երկնաքերները, տեղեկացրել է Dezeen-ը։

67,5 մետր երկարությամբ կոնսոլը ավելի երկար հորիզոնական կառույցի մի մասն է, որի անվանումն է The Link, այն կախված է 100 մետր բարձրության, վեց շերտանի մայրուղու վրա, եւ ունի հսկայական պեյզաժային լողավազան։

консоль1.jpg (67 KB)

The Link-ը երկնաքերների հետ միացած է երկու կետում։ Քանի որ աշտարակները գտնվում են մայրուղու երկու կողմերում, Nikken Sekkei-ն դրանք նախագծել է որպես քառահարկ կամուրջ դրանց միջեւ։

Պարսից ծոցի հյուսիս-արեւմուտքին նայող 67,5 մետր երկարությամբ կոնսոլը  գերազանցում է Սինգապուրի 66,5 մետր երկարությամբ Marina Bay Sands տեսահարթակին եւ աշխարհի ամենաերկար կոնսոլն է։

Nikken Sekkei-ը The Link-ը նախագծել է որպես շքեղ բազմաֆունկցիոնալ One Za'abeel համալիրի կենտրոնական մաս, այստեղ ներառված են հարկաբաժիններ, հյուրանոցներ, օֆիսներ, մանրածախ առեւտրի խանութներ եւ ռեստորաններ։ Նախագիծը նախատեսված է որպես դեպի քաղաքի կենտրոն նայող վիզուալ դարպաս։

консоль2.jpg (76 KB)

The Link-ի երկարությունը 230 մետր է, ինչը հինգ մետրով է կարճ երկու երկնաքերներից ամենափոքրից։ Երկրորդ աշտարակը  ունի 305 մետր բարձրություն եւ իր տեղն ամրապնդել է Դուբայի ավելի քան 300 մետր բարձրություն ունեցող գերբարձր երկնաքերների աճող ցուցակում։

В Nikken Sekkei-ում նշել են, որ համաշխարհային ռեկորդ սահմանելը նախագծի «գլխավոր նպատակը չէր»։

Ստուդիան մտադիր էր ստեղծել խաբուսիկ պարզ կառուցվածք՝ զուտ ապակե ճակատամասով, որը կմարմնավորեր ճապոնական դիզայնի մինիմալիստական մոտեցումը եւ մարտահրավերը Դուբայի ավանդույթին՝ ավելի բարդ երկնաքերների հարցում։ «Դուբայի հորիզոնին ինչ-որ նոր բան ավելացնելը մեզ համար պարզ խնդիր չէր լինի»,- նշել է Nikken Sekkei-ի Դուբայի օֆիսի գլխավոր տնօրեն  Ֆադի Ջաբրին։ «Մենք փորձել ենք մի ինչ-որ շատ պարզ բան հորինել»։

консоль3.jpg (27 KB)

One Zaabeel-ի ներսակողմը զբաղեցնում է 530 000 քառակուսի մետր, ներառյալ 26 000 քառակուսի մետր օֆիսային սենյակներն ու 12 000 քառակուսի մետր առեւտրային մակերեսը։ Աշտարակներից մեկում, որը կոչվում է One Za'abeel The Residences, 59 հարկերում տեղակայված են 264 մասնավոր տներ։

консоль4.jpg (81 KB)

One Zaabeel Tower 68 հարկանի երկնաքերում տեղակայված են եւս 94 մասնավոր տներ եւ ինը պենտհաուսներ, որոնք սպասարկում է One&Only շքեղ բրենդը։ Բրենդը շենքում նաեւ 229 հյուրանոցային համարներ եւ լյուքս համարներ ունի, որոնք նա անվանում է «քաղաքային ամառանոց»։

консоль5.jpg (57 KB)

One Zaabeel Tower-ում է գտնվում նաեւ Siro-ն՝ ֆիթնես- եւ վելնես հյուրանոց 132 համարով, ինչպես նաեւ բաժիններ կոնֆերանսների եւ միջոցառումների համար, սպա-կենտրոն եւ 11 ռեստորան։ Թե՛ One&Only-ն, թե՛ Siro-ն վերահսկվում են Kerzner հյուրանոցային օպերատորի կողմից։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել