«Ծաղկի լուսնի մարդասպանները» Սկորսեզեի ֆիլմն է, որն արժանացել է կինոքննադատների հիացական գնահատականներին, իսկ հեռուստադիտողների՝ հակասական արձագանքներին։ Եկեք պարզենք, թե ինչու:
Ամերիկան՝ Առաջին համաշխարհային պատերազմից հետո. Լեոնարդո Դի Կապրիոյի հերոսը վերադառնում է Օկլահոմա՝ իր հորեղբոր մոտ, ով գտնվում է տեղի հնդկական ցեղի փոստային բաժանմունքում։ Գլխավոր հերոսը, հորեղբոր հորդորով, որոշում է ամուսնանալ տեղացի աղջկա հետ եւ ստանալ նրա ողջ հարստությունը՝ հերթով սպանելով ժառանգներին։
Համառոտ պատմություն այն մասին, թե ինչպես են ամերիկացիները ցանկանում խաբեությամբ տիրանալ հնդկացիների հարստությանը:
Մի փոքր ավելի երկար. գրեթե չորս ժամանոց պատմություն՝ այն մասին, թե ինչպես են ամերիկացիները ցանկանում խաբեությամբ տիրանալ հնդկացիների հարստությանը:
Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել կատարյալ ընտրված դերասանական կազմին՝ Լեոնարդո Դի Կապրիոն, Ռոբերտ Դե Նիրոն, Բրենդան Ֆրեյզերը զարդարում են ֆիլմը։ Չնայած սյուժեի եւ կերպարների որոշակի հարթությանը, աստղային դերասանները գլուխ են հանում իրենց առաջադրանքից եւ առավելագույնս կատարում այն, ինչն էլ ավելի հաճելի է դարձնում նրանց՝ էկրանին տեսնելը։
Օպերատորների եւ զգեստների ու դեկորացիաների նկարիչների աշխատանքը նույնպես արժանի է գովասանքի՝ խոշոր կադրեր, ամբոխի տեսարաններ, հետաքրքիր անկյուններ, հետպատերազմյան Ամերիկայի դրվագներ, դերասանների գրիմը…. Այս ամենը շեղում է ուշադրությունը վատ սցենարից:
Բայց նույնիսկ դա միայն մասամբ է «փրկվում»՝ սյուժետային շրջադարձերի սակավությամբ եւ պատմությունների միապաղաղ ձգձգմամբ: Եթե ֆիլմին «դատավճիռ» տանք, ապա այն կհնչի այսպես. երեքուկես ժամ այն մասին, թե ուր են տանում մարդկային ագահությունն ու ժլատությունը:
Տրամաբանական է հարցնել, թե ինչով են պայմանավորված այդքան բուռն արձագանքները, իսկ պատասխանն ակնհայտ կլինի՝ ժամանակակից կինոինդուստրիան ոչ այնքան արվեստի, որքան գաղափարի ու գրագետ PR-ի մասին է: Առաջին՝ Սկորսեզեն վաղուց անձեռնմխելի է քննադատների կողմից, ընդունված չէ նրան քննադատել, նույնիսկ, եթե դրա համար պատճառ կա։
Երկրորդ՝ ֆիլմն անդրադառնում է «նորաձեւ» թեմայի՝ սպիտակամորթների կողմից բնիկ ժողովուրդներին ճնշելուն: Մենք բոլորս գիտենք, որ այսօր միտումները ավելի շատ են հակված հաջողության, քան որեւէ այլ բան: Իսկ իրականում հնարավո՞ր է քննադատել մի ֆիլմ, որն անդրադառնում է հասարակության նման կարեւոր խնդիրներին։ Հատկապես իմանալով, թե ով է ռեժիսորը։ Եվ երրորդ՝ ֆիլմի թողարկման մասին հայտնի էր դարձել պրեմիերայից երեք տարի առաջ, ինչը մեծապես բորբոքել էր հեռուստադիտողների եւ կինոքննադատների հետաքրքրությունը։
Ռեգինա Մելիքյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ