Մարմինն ընդգրկող մուգ կարմիր զգեստ, արծաթագույն բարձրակրունկներ, գլամուրային սանրվածք ու դրամատիկ դիմահարդարում․ այսպիսի կերպարով է Լիա Զախարյանը ներկայացել իր նոր ֆոտոշարքում, որից մի քանի կադր կիսվել է ինստագրամյան իր հետեւորդների հետ։ Լիայի էջին հետեւողները նկատել են, որ դերասանուհին հաճախ է հրապարակում նոր ֆոտոշարքեր՝ մեկը մյուսից տարբեր ու կերպարային, որոնք ընդգծում են դերասանուհու ոճն ու արտիստիզմը։ Լիան որոշել է գեղեցիկ լուսանկարներ ունենալու «լայֆհակով» կիսվել իր ինստաընտանիքի հետ։
«Ինչպես եմ ես լուսանկարվում։ Ինչպես եմ աշխատում տեսախցիկի հետ։ Ինչպես եմ մտածում դիրքերս՝ ըստ կրած զգեստի եւ արտաքին տեսքի։
Посмотреть эту публикацию в Instagram
Ամենաառաջին իմ լայֆհակը՝ ես առանց երաժշտության չեմ կարողանում աշխատել։ Չեմ կարողանում ստեղծագործել… Պարտադիր միացնում եմ ինձ տրամադրող երգեր, էմոցիաներս ակտիվանում են, կտրվում եմ իրականությունից, կարծես ոչինչ ու ոչ ոքի չեմ նկատում, ու․․․ գնաց»,-նշել է Լիան։ Դերասանուհին հավելել է, որ կարեւոր է նաեւ այն թիմը, ում հետ պլանավորում եւ իրականացնում է ֆոտոշարքը։
Այս ֆոտոշարքի շուրջ Լիան աշխատել է տիկտոկեր Անդրանիկի հետ (sp1ark): Նրա զգեստի դիզայները Ալիսա Հարությունյանն է, որի հետ Լիան համագործակցել էր նաեւ NEWS.am STYLE-ի՝ 2023 թ-ի գարնանային ֆոտոշարքի շրջանակում։ Վարսահարդարումը՝ Շուշան Ավետիսյանի, դիմահարդարումը՝ glambyalexisrose։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:05, 27 հունիսի
«Մենք չենք մեկնում այս անգամ «Սլավյանսկի Բազար» մրցույթին, քանի որ իրավիճակը բավականին լուրջ է եւ պատասխանատու». Սյուզաննա Մելքոնյան16:13, 27 հունիսի
75-ամյա Վերա Վանգը ապացուցում է, որ գտել է երիտասարդության աղբյուրը15:23, 27 հունիսի
Քորթնի Քարդաշյանը պատմել է իր վախերի մասին՝ կապված հեշտոցի «արտանկման» հետ ծննդաբերությունից հետո14:33, 27 հունիսի
59-ամյա Պաուլինա Պորիզկովան բիկինիով. «Որքան մեծ, այնքան լավ»13:43, 27 հունիսի
Բրիթնի Սփիրսը «դավաճանված» է զգում պապարացիների վերջին լուսանկարների պատճառով13:07, 27 հունիսի
Սելենա Գոմեսը պապիկի հետ ձեռք ձեռքի տված նրբագեղ տեսքով12:12, 27 հունիսի
Թոմ Քրուզի դուստրը հրաժարվել է հոր ազգանունից11:21, 27 հունիսի
Աննա Նետրեբկոն և Յուսիֆ Էյվազովը հայտարարել են ամուսնալուծության մասին10:56, 27 հունիսի
Քեթի Փերին ներկայացել է սադրիչ կերպարով՝ Բիանկա Ցենսորիի ոճով10:18, 27 հունիսի
Քիմ Քարդաշյանը սուզվել է 1960-ականների դարաշրջանի վինտաժային մթնոլորտի մեջ09:00, 27 հունիսի
ՀՈւՆԻՍԻ 27-ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:28, 26 հունիսի
36-ամյա կանադուհին «պայքարում է գենդերային հավասարության համար»՝ հանրության առաջ մերկացնելով իր կուրծքը