«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Վլադիմիր Սահակյանի առաջին հետմահու ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն է առաջացրել արվեստասեր հասարակության շրջանում

15:31, 5 ապրիլի

Նկարիչ Վլադիմիր Սահակյանի առաջին հետմահու ցուցահանդեսը, որը բացվել է ապրիլի 1-ին` Հայաստանի նկարիչների միությունում, կշարունակվի մինչև ապրիլի 8-ը, որպեսզի նկարչի երկրպագուներն ու արվեստասեր հասարակությունը կարողանան ծանոթանալ նրա բազմաթիվ կտավների հետ նաև հանգստյան օրերին:
Գեղանկարիչ, Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր Վլադիմիր Սահակյանը ծնվել է Երևանում` 1932թ-ին: Կոնդ թաղամասը, որտեղ ծնվել ու մեծացել է ապագա նկարիչը, ասես մի մեծ ընտանիք լիներ, որը աղետների ժամանակ անգամ չէր կորցնում աշխատասեր ոգին ու լավ օրերի երազանքը՝ որակներ, որոնք այնքան ներդաշնակորեն զարդարում են Վ. Սահակյանի ներաշխարհը:

1-4.jpg (127 KB)

Վլադիմիր Սահակյանը, ինչպես ցանկացած տաղանդավոր նկարիչ, գնահատում էր անձնական ստեղծագործական ազատությունը։  Նա ազատ էր թեմաների, կերպարների,  մտահաղացումների ընտրության հարցում։ Յուրաքանչյուր ստեղծագործության մեջ պարզ երևում են արվեստագետի զգացմունքն ու մտքերը: 
Գեղանկարչական պլաստիկ քնարականությունը, նրբագեղ արտիստիզմը փոխանցվում են կտավից կտավ: Նրանց կապող թելը հանգեցնում է ինչպես բարձր կարգի գաղափարներ արտահայտող աշխատանքների, այնպես էլ անձնական բնույթի ստեղծագործությունները՝ մեկ ընդհանուր իմաստի՝ այն իմաստին, որտեղ հավատի խորհրդանիշը միշտ եղել է հայրենի Հայաստանը: Քնարերգու և փիլիսոփա Վլադիմիր Սահակյանն իր ստեղծագործությամբ ապացուցել է, որ նկարչի վերջնական գոյությունը հերքվում է նրա ստեղծագործություններում պարունակվող զգացմունքների և պատկերացումների անսահմանությամբ:

2-2.jpg (31 KB)

Գրիգոր Խանջյանն ասել է. «Սահակյանի ստեղծագործությունները սահմանափակումներ չունեն: Նա հավասարապես և հաջողությամբ է զբաղվում կոմպոզիցիայով, նատյուրմորտներով, որոնք ունեն խորը հոգեբանական հենք և օժտված են տարբեր հուզական երանգներով` լինի դրամատիկ կամ լիրիկ, բանաստեղծական թե հեքիաթային, նրանք բոլորն էլ նվիրված են մարդկային հոգու և նրա կյանքի տարբեր իրավիճակներում արտահայտող էությունը: Վ․ Սահակյանը քաղաքացի-արվեստագետ է և միշտ արձագանքել է հասարակական երևույթներին իր ստեղծագործություններով, ուղղակի կամ այլաբանորեն, իսկ գնահատականների մեջ կտրուկ է, դիրքորոշումը՝ հստակ»։

3-6.jpg (28 KB)

Զարմանալի է, կյանքի դժվար ճանապարհ անցած նկարիչը, որ պատանի հասակից թաթախված է եղել կեցության քաոսի մեջ, մարմնավորել է միայն լուսավորն ու երազայինը: Նա երկար տարիներ գծանկարի վարպետության դասեր է տվել Գեղարվեստի ակադեմիայում։ Նկարիչը իսկական ուսուցիչ է ոչ միայն խոսքով, այլև իր ողջ ստեղծագործությամբ: Եվ պատահական չէ, որ նրա բազմաթիվ ուսանողներ և գործընկերներ ակնածանքով են խոսում ոսկեձեռք ուսուցչի մասին:

4-6.jpg (190 KB)

Վ․ Սահակյանը 1970 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ էր։ Մասնակցել է բազմաթիվ հանրապետական, համամիութենական և արտասահմանյան ցուցահանդեսներին։ 1983թ-ին բացել է իր առաջին անհատական ցուցահանդեսը Հայաստանի նկարիչների միությունում։ Ունեցել է թվով 7 անհատական ցուցահանդեսներ, ինչպես Հայաստանում այնպես էլ արտասահմանում (Ուկրաինա, Նեպալ)։ Դասավանդել է Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայում շուրջ 50 տարի։ Վ․ Սահակյանը մահացել է 2013թ-ի հունվարի 9-ին՝ Երևանում։ 

5-4.jpg (31 KB)

Վլադիմիր Սահակյանի ստեղծագործությունների մի մասը գտնվում է Հայաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի տարբեր թանգարաններում (այդ թվում Հայաստանի Ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում), նաև ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Անգլիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի մասնավոր հավաքածուներում։

6-4.jpg (33 KB)

7-4.jpg (31 KB)

9-1.jpg (151 KB)

9b0982e8-1e47-40b9-b1d3-f4664556d9ea.jpg (37 KB)

10-1.jpg (234 KB)

11-3.jpg (157 KB)

12-1.jpg (170 KB)

13-2.jpg (150 KB)


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել