Հայ ոսկերիչ Շավարշ Հակոբյանը նոր հավաքածու կներկայացնի GemGenève ոսկերչական միջազգային ցուցահանդեսում, որը կանցկացվի մայիսի 9-ին` Ժնեւում, գրում է Diamond World-ը։
Շավարշ Հակոբյանը Հայաստանի արվեստի պետական ակադեմիայի շրջանավարտ է։ Նախորդ ցուցահանդեսում իր դեբյուտի համար հայ նկարիչը ներկայացրել էր բացառիկ գործեր, որոնցում նյութերն ու ձեւերը մտնում են անսովոր բանաստեղծական երկխոսության մեջ։ Նրա ֆուտուրիստական ու շքեղ զարդերը գերել են հանդիսատեսին։ Այս անգամ երիտասարդ նկարիչը կվերադառնա բոլորովին նոր հավաքածուով։
GemGenève-ում նկարչի առաջին հայտնվելը միջազգային ճանաչում բերեց նրա ստեղծագործությանը եւ որոշիչ շրջադարձ եղավ նրա կարիերայում: Այս տարի վերադարձը նոր հորիզոններ կբացի նրա առաջ:
Հայ հանճարն իր համանուն ապրանքանիշը հիմնել է 2008 թվականին։ Փորձարկելով բազմազան եւ երբեմն անսովոր նյութեր, ինչպիսիք են փայտը, կաշին եւ գործվածքը:
Նրա գեղարվեստական պրակտիկան հիմնականում բնութագրվում է պինդ նյութերի օգտագործմամբ, որոնք արտահայտված են շարժումով։ Նրա մատանիները, բրոշները եւ կախազարդերը, որոնք ձգտում են «անմահացնել անցողիկ պահը», ունեն հարթ, ալիքավոր եւ կլանող կառուցվածքներ, որոնք զարմանալիորեն գեղեցիկ են:
Հակոբյանի ստեղծագործական գործընթացում ակնհայտ է այն համոզմունքը, որ ոչինչ չպետք է դոփի նույն տեղում։ Նրա պրակտիկայի հիմքում ընկած է ազատության մեծ զգացումը, որը ոգեշնչում է արտիստին ցանկացած նախագիծ հասցնել տրամաբանական ավարտի: Ոսկերչությանը մոտենալով որպես նոր բան հորինելու վարժություն՝ Շավարշ Հակոբյանը մոտ քսան տարի է, ինչ ստեղծում է գերժամանակակից զարդեր։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը10:20, 16 մայիսի
Հայկական հարսանիքի ավանդույթների հետքերով․ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ