«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Մեծ Պահքը Հայաստանում. ինչպե՞ս պահել այն, ի՞նչ ուտել

16:38, 17 փետրվարի

Յուրաքանչյուր հայ հավատացյալի համար փետրվարի 12-ին սկսվեց Մեծ Պահքը, որը հոգեւոր պատրաստման շրջան է, եւ  նախորդում է Զատկին։

Մեծ Պահքի պատմությունը կապված է քրիստոնեական ժառանգության հետ, որը յուրաքանչյուր քրիստոնյայի մշակույթի եւ առօրյա կյանք մի մասն է կազմում։ Մեծ Պահքի սկիզբը կապվում է 40 օրվա հետ՝ որպես հիշատակ անապատում Քրիստոսի քառասնօրյա պահքի, ինչի մասին գրված է Աստվածաշնչում։ Այդ շրջանը սխրանքի, մաքրման եւ հոգու վեհացման ժամանակն է եւ առ այսօր համարվում է շրջան, երբ հավատացյալները փորձում են նմանվել Հիսուս Քրիստոսին՝ հրաժարվելով նյութական բարիքներից` ի նշան հնազանդության եւ հոգեւոր թարմացման։ Հայկական եկեղեցական օրացույցում տարեկան 158 պահքի օրեր կան, որոնցից 48-ը՝ Մեծ Պահքի օրերն են. Բուն Բարեկենդանից մինչեւ Ծաղկազարդի կիրակի, եւ քառասնօրյա պահքին անմիջապես հաջորդում է եւս մեկ շաբաթվա պահք՝ Ավագ կամ Չարչարանաց շաբաթը։

Ի տարբերություն քրիստոնեական այլ դավանանքների, որոնք Մեծ Պահքի 6 կիրակի են հաշվում, Հայկական եկեղեցին, հենվելով Սուրբ գրքի վրա, հատուկ անուններ է տվել այդ յոթ կիրակիներից յուրաքանչյուրին՝ Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան եւ Ծաղկազարդ։ Այս օրերը միասին ձեւավորում են խորհրդանշական շղթա, որն արտացոլում է մարդու հոգեւոր պատմության բոլոր փուլերը՝ մարդու կյանքը դրախտում, մեղսագործումը, փրկության պատմությունը։

Եկեղեցու սպասավորներն ասում են. «Պահքի իմաստը մեղքի գիտակցումն է եւ դրանից ազատվելը։ Մենք պետք է կարողանանք ապաշխարել եւ Տիրոջը խնդրել բուժել մեր հոգիները, ինչի մասին մեզ պատմում է ավետարանական առակը Անառակ որդու մասին։ Պահքը մեզ տրվել է Տիրոջ ողորմածությամբ՝ որպես մեղքի դեմ պայքարի միջոց, ապաքինման եւ Նրան մոտենալու համար, Որի ձայնը մենք պետք է սովորենք լսել»։

Մեծ Պահքի ժամանակ, ծեսերի համապատասխան, հավատացյալները պետք է չօգտագործեն որոշ մթերքներ եւ հետեւեն սնվելու հատուկ կարգի։ Ահա ընդհանուր ցուցումներ, թե ինչ է կարելի եւ չի կարելի ուտել Մեծ Պահքի ընթացքում։

Ի՞նչ է կարելի

- ձուկ, 

- բանջարեղեններ եւ մրգեր,

- սունկ,

- հացահատիկեղեն՝ հաց, շիլաներ, մակարոն, բրինձ եւ այլ մթերքներ,

- տարբեր ընդեղեն՝ ոսպ, լոբի, ոլոռ եւ այլն,

- թեյ եւ սուրճ։

Ի՞նչ չի կարելի

- միս, բոլոր տեսակի (տավարի, խոզի, թռչնի), սովորաբար արգելված է պասի օրերին,

- կաթնամթերքներ՝ կաթ, պանիր եւ այլն,

- ձու,

- կարագ եւ ճարպ. բուսայուղի օգտագործումը սահմանափակվում է, իսկ ոմանք կարող են հրաժարվել նաեւ ձիթայուղից,

- չի կարելի օգտագործել ալկոհոլ։ Բացառություն. Մեծ Պահքի ժամանակ շաբաթ եւ կիրակի օրերին կարելի է չոր գինի օգտագործել։

Շեֆ-խոհարար Սերգեյ Նավասարտովի հետ մենք ձեզ համար պատրաստել ենք 3 հետաքրքիր բաղադրատոմս Մեծ Պահքի համար, որոնք չեն խախտի արգելքները եւ միաժամանակ կհագեցնեն քաղցի զգացումը։

Ծաղկակաղամբ ընկույզի սոուսով

навасартов.jpg (44 KB)

Հունական ընկույզ՝ 500գ

Մաքրված սխտոր՝ 15գ

Համեմ՝ 5գ։

Բանջարեղենի արգանակ՝ 500մլ

Ուցխո սունելի՝ 8գ,

Կորիանդր՝ 7գ,

Տապակած գլուխ սոխ՝ 20գ։

Սոուսը. հունական ընկույզը տաքացնել չոր տապակի մեջ, բլենդերով հարել սխտորի, տապակած սոխի եւ բանջարեղենային արգանակի ու համեմունքների հետ։ Ստացվում է ընկույզի սոուս հայկական շեշտադրմամբ։ Ծաղկակաղամբը 30 վրկ եփում ենք եռման ջրում, հետո մարինացնում յուղի եւ չամանի խառնուրդով։ Թեթեւ տապակում ենք եւ դնում ափսեի մեջ ընկույզի սոուսով, վրան մանրացված գետնընկույզ ցանում։

Լոբու շորվա

наварстов1.jpg (85 KB)

Լոբի՝ 400գ,

Կարտոֆիլ՝ 2 հատ (միջին չափի),

Բրինձ՝ 70գ,

Հունական ընկույզ՝ 150գ,

Սեւ սալոր՝ 60գ,

Համեմ՝ 20գ,

Մաղադանոս՝ 10գ,

Բուսայուղ՝ 100գ։

Լոբին գիշերվանից թռչում ենք, հետո եփում մինչեւ կիսապատրաստ լինելը, ավելացնում ենք մաքրված ամբողջական կարտոֆիլը, եփում մինչեւ փափկի, զուգահեռ տապակում ենք խորանարդաձեւ կտրատված սոխը մինչեւ ոսկեգույն դառնալը, ավելացնում ենք մանրացված ընկույզը եւ կտրատված սեւ սալորը։ Տապակում ենք մեկ րոպե եւ հանում կրակից։ Պատրաստի կարտոֆիլը հանում ենք ապուրից, տրորում եւ շոգեխաշված բրնձի հետ միասին հետ վերադարձնում, շոգեխաշում մինչեւ պատրաստ լինելը, անջատելուց 10 րոպե առաջ ավելացնում ենք սոխն ընկույզով եւ սեւ սալորով։ Շոգեխաշում ենք մինչեւ պատրաստ լինելը, թողնում մնա 2-3 ժամ, եւ կերակուրը պատրաստ է։

Բուսակերների լահմաջո

навасартов2.jpg (68 KB)

Խմորը

Ալյուր՝ 500գ

Ջուր՝ 500մլ

Աղ՝ 9գ։

Միջուկը

Բուլղարական տաքդեղ՝ 2-3 հատ,

Բրոկոլի՝ 300գ,

Ավոկադո՝ 1 հատ,

Սխտոր՝ 2-3 պճեղ,

Համեմ՝ 20գ,

Մաղադանոս՝ 10գ,

Լոլիկ՝ 1-2 հատ,

Աջիկա՝ 20գ։

Խմորը

Իրար ենք խառնում ալյուրը, ջուրն ու աղը՝ մինչեւ ստացվի միասեռ զանգված, տալիս ենք փաթեթի ձեւ եւ թողնում խմորը հանգստանա։ Հետո պատրաստում ենք գնդեր՝ 150-ական գրամ։ Այնուհետեւ բարակ գրդնակում ենք խմորը, վրան հարթ դանակով քսում միջուկն ու ուղարկում ջեռոց (240 աստիճան), 4-5 րոպե։

Միջուկը

Բանջարեղենը կտրող սարքում (կուտեր) հարում ենք տաքդեղը, բրոկոլին եւ սխտորը լոլիկի հետ, մեծ կտորներով։ Հասած ավոկադոն լավ տրորում ենք եւ վերածում խյուսի ու ավելացնում մեր բանջարեղենային զանգվածին, ավելացնում կանաչիներն ու աջիկան։ Թողնում ենք տաք տեղում՝ 30-40 րոպե։

Լիանա Աղաջանյան 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել