Լոս Անջելեսում բրիտանացի մոդել եւ դերասանուհի Կարա Դելեւինի՝ 7 միլիոն դոլար արժողությամբ առանձնատանը խոշոր հրդեհ է բռնկվել։ Հաղորդվում է, որ առնվազն մեկ մարդ վիրավորվել է:
Ըստ TMZ-ի՝ 31-ամյա Դելեւինն այժմ Մեծ Բրիտանիայում է եւ հրդեհի պահին տանը չի եղել։
Դելեւինը Instagram-ի Story բաժնում կիսվել է իր երկու կատուների լուսանկարով՝ հավելելով, որ կենդանիները փրկվել են հրդեհից։ «Իմ սիրտը կոտրված է այսօր»,-լուսանկարը մակագրել է նա: «Ես չեմ կարողանում հավատալ սրան։ Կյանքը կարող է փոխվել մեկ ակնթարթում։ Գնահատեք այն, ինչ ունեք: Սրտանց շնորհակալություն եմ հայտնում բոլոր հրշեջներին եւ այն մարդկանց, ովքեր օգնության են հասել։ Նրանք ողջ են: Շնորհակալություն հրշեջներին»։
Ըստ TMZ-ի՝ հրդեհի վայր է ժամանել, ընդհանուր առմամբ, 94 հրշեջ: Այն տարածվել է ձեղնահարկում եւ քանդել տանիքի մի մասը։ Հրդեհը մարելու համար հրշեջներից պահանջվել է ավելի քան երկու ժամ։ Առայժմ հայտնի չէ, թե որտեղից եւ ինչպես է սկսվել հրդեհը։
Ըստ հրապարակման՝ դեպքի վայր է ուղարկվել նաեւ շտապօգնության չորս մեքենա։ Հրդեհը մարելու փորձի ժամանակ սանդուղքից վայր ընկնելու հետեւանքով վիրավորվել է մեկ հրշեջ, իսկ հրդեհի պահին տանը գտնվող մեկ բնակիչ բուժօգնություն է ստացել։
Դելեւինի տունը, որը նա ձեռք է բերել 2019 թվականին, ունի չորս ննջասենյակ եւ վեց լոգասենյակ, իսկ ընդհանուր տարածքը կազմում է ավելի քան 8000 քառակուսի ոտնաչափ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:34, 9 մայիսի
Կիանու Ռիվզը ցանկանում է նկարահանել «Արագություն» ֆիլմի երրորդ մասը՝ Սանդրա Բուլոքի մասնակցությամբ13:23, 9 մայիսի
Շակիրան մեծ հաղթանակ է տարել Իսպանիայում իր հարկերի վերաբերյալ երկրորդ հետաքննության ընթացքում12:50, 9 մայիսի
Շեքսպիրի «անտեսված» կերպարը՝ յուրովի մեկնաբանությամբ. Արա Երնջակյանը ներկայացրեց «Հորացիոյի գաղտնիքը» գիրքը12:16, 9 մայիսի
Փերիս Հիլթոնը եւ Նիկոլ Ռիչին վերադառնում են ռեալիթի շոու11:18, 9 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է նիհարել 36 կիլոգրամով10:55, 9 մայիսի
Քիմ Քարդաշյանը «կոտրված Margiela տիկնիկի» դերում10:22, 9 մայիսի
Քրիս Ջենները հայտնել է, որ ուռուցք ունի09:00, 9 մայիսի
ՄԱՅԻՍԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 8 մայիսի
Շամպայն, 24 կարատանոց ոսկուց խնամքի միջոցներ եւ 100,000 դոլարի շքեղություն. հանգստացեք Դուբայի լավագույն հանգստավայրում22:24, 8 մայիսի
Մայքլ Դուգլասը համեմատել է սեքսուալ տեսարանների նկարահանումները իր ծաղկման ժամանակների հետ. «Ես անցել եմ այն տարիքից, երբ պետք է անհանգստանայի»21:11, 8 մայիսի
Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթ. «Հաջողությունը փողի մեջ չէ, այլ նրանում է, որ սիրված լինեք նրանց կողմից, ում ցանկանում եք սիրել»20:26, 8 մայիսի
Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում, այդ թվում՝ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»