Բրեդ Փիթը պատրաստ է կատաղի պայքարի իր նախկին կնոջ՝ Անջելինա Ջոլիի եւ ռուս մեծահարուստի դեմ՝ ֆրանսիական «Շատո Միրավալ» խաղողի այգու համար։
Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Փիթը երեք օրինական հաղթանակ է տարել դերասանուհու եւ միլիարդատեր Յուրի Շեֆլերի դեմ։
60-ամյա Փիթն ու 48-ամյա Ջոլին բաժանվել են 2016 թվականի սեպտեմբերին եւ այդ ժամանակվանից ներքաշվել են էպիկական պայքարի մեջ: Նրանք դեռ պայքարում են ֆինանսների, երեխաների խնամակալության եւ «Շատո Միրավալ» խաղողի այգու համար:
Փիթը դատի էր տվել Ջոլիին՝ պայմանագրի ենթադրյալ խախտման համար, երբ վերջինը, իբր առանց դերասանի համաձայնության կամ իմացության, ունեցվածքի իր բաժինը վաճառել էր ռուս ձեռնարկատեր Շեֆլերին:
Աղբյուրները Page Six-ին հայտնել են, որ Փիթն արդեն մոտ 10 միլիոն դոլար է ծախսել փաստաբանին վճարելու համար, բայց դերասանը վստահ է, որ դա փողի վատնում չէր։
Դերասանը վաղուց է պնդում, որ Ջոլին Միրավալը վաճառել է «իրեն ցավ պատճառելու» համար, եւ դա արել է այն բանից հետո, երբ սկզբում դերասանն էր ստացել իրենց երեխաների համատեղ խնամակալությունը: Ջոլին հերքում է դա։ «Նա պատրաստ է ցուցմունք տալ, եթե գործը հասնի դատարան»,-հավելել է աղբյուրը։
Նախկին զույգը Շատո Միրավալը ձեռք էր բերել 2008 թվականին, ընդ որում Փիթը լրջորեն սկսել էր զբաղվել այդ գործով՝ արտադրելով փրփրուն վարդագույն գինի:
Երբ 2021 թվականին Ջոլին 64 միլիոն դոլարով վաճառեց իր մասնաբաժինը Շեֆլերի Stoli Group-ին, Փիթն ասաց, որ գործարքի մասին իմացել է միայն մամուլի հաղորդագրության միջոցով:
Այնուհետեւ դերասանը ռուս մեծահարուստին մեղադրեց իրեն «վախեցնելու» փորձի մեջ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ