Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության ազգային կենտրոնի աջակցությամբ, մարտի 22-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի սաների մասնակցությամբ համերգ։
1938 թ․ Ստեփանակերտում հիմնադրված երաժշտական դպրոցում ի սկզբանե գործում էին 3՝ դաշնամուրային, լարային եւ թառի բաժինները, սովորում էր ընդամենը 38 աշակերտ. այն 1950-ից անվանակոչվեց Կոմիտասի անունով: 2023 թ-ի սեպտեմբերին՝ Արցախի բնակչության բռնի տեղահանությունից առաջ, դպրոցում գործում էին դաշնամուրային, լարային, փողային, հարվածային, ժող․գործիքների, երգեցողության բաժինները, դպրոցն ուներ 386 աշակերտ, բավարար շենքային պայմաններ, 93 բարձրակարգ, իրենց գործին նվիրված մասնագետներ եւ որակյալ երաժշտական գործիքներ:
2023 թ-ի հունիսի 15-ին, ի հեճուկս շրջափակման դաժան պայմանների, դպրոցը պատվով ու հպարտությամբ նշեց իր գործունեության 85-ամյակը` Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում կազմակերպելով հոբելյանական համերգ։ Մոմերի եւ լապտերների լույսի ներքո դպրոցի տաղանդաշատ սաների կատարումները նույնքան հուզիչ էին, որքան պատմական անցյալում Լենինգրադի շրջափակման պայմ-աններում իրականացվող համերգները:
«Մենք՝ Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի վերաբացման նախաձեռնող խմբի անդամներս, փորձում ենք պահպանել մեր սիրելի կրթօջախը՝ հուսալով ու հավատալով, որ կկարողանանք բարի մարդկանց և իրավասու կազմակերպությունների օգնությամբ վերակազմակերպել դպրոցի աշխատանքը եւ շարունակել շուրջ ինը տասնամյակի պատմություն եւ բարի համբավ ունեցող կրթօջախի կենսագրությունը: Այս համերգը նվիրված է հենց այդ նպատակին»,- ասված է նախաձեռնող խմբի տարածած հայտարարության մեջ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում