Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը աշխարհահռչակ «Դոյչե Գրամոֆոն» ընկերության հետ թողարկել է Շառլ Ազնավուրին նվիրված նոր ալբոմ

16:05, 7 հունիսի

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դարձել է տարածաշրջանի առաջին նվագախումբը, որն ալբոմ է թողարկել աշխարհահռչակ «Դոյչե Գրամոֆոն» պիտակով։  Ալբոմը նվիրված է լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի ստեղծագործություններին եւ թողարկվել է մայիսի 17-ին՝ մեծ արտիստի ծննդյան օրվան ընդառաջ՝ «Ազնավուրիանա» խորագրի ներքո։ 

Ալբոմը ներկայացնում է Ազնավուրի մշտարդի երաժշտությունը՝ փոխադրված թավջութակի եւ նվագախմբի համար, NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը։ 

98add9b1-e2d3-4d87-8f3e-cd97254a48a6.jpg (56 KB)

«Մենք երկար տարիներ բանակցում էինք «Դոյչե Գրամոֆոնի» հետ, որը աշխարհի ամենահայտնի ձայնագրման պիտակն է, եւ, վերջապես, ձայնագրվեց մեր առաջին համատեղ ալբոմը, որը կարծում եմ՝ մեծ ձեռքբերում ու հաղթանակ է ոչ միայն մեր նվագախմբի, այլեւ, մեր երկրի համար, որովհետեւ մեր տարածաշրջանում երբեւէ որեւէ նվագախումբ չի ձայնագրվել այս խստապահանջ պիտակի ներքո։ Անվանի թավջութակահարուհի Կամիլ Թոման եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ձայնագրեցին Ազնավուրի ստեղծագործությունների գործիքային տարբերակները թավջութակի եւ նվագախմբի համար։ Գաղափարը Սերգեյ Սմբատյանինն էր, որով նա կիսվել է Կամիլ Թոմայի հետ, վերջինն էլ սիրով համաձայնել է դրան»,-նշեց Սարգիս Բալբաբյանը։ 

c466b2f7-02e3-42ef-8095-2a61bf66da4c.jpg (71 KB)

Ձայնագրման աշխատանքները կատարվել են Երեւանում և Փարիզում։ Բալբաբյանի խոսքով՝ ալբոմի ձայնագրությունը համագործակցության առաջին փուլն էր։ Ծրագրում են նաեւ ունենալ համերգային տեսագրություն, որտեղ Շառլ Ազնավուրի մի քանի նոր, ինչպես նաեւ ալբոմում տեղ գտած ստեղծագործությունները կներկայացվեն համերգային տարբերակով։ 

«Այդ ծրագիրը կնկարահանվի բարձրակարգ նորարարական սարքավորումներով եւ կներկայացվի «Դոյչե Գրամոֆոնի» տեսահարթակում»։

0f501344-8097-431f-b2b7-ac8562eda46a.jpg (56 KB)

«Ազնավուրիանա» անվանումն ալբոմին տրվել է Կամիլ Թոմայի մտահաղացմամբ։ «Քանի որ Ազնավուրի իսկական ազգանունն Ազնավուրյան է, իսկ ձայնասկավառակում ներառված են միայն նրա ստեղծագործությունները, որոշվեց այն անվանել «Ազնավուրիանա»։ Մենք անդրադարձել ենք Ազնավուրի այն ստեղծագործություններին, որոնք շատ հայտնի են։ Ընդհանուր առմամբ, ներառված է 15 կատարում։ Այս ալբոմով Ազնավուրին առաջնահերթ ցանկանում էինք ներկայացնել՝ որպես կոմպոզիտոր, որպես ստեղծագործող, ով գրել է մեղեդիներ, որոնք իրենց ուրույն տեղն ունեն։ Անկեղծ ասած՝ ես կարծում եմ՝ երբեք ոչ ոք չի կարող կրկնօրինակել եւ նրա պես կատարել իր իսկ ստեղծագործությունները, եւ ելնելով դրանից՝ մենք նրա երգերը ներկայացրել ենք գործիքային կատարմամբ՝ առանց վոկալի։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս նախագծի մեր հովանավոր-գործընկերներին` «Հայաստան» համահայկական հիմնադրամին եւ «Ակբա» բանկին՝ առանց որոնց աջակցության անհնար կլիներ նվագախմբի միջազգայնացման համար այս առաջնային կարեւորություն ունեցող եւ, այսպես ասած, նվագախմբի լիգան փոխող նախագիծը կյանքի կոչել»,-հավելեց նվագախմբի տնօրենը։ 

1fb19ff5-1866-4f27-8120-e623434e181b.jpg (68 KB)

Ալբոմի ձայնագրությունն իրականացվել է 10-ակի գրեմմիակիր հնչյունային պրոդյուսեր Քրիստոֆեր Ալդերի կողմից, ով ներկայացնում է «Deutsche Grammophon» ընկերությունը։

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել