Պատմության մեջ, հավանաբար, չկա ավելի ոճային կին, քան Օդրի Հեփբերնը։ Բրյուսելում՝ արիստոկրատ ընտանիքում ծնված դերասանուհին ոճի խորհրդանիշ է դարձել՝ շնորհիվ այնպիսի ֆիլմերի, ինչպիսիք են «Հռոմեական արձակուրդները»՝ Գրեգորի Պեկի հետ, «Սաբրինան» եւ «Զվարճալի դեմքը», ինչպես նաեւ Հոլլի Գոլայթլիի ամենահայտնի դերը՝ «Նախաճաշ Թիֆանիի մոտ» ֆիլմում:
Իր անկրկնելի ոճով, որը բխում էր շքեղ, կանացի եւ թեթեւ ֆրանսիական զգայունությունից, Հեփբերնը դարձավ պատմության ամենահիացական կանանցից մեկը: «Եթե ուշադիր նայեք, Օդրիի աշխարհը մեր աշխարհի արտացոլումն էր»,-Մեգան Ֆրիդլենդերի «Օդրի Հեփբերնը Փարիզում» նոր գրքում ասում է Լուկա Դոտին՝ Հեփբերնի որդին։ «Երկրորդ համաշխարհային պատերազմը նոր էր ավարտվել, աշխարհը վերակառուցման փուլում էր, եւ թեեւ շատերը կորցրել էին ամեն ինչ, դեռ երազում էին։ Օդրիի անձնական պատմությունը, ֆիլմերը, նորաձեւությունը, Փարիզը հենց այս մասին են՝ այն մասին, որ մենք չպետք է կորցնենք հավատը ապագայի հանդեպ»:
«Օդրի Հեփբերնը Փարիզում» գիրքը կենտրոնանում է Հեփբերնի հարաբերությունների վրա՝ ոչ միայն հասարակության, այլեւ այն քաղաքի հետ, որը նա ամենաշատն էր պաշտում: Լցված 200 լուսանկարներով (շատերը հազվադեպ են եւ նախկինում չհրապարակված), ինչպես նաեւ Օդրիի ընկերների եւ ընտանիքի անձնական պատմութւուններով եւ դերասանուհու հիշարժան մեջբերումներով՝ գիրքը արտացոլում է սիրելի կինոաստղի եւ նրա պաշտելի քաղաքի հմայքը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:34, 9 մայիսի
Կիանու Ռիվզը ցանկանում է նկարահանել «Արագություն» ֆիլմի երրորդ մասը՝ Սանդրա Բուլոքի մասնակցությամբ13:23, 9 մայիսի
Շակիրան մեծ հաղթանակ է տարել Իսպանիայում իր հարկերի վերաբերյալ երկրորդ հետաքննության ընթացքում12:50, 9 մայիսի
Շեքսպիրի «անտեսված» կերպարը՝ յուրովի մեկնաբանությամբ. Արա Երնջակյանը ներկայացրեց «Հորացիոյի գաղտնիքը» գիրքը12:16, 9 մայիսի
Փերիս Հիլթոնը եւ Նիկոլ Ռիչին վերադառնում են ռեալիթի շոու11:18, 9 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է նիհարել 36 կիլոգրամով10:55, 9 մայիսի
Քիմ Քարդաշյանը «կոտրված Margiela տիկնիկի» դերում10:22, 9 մայիսի
Քրիս Ջենները հայտնել է, որ ուռուցք ունի09:00, 9 մայիսի
ՄԱՅԻՍԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 8 մայիսի
Շամպայն, 24 կարատանոց ոսկուց խնամքի միջոցներ եւ 100,000 դոլարի շքեղություն. հանգստացեք Դուբայի լավագույն հանգստավայրում22:24, 8 մայիսի
Մայքլ Դուգլասը համեմատել է սեքսուալ տեսարանների նկարահանումները իր ծաղկման ժամանակների հետ. «Ես անցել եմ այն տարիքից, երբ պետք է անհանգստանայի»21:11, 8 մայիսի
Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթ. «Հաջողությունը փողի մեջ չէ, այլ նրանում է, որ սիրված լինեք նրանց կողմից, ում ցանկանում եք սիրել»20:26, 8 մայիսի
Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում, այդ թվում՝ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»