Մհեր Մխիթարյանի սքեթչերից հայտնի տաքսիստը՝ նոր կատակերգության հերոս: Երեկ՝ փետրվարի 29-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Գրիգոր Գասպարյանի եւ Արման Սարգսյանի «Բարի օր» ֆիլմի պրեմիերան:
Ֆիլմի գլխավոր հերոս՝ հասարակ երեւանյան տաքսիստ Հենդոյի կյանքը կտրուկ փոխվում է, երբ ինչ-որ հրաշքով նրա ամեն օրը սկսում է կրկնվել բոլոր մանրուքներով։ Հենդոն պետք է կարողանա դուրս գալ այս անլուծելի եւ անելանելի իրավիճակից։ Բայց ինչպե՞ս։ Չէ՞ որ ամեն առավոտ արթնանալով՝ նա նույն օրն է ապրում։ Հենդոն հասկանում է, որ պետք է փոխվել։ Նա սկսում է կատարելագործվելու, բարիանալու, կրթվելու իր ճանապարհը՝ օրեցօր ուղղելով նախկին սխալները եւ դառնալով ավելի լավը: Այս դժվարին ճանապարհին նրան սպասում են անհավանական ու զվարճալի արկածներ, ֆանտաստիկ իրավիճակներ ու պատմություններ։
Ֆիլմում նկարահանվել են Մհեր Մխիթարյանը, Էվա Խաչատրյանը, Ռոզի Ավետիսովան, Նանուլը, Վարդան Քոչարյանը, Գարիկ Մարտիրոսյանը, Իվետա Մուկուչյանը, Արմեն Պետրոսյանը, Արկադի Դումիկյանը եւ այլ հայտնիներ:
Ռեժիսոր Գրիգոր Գասպարյանի խոսքով՝ սցենարի շուրջ աշխատել են 6 ամիս. այն ոգեշնչված է Groundhog Day հայտնի ֆիլմից, բայց ներկայացված է հայկական կոլորիտին համահունչ:
«Մհերի կողմից ստեղծված տաքսիստ Հենդոն, որը շատ հայկական կերպար է արդեն 2-3 տարի է կար: Կերպարը, որն իր փոքրիկ սքեթչերում տարբեր մարդկանց մասին էր պատմում, սիրվել էր, եւ մարդիկ մտածում էին՝ ով է Սուսոն, ովքեր են նրա մայրը, կինը, երեխան… Այդպիսով միտք առաջացավ գեղարվեստական ֆիլմ նկարահանել Հենդոյի մասին, որտեղ բոլորին կտեսնենք: Վաղուց կար նաեւ զուգահեռ միտք օգտագործել այդ «ժամանակային թակարդը», եւ դա շատ լավ համընկավ կերպարի հետ, որովհետեւ Հենդոն պետք է փոխվեր, բայց նրան դրա համար պայման էր պետք, եւ հենց այս իրավիճակը դրան շատ համահունչ էր»:
Արման Սարգսյանը, որը եւս հանդիսանում է ֆիլմի ռեժիսորը, ասում է՝ ֆիլմում կարեւորել են ուսուցողական հատվածը, ինչպես եղավ Հենդոյի դեպքում. նա սովորեց շտկել սեփական սխալները:
«Կերպարը շատ բաների միջով է անցնում, փորձել ենք այնպես անել, որ ինքը վերջնական արդյունքում իրեն գտնի ու հասկանա՝ այս կյանքում ինչն է պետք գնահատել ու կարծում եմ՝ ստացվել է»:
Ֆիլմի գլխավոր դերակատարների հարցազրույցներն ու կարմիր գորգի հատուկ հյուրերը՝NEWS.am STYLE-ի ռեպորտաժում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին