Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

90-ականների մեծացած հերոսները. «Վատ տղաները մինչեւ վերջ»

20:18, 9 հունիսի

«Bad boys, bad boys/Whatcha gonna do?/ Whatcha gonna do when they come for you?»: Ո՞վ չգիտի այս հայտնի տողերը:

Ամառային այս պրեմիերան ոստիկան գործընկերների մասին լեգենդար կատակերգության շարունակությունն է: Շարքի առաջին ֆիլմը թողարկվել էր դեռեւս 1995 թվականին, ուստի շատերի համար «Վատ տղաները» մանկության մարտաֆիլմ է, որը նոստալգիկ արցունքներ է առաջացնում:

«Վատ տղաները մինչեւ վերջ»-ը ֆիլմաշարի չորրորդ մարտաֆիլմն է՝ Ութլ Սմիթի եւ Մարտին Լոուրենսի մասնակցությամբ։ Այժմ, բացի երկու գործընկերներից, ֆիլմում նկարահանվում է նաեւ նրանցից մեկի որդին։ Որոշ տեղերում ֆիլմը խորասուզվում ​​է ընտանեկան դրամայի պաթոսի մեջ (բարեւ Դոմինիկ Տորետտո): Ժամանակ առ ժամանակ, հայտնվում են ընկերուհիներ, կանայք, երեխաներ եւ հեռավոր հարազատներ, ովքեր ուշադրությունը սեւեռում են իրենց վրա:

IMG_5854.jpeg (94 KB)

Գործողությունների առումով հեռուստադիտողին տպավորում են միայն երկու տեսարաններ՝ փոխհրաձգություն ուղղաթիռում եւ լքված զվարճանքների պուրակում՝ մարտաֆիլմի թերեւս ամենադիտարժան հատվածը:

Գեղեցկության առումով կան մի քանի կիսամերկ կադրեր բուռն տղամարդկանց մասնակցությամբ, եւ հիպնոսացնող կադրեր՝ բարձունքից:  Հակառակ դեպքում, սա գրաֆիկա է՝ երբեմն դանդաղ եւ սյուժեի համար ավելորդ մանրամասներով, օրինակ՝ թե ինչպես գործընկերներից մեկն ամուսնացավ 50 տարեկանում, բայց նրա սիրելին գործնականում չի հայտնվում ֆիլմում:

IMG_5855.jpeg (89 KB)

Իհարկե, 90-ականների հերոսների մասին առաջին երկու ֆիլմերը դարձան անմահ դասականներ շնորհիվ գործողությունների, հումորի, հերոսների խարիզմայի եւ արկածախնդրության անսահման էներգիայի ու ոգու: Ժամանակակից ադապտացիաներն այլեւս չունեն այդ յուրահատուկ մթնոլորտը, թեեւ դա չխանգարեց, որ 2020-ին թողարկված երրորդ մասը մեծ հաջողություն ունենա։ Ո՞վ գիտե, գուցե ֆրանշիզայի այս հատվածը, նույնպես, կսիրվի հանդիսատեսի կողմից, քանի որ երբեմն կարեւոր չէ, թե որքան լավ է նկարահանված ֆիլմը, այլ այն, թե ինչ հիշողություններ է այն արթնացնում հեռուստադիտողի մոտ:

Ռեգինա Մելիքյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել