Սքոթի Թոմփսոնը, Դեյվիդ Քյոխները, Ջիլիան Ուայթը եւ Իսայա Վաշինգտոնն այս շրջանում նկարահանվում են ամերիկահայ գրող-ռեժիսոր Փրինս Բաղդասարյանի՝ Սուրբ Ծննդյան «Dashing Through The Snow» կատակերգությունում, հայտնում է Deadline-ը:
Ֆիլմում նկարահանվում են նաեւ Հանթեր Այվսը, Ջեյմս Դի Ջակոմոն եւ սոցիալական ցանցերից հայտնի Նիկ Անտոնյանը։
Կատակերգության գործողությունները տեղի են ունենում Սուրբ Ծննդյան նախօրեին՝ մի տնակում։ ԱՄՆ Մարշալ Ջոն (Սքոթի Թոմփսոն) պաշտպանում է հղի փախստականին (Ջիլիան Ուայթ) հանցագործից (Հանթեր Այվս) եւ մարդասպան Սանտայից (Դեյվիդ Քյոխներ) ու նրա էլֆերի խմբից։
«Ես ցանկանում եմ ստեղծել մութ կատակերգության եւ էքշնի յուրահատուկ միաձուլում՝ հանդիսատեսին ընկղմելով ձյունառատ Սուրբ Ծննդյան եւ անսպասելի շրջադարձերով լի արկածների մեջ: Ես ոգեւորված եմ, քանի որ աշխատում եմ բացառիկ տաղանդավոր դերասանական կազմի հետ: Ֆիլմը դիտողին կառաջարկի զվարճալի փախուստ դեպի մի աշխարհ, որտեղ տոնական ոգին անսպասելի շրջադարձեր է ստանում»,-նշել է Փրինս Բաղդասարյանը:
Բաղդասարյանի վերջին ֆիլմը «Առեւանգվածն» էր, որի պրեմիերան կայացել է «Սեդոնա» միջազգային կինոփառատոնում եւ թողարկվել Showtime-ում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել