Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Ինչո՞ւ էր դադարել խոսել, ի՞նչ բույր ունի Երեւանը, սիրահարվա՞ծ է․ 16 փաստ՝ «Запах улиц Еревана» հիթի կատարող Դավիթի մասին

11:31, 3 հունիսի

Դավիթ Ավագյան, կամ՝ պարզապես Դավիթ․ երիտասարդ երգիչ, որի երգերը դառնում են հիթային ու հավաքում միլիոնավոր հավանություններ ու դիտումներ։ Դավիթը վաղուց է երգում, սակայն հայկական երգարվեստում նրա անունը ոչ վաղ անցյալում հայտնի դարձավ։ Երգչի «Запах улиц Еревана» երգը, հատկապես, սիրելի դարձավ հայերի շրջանում․ տեսահոլովակն արդեն հատել է 4 միլիոնի սահմանը, իսկ կատարողին բերել հազարավոր հետեւորդներ Instagram-ում։ 

Երգը Դավիթի կյանքում որոշիչ դեր է խաղացել։ Փոքր հասակում ապագա երգիչը կակազում էր, ինչը, իր իսկ խոսքով, հաղթահարել է երգելու օգնությամբ։ 

Ինչպիսի՞ բույր ունի Երեւանը Դավիթի համար, սիրահարվա՞ծ է, արդյոք, սիրո մասին երգող երգիչը․ այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ NEWS.am STYLE-ը զրուցել է Դավիթի հետ։ 

fb7a8901-69d2-4fb9-9b6c-02268476d4d9.jpg (61 KB)

Դավիթ, եթե չեմ սխալվում, ծնվել եք Մոսկվայում։ Մանկության շրջանում հաճա՞խ էիք այցելում Հայաստան։ 

Այո, ծնվել եմ Մոսկվայում. առաջին անգամ, ցավոք, Հայաստան եկել եմ արդեն 15 տարեկանում, բայց սխալս ուղղել եմ՝ բնակություն հաստատելով այստեղ (ժպտում է):

Հիշո՞ւմ եք Ձեր առաջին այցը Հայաստան․ ի՞նչ տպավորություններ ունեիք։ 

Ամենաջերմ ու հաճելի հիշողություններն ունեմ: Ոչ մի բանի հետ չեմ կարող համեմատել դրանք: Առաջին անգամ ճամբար էի եկել, մեծ ընկերախմբով ապրում էինք միասին, շատ ուրախ ու հիշարժան օրեր էին: Այդ ընթացքում շատերի հետ ծանոթացա, ոմանց հետ մինչ օրս շփվում ենք, ընկերություն անում եւ, նույնիսկ, աշխատում:

b395ad21-0fa5-444a-b0f2-44d444eb45ef.jpg (69 KB)

Ինչպիսի՞ն էր Ձեր մանկությունը։ Ի՞նչ էիք ցանկանում դառնալ։ 

Մանկությունս շատ լավ է անցել, իհարկե առանց խնդիրների չի եղել, բայց այդ շրջանից միայն ջերմ հուշեր են մնացել: Երազում էի դառնալ ատամնաբույժ. առհասարակ, ուզում էի դառնալ այնպիսի մարդ, որը կաշխատի, լավ կապրի ու ոչ մի բանից իրեն չի զրկի…

Գիտեմ, որ փոքր տարիքում կակազում էիք, եւ դրա համար Ձեզ խորհուրդ էին տվել երգել։ Ինչպե՞ս երաժշտությունը օգնեց Ձեզ։ 

Այո, մանկության տարիներին խոսքիս հետ կապված խնդիր ունեի. մոտ 3 տարեկան էի, երբ այդ խնդիրն առաջացավ, ինչ-որ ժամանակ, նույնիսկ, դադարեցի խոսել, բայց շարունակաբար աշխատում էինք դրա շուրջ, որպեսզի ինչ-որ կերպ, գոնե, թեթեւացնեինք իրավիճակը: Դժվար էր, բայց հաղթահարեցի այդ փուլը՝ մայրիկիս, քույրիկիս, հայրիկիս աջակցությամբ: Երաժշտությունն իմ կյանք մտավ հենց այդ ժամանակ ու օգնում է մինչ օրս: Խնդիրը դեռ կա, բայց այն ինձ համար արդեն խնդիր չէ, այլ մի բան, որն ինձ հետ քայլում է կյանքիս ընթացքում, բայց չի խանգարում, հակառակը՝ ինչ-որ տեղ, նույնիսկ, օգնում է:

cd41c0f8-a0f8-4c20-800e-bf0489f9f008.jpg (47 KB)

Դուք սովորում եք Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ որպես ատամնաբույժ։ Ինչպե՞ս է ստացվել, որ երաժշտությունը չի դարձել Ձեր առաջին մասնագիտությունը։ 

Այո, բայց երաժշտությունը, միեւնույն է, իմ առաջին մասնագիտությունն է: Այս պահին, հիմնականում, կենտրոնացած եմ երաժշտության վրա, իմ կարիերայի, երգերի ու դրանց ստեղծման: Իսկ համալսարանն արդեն պետք է ավարտեմ, որովհետեւ իզուր չեմ սովորել, կա հետաքրքրվածություն եւ ցանկություն ավարտելու եւ կրթություն ստանալու:

Ո՞րն է, ըստ Ձեզ, այն առաջին երգը, որը առանցքային է եղել Ձեր կյանքում։ 

Իմ հենց առաջին՝ «Летай» երգը դարձավ հայտնի. այն ինձ համար շատ թանկ երգ է, եւ ես շնորհակալ եմ բոլորին, որ լսում են այն ու հետեւում են ինձ այն պահից, երբ այդ երգը թողարկվեց: Սա այն երգն է, որը փոխել է իմ կյանքը՝ բաժանելով «առաջ» ու «հետո» փուլերի:

Ձեր՝ «Запах улиц Еревана» երգը, հատկապես, սիրվեց հայ լսարանի կողմից։ Սպասո՞ւմ էիք նման հաջողության։ 

Անկեղծ ասած՝ ոչ: Առհասարակ, այն երգերը, որոնցից շատ սպասումներ չեմ ունեցել, լավ արդյունք են ցույց տվել: Այդ երգը, նույնպես, ինձ համար հատուկ տեղ ունի, որը, կարծում եմ, ինձ՝ որպես արտիտի, նոր մակարդակի բարձրացրեց, շատ հետեւորդներ բերեց, որոնք սկսեցին հետեւել իմ ստեղծագործական ուղուն, եւ որոնց համար ես շարունակում եմ զբաղվել այս ամենով, որովհետեւ չափազանց արժեքավոր է, երբ մարդիկ գնահատում են ու հարգում այն, ինչ անում ես:

e164b6bc-fcbb-4ddb-9f80-8a6d666c8355.jpg (70 KB)

Իսկ ի՞նչ բույր ունի Երեւանը Ձեզ համար։ 

Երեւանը ինձ համար բուրում է սիրով, այստեղ լրիվ ուրիշ ռոմանտիկա կա, այստեղ ամեն ինչ այլ կերպ ես զգում ու ընկալում։ Երեւանը վայր է, որը ստիպում է սիրել ու սիրահարվել:

Ո՞ր փողոցն եք ամենից շատ սիրում։ Որտե՞ղ եք հաճախ զբոսնում։

Ճիշտն ասած՝ բոլոր փողոցներն էլ սիրում եմ: Կարող եմ ոտքով ամբողջ քաղաքով զբոսնել. սկսում եմ հրապարակից, անցնում Հյուսիսային պողոտա, Օպերա, Կասկադ, Սարյանից նորից հրապարակ, ու այդպես շարունակ:

cf140639-a622-40de-9c96-b03cfb2278a7.jpg (76 KB)

Դուք, կարծես, բավական շատ եք ճամփորդում։ Ո՞ր երկիրն է ամենից շատ ոգեշնչում Ձեզ։ 

Վերջին շրջանում, այո, շատ եմ ճանապարհորդում: Փառք Աստծո: Վերջին կես տարում ավելի շատ տեղեր եմ այցելել, քան ամբողջ կյանքիս ընթացում: Սիրածս երկիրը, երեւի, Իտալիան է. միշտ ցանկացել եմ այնտեղ հայտնվել, եւ առաջին անգամ այցելեցի անցած տարի: Շատ ոգեշնչված եմ, անընդհատ ցանկանում եմ վերադառնալ: Հատկապես, Միլան քաղաքը շատ եմ հավանել ու փորձում եմ հաճախ այցելել: Նաեւ երբեմն հյուր եմ գնում քրոջս եւ զարմիկներիս, ովքեր ապրում են Իսպանիայում: Կարծում եմ՝ ճանապարհորդությունը ինքնազարգացման լավ միջոց է, որը ոգեշնչում է:

22384c4b-6525-4226-b54b-68d65bf718d6.jpg (74 KB)

Դավիթ, Ձեր երգերը հիմնականում սիրո մասին են։ Սիրահարվա՞ծ եք։ 

Իհարկե, սիրահարված եմ: Սիրահարված եմ ինձ շրջապատող ամեն ինչին, առաջին հերթին՝ կյանքին: Իսկ երգերս սիրո մասին են, որովհետեւ մեր շուրջն ամեն ինչ սեր է, որը պարուրում է մեզ ամեն օր:

Երգում եք ռուսերենով, իսպաներենով․․․ նաեւ հայկական երգերի «քավրներ» եք անում։ Իսկ մտածո՞ւմ եք թողարկել հեղինակային երգեր հայերենով։ 

Փոքրուց սիրել եմ տարբեր լեզուներ, փորձարկումներ անել: Ինձ դուր է գալիս լսել ու երգել իսպաներեն, մեծացել եմ իտալերեն երգեր լսելով: Հայերենով երգեր, իհարկե, կլինեն, բայց ցանկանում եմ փոքր-ինչ սպասել. չեմ ուզում, որ այն հերթական մի բան լինի, այլ լինի գեղեցիկ ու արժանավայել ստեղծագործություն:

Ձեր վերջին երգերը հիթային են դարձել։ Իսկ ո՞րն է Ձեզ համար ամենասիրելին Ձեր իսկ երգացանկից։

Երեւի՝ «Билет» երգը: Շատ հոգեհարազատ է, եւ ինձ համար օրինակ է դարձել, թե ինչպիսի երգեր պետք է թողարկեմ եւ ինչ ուղղությամբ պետք է գնամ: Ինձ համար այն լավ ու մակարդակով երգ է, եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են դրա ստեղծմանը:

Առհասարակ, ի՞նչ երաժշտություն եք լսում։ 

Այս հարցում չունեմ սահմանափակումներ, «փլեյլիսթս» անընդհատ փոփոխվում է. սիրում եմ ամերիկյան երգեր, բայց երկար չեմ կարող լսել, հայկականը եւս սիրում եմ, բայց նույն ձեւ՝ երկար չեմ կարող լսել (ծիծաղում է): Դրա համար անընդհատ փոփոխությունների մեջ եմ:

76b97aea-8a17-4a5c-a43d-d5b7216bdeb0.jpg (83 KB)

Իսկ հիմա ավելի հաճախ Երեւանո՞ւմ եք լինում, թե՞ Մոսկվայում։ 

Սովորում եմ Երեւանում. երբեմն Մոսկվայում եմ լինում, երբեմն՝ Երեւանում: Առհասարակ, շատ տարբեր տեղերում եմ լինում, ու չեմ ուզում ինձ ընտելացնել միայն մեկ վայրին: Չեմ էլ կարողանում մի տեղում շատ երկար մնալ, տրամադրությունս փոխվում է: Դրա համար աշխատում եմ ամիսը մեկ անգամ փոփոխել վայրս:

Ինչի՞ մասին եք երազում։ 

Երազում եմ, որ այն, ինչ անում եմ, գտնի իր լսարանին, որ արժանի ձեւով գնահատվի: Մեծ համերգների մասին եմ երազում: Երազում եմ, որ բոլորը լինեն առողջ, հասնեն իրենց ուզածին։ Ես, առհասարակ, ավելի լավ եմ զգում, երբ տեսնում եմ, որ ինչ որ մեկի մոտ մի բան ստացվում է: Ուզում եմ, որ բոլորի մոտ ամեն ինչ լավ լինի, ու գտնեն իրենց տեղն այս կյանքում:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել