100 դոլար արժողությամբ պահպանակը խոստանում է «առավելագույն հարմարավետություն եւ անհավանական զգացողություններ»։ Սեռական առողջության SKYN բրենդը որոշել է սահմանել բավարարվածությունը սեքս-տեխնոլոգիաների ոլորտի նորարարության օգնությամբ։ Խոսքը Supreme Feel պահպանակի մասին է։
«Միջին գինը մրցակցող պահպանակների շարքում կազմում է 5-7 դոլար։ Ուրեմն ի՞նչն է առաձնացնում Supreme Feel նոր պահպանակը, եւ արդյո՞ք դա արդարացնում է նրա 100 դոլար գինը»,- հայտնել են ընկերությունում՝ հավաստիացնելով, որ ամեն բան հանգում է մի քանի կարեւոր գործառույթների։
Նախ՝ Supreme Feel պահպանակը աշխարհում «ամենաբարակ պոլիիզոպրենային պահպանակն է, որն ապահովում է առավելագույն հարմարավետություն եւ մաշկից մաշկ շփման զգացողություն, ինչպես նաեւ պրեմիում դասի լատեքսային պահպանակների ամրություն եւ հուսալիություն»։
Նրանց համար, ում դուր է գալիս պահպանակներից ստացած զգացողությունը, 100 դոլար արժողությամբ այս հակաբեղմնավորիչը «նոր դարաշրջան է նշանավորում»։ «Գերբարակ եւ հեղափոխականորեն փափուկ» պահպանակ, որն ապահովում է մաշկից մաշկ զգացողությունը։ Նորարարության շնորհիվ, որն առկա է տառացիորեն մոլեկուլյար մակարդակում, Supreme Feel պահպանակաների նյութը թույլ է տալիս զգալ ամեն ինչ նյութի փափկության շնորհիվ»։
Ընդ որում, ամեն մի պահպանակ «ունի անհատական փաթեթավորում շքեղ սեւ-ոսկեգույն ալյումինաթղթով»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:05, 26 հունիսի
«Ինձ համար կատարյալ մարմինը նիհարությունը չէ». առողջ մարմին ունենալու 3 կանոն՝ սննդաբան Լիլիթ Բասյանից20:21, 26 հունիսի
Chanel աշուն-2024 հավաքածուի շքեղությունը եւ թատերայնությունը19:23, 26 հունիսի
Ջորջիո Արմանին նախընտրում է մարգարիտը16:13, 26 հունիսի
Հյու Գրանտը՝ «Հերետիկոսը» նոր սարսափ-ֆիլմում15:22, 26 հունիսի
Մայքլ Ջեքսոնի որդին հիշում է հորը նրա մահվան 15-րդ տարելիցի օրը14:23, 26 հունիսի
Փարիզի Alexis Mabille ցուցադրության ժամանակ Դիտա ֆոն Տիզը ցնցել է իր բաց շոուով13:16, 26 հունիսի
Էշլի Գրեմը Հունաստանում զբոսանավի վրա հանգստանալիս ավելի լավ տեսք ունի, քան երբեւէ12:26, 26 հունիսի
Ալսուն նախկին ամուսնու սիրուհիներին անվանել է «ցածր սոցիալական կարգավիճակ ունեցող աղջիկներ»12:06, 26 հունիսի
Հայկական շոուբիզնեսը՝ Հրաչ Քեշիշյանի որդու հարսանիքին (վիդեո)11:20, 26 հունիսի
Քեթի Փերին իր նոր՝ «Woman’s World» երգի բառերը ներկայացրել է 182 մետրանոց զգեստի վրա10:55, 26 հունիսի
«Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի դերասան Թամայո Փերին զոհվել է շնաձկան հարձակման հետեւանքով10:18, 26 հունիսի
Միայն Նաոմի Քեմփբելը կարող է ոճային կերպով համադրել Nike մարզակոշիկները Chanel դասական կոստյումի հետ