Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

Շոն Պենը ժխտում է, որ երբեւէ ծեծել է Մադոննային բեսյբոլի մահակով. «Ես նրան սիրում եմ»

12:20, 24 հունիսի

Հոլիվուդի աստղ Շոն Պենը ժխտում է, որ երբեւէ ծեծել է նախկին կնոջը՝ Մադոննային, բեսյբոլի մահակով իրենց քառամյա ամուսնության ժամանակ։

«Իմ տանը հայտնվեց գրողի տարած հատուկ նշանակության թիմը»,- պատմել է Պենը The New York Times-ի հարցազրույցում՝ ավելացնելով, որ Մադոննան ոստիկանությանն ասել է, թե իրեն անհանգստացնում է տանն առկա զենքը։ «Ես ասացի. «Ես դուրս չեմ գա։ Ես պատրաստվում եմ ավարտել նախաճաշս»։ Հաջորդ բանը, ինչ գիտակցեցի, այն էր, որ ամբողջ տան ապակիները կոտրեցին, եւ նրանք ներս մտան»։

Չնայած նրանց բուռն ամուսնությանը եւ դրան հաջորդած ամուսնալուծությանը՝ Պենը նախկինի պես թուլություն ունի առաջին կնոջ հանդեպ։ «Ես սիրում եմ նրան»,- ասել է նա NYT-ին։ «Պարզվում է, անհամեմատ ավելի արագ կարելի է վերականգնել բարեկամությունն ամուսնալուծությունից հետո, եթե երեխաներ չկան։ Դա իմ եւ [նախկին կնոջս՝ Ռոբին Ռայթի] համար բավական երկար ժամանակ զբաղեցրեց։ Դրաման շատ էր»։

Պենն ու Մադոննան ամուսնացած են եղել 1985-1989թթ., թեեւ «Like a Virgin»-ի երգչուհին առաջին անգամ Պենից ամուսնալուծվելու դիմում ներկայացրել է 1987թ., բայց հետ է վերցրել փաստաթղթերը, իսկ երկու տարի անց նորից դիմում է տվել։ Երկու անգամ, երբ Մադոննան ներկայացրել է փաստաթղթերը, լուրեր էին տարածվել այն մասին, որ Պենը ոչ միայն ֆիզիկապես է հարձակվել փոփ-աստղի վրա, այդ թվում ծեծել է նրան բեյսբոլի մահակով, այլեւ նրան մի քանի ժամով կապել է աթոռին։

Մադոննան, սակայն, հերքում է, որ Պենի հետ իր ամուսնության ընթացքում նա երբեւէ ֆիզիկական բռնություն է գործադրել։ «Թեեւ մեր ամուսնության ընթացքում մենք միայն մի դաժան վեճ չէ, որ ունեցել ենք, Շոնը երբեք չի ծեծել ինձ, չի «կապել» եւ չի հարձակվել ինձ վրա ֆիզիկապես, իսկ ցանկացած լուր հակառակի մասին զայրացուցիչ է, չարամիտ, անմիտ եւ սուտ»,- գրել է նա 2015թ. դիմումում։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել