Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Two Arcs պատկերասրահում բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի հայաստանյան առաջին ցուցահանդեսը։
Ցուցահանդեսին ներկայացված են վարպետի՝ Ազնավուրին պատկերող դիմաքանդակները, կոմպոզիցիոն աշխատանքներն ու գծանկարները։
Մազմանյանական Ազնավուրը ուղիղ վերարտադրություններ չեն, այլ էմոցիոնալ պատկերներ են՝ վերաբերմունք ու հարգանքի տուրք մեծ շանսոնյեին։
Միջոցառման մասնակիցները շրջեցին ցուցասրահով, ծանոթացան հեղինակի աշխատանքներին ու ներկա գտնվեցին իր տեսակով եզակի ինտերակտիվ ցուցահանդեսին՝ Ազնավուրի երաժշտության ու դիմաքանդակների համադրմամբ։
«Նման հավաքածու ունենալու մասին նախապես չեմ մտածել, ամեն բան ինքնաբերաբար ստացվեց»,- բացման ընթացքում Ազնավուր քանդակելու շարժառիթների ու ցուցահանդեսի մասին խոսելիս ասաց Մկրտիչ Մազմանյանը՝ շարունակելով․ «Երիտասարդ տարիներին շատ էի լսում նրան, սկզբում հրապուրվում էի նրանով որպես մեծ հայ, հետագայում սկսեցի հասկանալ, որ ինքը ոչ միայն մեծ հայ է, այլև մեծ ու տիեզերական մարդ։ Ոչ միայն կատարում է լավագույն ձևով, այլև գրում է լավագույն ձևով և որ իր յուրաքանչյուր երգ պոեզիա է ու դրամատուրգիա։ Եվ ես ցանկացա նրա երաժշտությունը թարգմանել ձևի»։
Միջոցառմանը մասնակցում էին «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը և նրա կինը՝ «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը։
«Շառլ Ազնավուրի կյանքն ու անցած ուղին մշտապես ոգեշնչել են բազմաթիվ արվեստագետների ոչ միայն երաժշտության բնագավառից, այլև արվեստի այլ ձևերից։ Մկրտիչ Մազմանյանի աշխատանքներում մենք տեսնում ենք քանդակագործության հանդեպ նրա ունեցած սերը և արվեստի փոխակերպող ուժը։ Ցանկանում ենք «Ազնավուր» հիմնադրամի անունից շնորհակալություն հայտնել պարոն Մազմանյանին Շառլ Ազնավուրին նվիրված ստեղծագործությունների վրա աշխատելու և արտիստի հարյուրամյակի առթիվ դրանք ցուցադրելու համար»,- նշում է Նիկոլա Ազնավուրը։
Ցուցահանդեսի բացմանը տեղի ունեցավ նաև Մկրտիչ Մազմանյանի պատկերագրքի շնորհանդեսը։ Ցուցահանդեսի համադրող և գրքի գաղափարի հեղինակ Զառա Մազմանյանի խոսքով այս գիրքը Մկրտիչ Մազմանյանի տարիների աշխատանքի տրամաբանական շարունակությունն է․ «Գրքում ամփոփված են վարպետի աշխատանքները՝ ուսանողությունից մինչ օրս»։
Ցուցահանդեսի բացման միջոցառմանը ներկա էին կառավարության անդամներ, մշակույթի նշանավոր գործիչներ և արվեստը գնահատող բազմաթիվ հյուրեր։ Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 10-ը։
Մազմանյանը Հայաստանի ամենահայտնի կերպարային (ֆիգուրատիվ) քանդակագործներից է։ Արվեստագետի աշխատանքներում արտացոլվում են մարդկային փառասիրությունը, զարթոնքը և էվոլյուցիան։ Մազմանյանի քանդակագործության յուրօրինակ ոճը ձևավորվել է բազմաթիվ մշակույթների և գեղարվեստական ոճերի միախառնումից, չնայած նա ամենաշատը սովորել ու ոգեշնչվել է բնությունից և մարդկանցից։
Մազմանյանի ստեղծագործությունների մեծ մասը նվիրված է մարդուն՝ իր ողջ գեղեցկությամբ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով