Սոսո Պավլիաշվիլի. Արհեստական բանականությունը նեռի նմանակն է

Սոսո Պավլիաշվիլիի 60-ամյակը Հայաստանում. տոնական երեկո աստղերի հետ

Stylish Faces. Հնարքներ՝ Հայկ Freestyle-ից. «Ռեկորդ եմ ուզում գրանցել Գինեսում»

Սոսո Պավլիաշվիլին իր 60-ամյակը նշելու առթիվ ժամանել է Երեւան (ՈւՂԻՂ)

Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի

16:13, 14 մայիսի

«Դաունթոնի աբբայության» հիման վրա կնկարահանվի երրորդ ֆիլմը։ Սիրված ժամանակաշրջանի դրամայում կվերադառնան երկրպագուների ֆավորիտները, այդ թվում՝ Հյու Բոննեւիլը, Էլիզաբեթ ՄակԳովերնը, Միշել Դոկերին եւ Լաուրա Կարմայքլը: Լուրը հաստատել են շոուի կազմակերպիչները։

Երկրորդ ֆիլմը նկարահանելուց հետո Սայմոն Քերթիսը կվերադառնա ռեժիսորի աշխատանքին։ Նա նկարահանել է 2022 թվականի «Դաունթոնի աբբայությունը. նոր դարաշրջան» ֆիլմը, որը պատմում է Գրանթեմների ընտանիքի մասին, երբ պարզվում է, որ Լեդի Վայոլետ Քրոուլին վիլլա է ստացել Ֆրանսիայի հարավում։ Ֆիլմի գործողությունների մեծ մասը տեղի է ունենում այս հովվերգական վայրում, եւ ընտանիքն իմանում է, որ Վիոլետը գույքը կտակելու է իր ծոռնուհուն՝ Սիբիին:

Նոր ֆիլմի սյուժեի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ։ Ֆիլմում կնկարահանվեն նաեւ նոր հետաքրքիր դերասաններ՝ Ջոելի Ռիչարդսոնը, Ալեսանդրո Նիվոլան, Սայմոն Ռասել Բիլը, Արտի Ֆրուշչանը եւ երկրպագուների կողմից սիրված շատ ուրիշ դեմքեր:

«Դաունթոնի աբբայության» առաջին երկու ֆիլմերը վարձույթում հավաքել են հսկայական՝ 220 միլիոն ֆունտ ստերլինգ:

2019 թվականի առաջին ֆիլմում Հյու Բոննևիլը եւ Էլիզաբեթ ՄակԳովերնը մարմնավորել են Գրանթեմի կոմսի եւ կոմսուհու դերերը։ Մեգգի Սմիթի հետ միասին նրանք երկուսն էլ վերադարձել են 2022 թվականի շարունակության մեջ, որը կոչվում է «Դաունթոնի աբբայությունը․ նոր դարաշրջան»:

Դրամատիկ սերիալի դեբյուտը կայացել է 2010 թվականին եւ շարունակվել մինչեւ 2015 թվականը, իսկ երկու ֆիլմերից առաջինը թողարկվել է 2019 թվականին։

Հաղորդվում է, որ շարունակության նկարահանումները կսկսվեն ամռանը, իսկ միջազգային թողարկումը նախատեսված է 2025 թվականին:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել