Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները

18:33, 5 մայիսի

Met Gala-ն նորաձեւության աշխարհում ամենամեծ երեկոն է, որտեղ բազմաթիվ աստղեր քայլում են Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի աստիճաններով՝ ցուցադրելով իրենց հմայիչ հանդերձանքները: Եվ չնայած լուսանկարիչների եւ լրագրողների համար  հասանելի է հեղինակավոր միջոցառման  հրավերված հյուրերին լուսաբանելը, միջոցառումն ինքնին բացառիկ է եւ խիստ գաղտնի:

Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը, ով 1995 թվականից ղեկավարում է Met Gala-ն որպես նախագահ կամ համանախագահ,  պնդում է, որ հրավիրվածները գաղտնի պահեն այնտեղ տեղի ունեցածը:

Սա է պատճառը, որ հյուրերը միջոցառման ժամանակ սահմանափակված են հեռախոսների եւ սոցիալական ցանցերի օգտագործման հարցում: Ահա, եւս մի քանի տարօրինակ կանոններ եւ ուղեցույցներ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները:

Մասնակիցները պետք է հրավիրվեն Met Gala-ին

Met Gala-ին մասնակցելու համար դուք պետք է հրավիրված լինեք (եւ միայն այն պատճառով, որ ձեզ մեկ անգամ հրավիրել են, չի երաշխավորում, որ դուք կմասնակցեք ամեն տարի): Հրավիրվածների թվում են հայտնի մարդիկ, սպորտի աստղեր, նորաձեւության գործիչներ և ժամանակակից փոփ մշակույթի այլ ականավոր ներկայացուցիչներ:

Հրավիրված հյուրերի ցանկը գաղտնի է պահվում մինչեւ Met Gala-ի նախօրեի երեկոն։

Այցելուները պետք է վճարեն Met Gala-ի  տոմսի համար

Հրավեր ստանալը միայն սկիզբն է. դուք նաեւ պետք է տոմս գնեք՝ մասնակցելու կամ հյուր դառնալու համար: Ի վերջո, Met Gala-ն դրամահավաք միջոցառում է, որն արվում է Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի համար: Հասույթն ուղղվում է նորաձևության լայնածավալ հավաքածուի ընդլայնմանը, որը բաղկացած է հագուստից եւ աքսեսուարներից, որոնք գալիս են վերջին յոթ դարերից ի վեր:

Հետեւաբար, եթե ձեզ բախտ վիճակվի ստանալ բաղձալի հրավեր Վինտուրից, պատրաստ եղեք վճարել հազարավոր դոլարներ՝ մասնակցելու համար: Ըստ Time-ի՝ այս տարվա ​​տոմսն արժե 75000 դոլար (30%-ով ավելի, քան նախորդ տարվանը, որի գինը 50000 դոլար էր), իսկ սեղանի գները սկսվում են 350000 դոլարից:

Մասնակիցները պետք է պահպանեն Met Gala-ի դրես կոդը

Այս տարվա թեման է՝ «Քնած գեղեցկուհիները. նորաձեւության վերածնունդ»: 2024 թ-ի Met Gala-ի «դրես  կոդը» «Ժամանակի այգին» է, որը ոգեշնչված է Ջ. Ջի Բալարդի՝ 1962 թվականի համանուն պատմվածքից:

Դրես կոդը երեկոյի ամենաքննարկվող կողմերից մեկն է, ըստ այդմ՝ շատ հայտնիներ եւ դիզայներներ հանդես են գալիս թեմայի կրեատիվ, աչք ծակող մեկնաբանություններով:

Հագուստը պետք է հաստատվի

Լրագրող Էմի Օդելի խոսքով, ով գրել է Վինտուրի կենսագրությունը, բոլոր հանդերձանքները երեկոյից առաջ նախապես հաստատվում են Vogue-ի գլխավոր խմբագրի կողմից։

Met Gala-ի ժամանակ ներկաներին արգելվում է օգտագործել իրենց հեռախոսները

Vogue-ը միջոցառումը «առանց հեռախոսների քաղաքականություն» ունի:

Met Gala-ի ժամանակ ներկաներին չի թույլատրվում հրապարակումներ անել սոցիալական ցանցերում:

Մասնակիցները պետք է նստած լինեն Met Gala-ում նախատեսված տեղերում

Այստեղ սեղան չկա. տեղերը հատկացված են միջոցառման շրջանակներում, եւ երեկույթի կազմակերպիչ Էդդի Քիրնանն է պատասխանատու այդ դժվարին գործի համար:

«Նստատեղերի իրական աղյուսակը» կազմվում է գալայից մոտ մեկ ամիս առաջ»,-ասում է նա:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել