Մեր փոքր եղբայրներն այժմ կարող են թռչել այնպիսի հարմարավետությամբ, որի մասին նրանց տերերը երբեք չեն երազել:
Կենդանիների համար ստեղծված Bark ապրանքանիշը նախատեսում է մայիսին թռիչքներ սկսել՝ Նյու Յորք-Լոս Անջելես, ինչպես նաեւ՝ Նյու Յորք- Լոնդոն ուղղություններով՝ չորքոտանի ընկերներին առաջարկելով նույն վերաբերմունքը, ինչ առաջին կարգի ուղեւորներին:
Բացի զվարճալի առաջարկներից, ինչպիսին է «շների շամպայնը», որը նաեւ հայտնի է որպես հավի ապուր, կենդանիները կստանան ջերմ, ֆերոմոնի բույրով ծածկոցներ եւ անվճար ըմպելիքներ ու խորտիկներ:
Կենդանիների համար նախատեսված Bark Air ավիաընկերությունը նախ չորքոտանի ուղեւորներին հնարավորություն կտա շփվել եւ ճանաչել միմյանց՝ տերմինալների մասնավոր տարածքում: Միեւնույն ժամանակ, նրանց տերերը, ովքեր 16,000 դոլար կվճարեն Նյու Յորքից Լոնդոն շրջագայության համար, կկարողանան վայելել Bark Air-ի տերմինալներում մասնավոր խոհարարների պատրաստած կերակուրները: Օդում հայտնվելուց հետո շները կարող են ազատորեն շրջել ինքնաթիռի խցիկում:
Ըստ NY Post-ի, Bark Air-ն ընտանի կենդանիներին եւ նրանց տերերին առաջարկում է նաեւ օդանավակայանից 30 մղոն հեռավորության վրա իրենց ընտրած վայր թռչելու ծառայություն:
Մայիսի 23-ից ընտանի կենդանիների հետ թռչելն այլեւս տրավմատիկ փորձ չի լինի։ Առաջին չվերթը մեկնում է Նյու Յորքի Վեսթչեսթեր շրջանի օդանավակայանից դեպի Լոս Անջելեսի Վան Նայս օդանավակայան, իսկ միակողմանի տոմսը կարժենա 8000 դոլար։
Համեմատության համար նշենք, որ American Airlines ավիաընկերության՝ Նյու Յորքից Լոնդոն առաջին կարգի երկու շրջագայության տոմսերը արժեն 11000 դոլար:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը10:20, 16 մայիսի
Հայկական հարսանիքի ավանդույթների հետքերով․ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ