Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

Պատանի դաշակահար Էդուարդ Գեւորգյանն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հանդես կգա մենահամերգով

17:53, 7 հունիսի

Էդուարդ Գեւորգյանը Երեւանի Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական դպրոցի սան է, սովորում է 10-րդ դասարանում՝ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Վաղարշակ Հարությունյանի դասարանում:

Առաջին քայլերը կատարել է նույն դպրոցում, երբ դեռեւս 5 տարեկան էր: Մանկուց սիրել է լսել դասական երաժշտություն, ունեցել է ընդգծված սեր դեպի արվեստը: Հինգ տարեկանում ընդունվել է Երեւանի Չայկովսկու անվ. երաժշտական դպրոց՝ ՀՀ վաստակավոր ուսուցիչ Էլզա Թանդիլյանի դասարան: 10 տարեկան էր, երբ առաջին անգամ Փարիզում մասնակցեց միջազգային մրցույթի եւ արժանացավ 2-րդ մրցանակի: Դա դարձավ նրա համար  շրջադարձային՝ իր երաժշտական մասնագիտական ուղու ընտրության հարցում:

Հետագայում մասնակցեց մի շարք միջազգային եւ հանրապետական մրցույթների, դարձավ առաջին, երկրորդ, երրորդ մրցանակակիր հեղինակավոր այնպիսի առցանց եւ առկա մրցույթներում, ինչպիսիք են Marbella International Piano Competition /Spain/, Verona International Junior Competition /Italy/, /Piano Talents /Italy/, MozArte International Piano Competition/ Aachen, Germany/ եւ այլն:

Երկու տարի շարունակ՝ 2023 եւ 2024 թվականներին պատիվ է ունեցել ներկայացնելու Հայաստանը Շոպենի միջազգային պատանեկան մրցույթին, որը տեղի է ունենում Շոպենի ամառանոցում՝ Ժաֆառնիայում /Լեհաստան/: Նշենք, որ ամեն տարի այդ մրցույթի առաջին առցանց փուլին դիմում է ներկայացնում մոտ 100 հոգի՝ աշխարհի տարբեր երկրներից, իսկ երկրորդ փուլ է անցնում միայն 50-ը: Էդուարդ Գեւորգյանը 2023 թ-ին արժանացել է գերազանցության դիպլոմի եւ հատուկ մրցանակի:

2021 թ-ից ի վեր Է. Գեւորգյանը հանդիսանում է  «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակակիր: Հիմնադրամի ջանքերի եւ աջակցութան շնորհիվ Էդուարդը հնարավորություն է ունեցել մասնակցելու բազմաթիվ վարպետության դասերի հանրաճանաչ դաշնակահարների եւ պրոֆեսորների հետ, ինչպիսիք են Պավել Գիլիլովը, Վլադիմիր Օվչեննիկովը, Վալենտինա Լիսիցան, Ֆրեդդի Կեմպֆը, Ալեքսանդր Ռոմանովսկին, Վանեսսա Բենելլին, Ջուլիանո Մացոկանտեն, Ժոզեֆ Մորիս-Վեդերը, Գլորիա Կամպաները, Հայկ Մելիքյանը եւ այլք:

Էդուարդ Գեւորգյանը երազում է դառնալ պրոֆեսիոնալ դաշնակահար, կրթությունը ստանալ Գերմանիայում կամ Ավստրիայում, ելույթներ ունենալ աշխարհի մեծ բեմերում:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հունիսի 17-ին կայանալիք մենահամերգը կամփոփի բովանդակալից աշխատանքային տարին եւ սկիզբ կհանդիսանա նոր նպատակների եւ երազանքների ճանապարհին:

Ծրագրում հնչելու են Բեթհովենի, Շոպենի, Լիստի, Դեբյուսիի ստեղծագործությունները:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել