Թողարկվել է Ռոբերտ Էգերսի «Նոսֆերատու» սարսափ-ֆիլմի առաջին թրեյլերը։ Ֆիլմը հանրահայտ գերմանական սարսափ-ֆիլմի երկրորդ ռիմեյքն է, որոնցից վերջինը թողարկվել է 1979թ.։
«Նոսֆերատու. սարսափի սիմֆոնիա» համր ինքնատիպ ֆիլմը առաջին անգամ ցուցադրվել է 1922թ.՝ որպես Բրեմ Սթոքերի «Դրակուլա» վեպի ադապտացիա։ Սթոքերի ժառանգները դատի են տվել թիմին, որն աշխատել է ֆիլմի վրա, եւ դատարանը որոշել է ոչնչացնել բոլոր պատճենները։ Այդ ֆիլմը հետագայում համարվել է 20-րդ դարի ամենահայտնի սարսափ-ֆիլմերից մեկը։
Էգերսը ֆիլմի ադապտացման վրա սկսել է աշխատել մոտ տասը տարի առաջ։ Լիլի Ռոուզ-Դեպը կատարում է Էլեն Հաթերի դերը, Բիլ Սքարսգարդը կոմս Օրլոքի դերում է, Նիկոլաս Հոլթը՝ Թոմաս Հաթերի։
Թոմասը այցելում է կոմս Օրլոքին, որը վամպիր է, որպեսզի նրան վաճառի իր տունը, բայց այն բանից հետո, երբ Օրլոքը նկատում է Էլենի դիմանկարը, սիրահարվում է կնոջն ու մտածում նրա արյունը ծծելու մասին։
Թիզերն սկսվում է այն տեսարանից, որտեղ Դեպը բղավում է, իսկ հետո անցում է կատարվում քաղաքացիներ պատկերող կադրերին, ովքեր պայքարում են առեղծվածային մահերի դեմ, որոնք նրանք վերագրում են նավի առնետներին, որոնք ժանտախտ են առաջացրել։
Ֆիլմի առաջին ցուցադրությունը կինոթատրոններում տեղի կունենա դեկտեմբերի 25-ին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
00:43, 1 հուլիսի
20:23, 30 հունիսի
Պարզ բիզնես գաղափար՝ հասանելի բոլորին․ հարցազրույց Ozon-ի հանձնման կետի սեփականատիրոջ հետ19:34, 30 հունիսի
Գեղեցիկ է, բայց ոչ առանց հետնաբեմի. «Թագուհու խաղը» ժապավենը16:27, 30 հունիսի
Ինչպե՞ս է Իլոն Մասկը հաղթահարում սթրեսը. նախկին կինը բացահայտում է նրա հաջողության գաղտնիքը16:01, 30 հունիսի
Ջրային ատրճանակից մինչև դույլեր. ի՞նչ գնել Վարդավառին ընդառաջ Ozon-ից15:24, 30 հունիսի
15:23, 30 հունիսի
Սյուզաննայի հայտարարությունը, Սիրուշոյի ու Նազենիի «լուքերը», Սարիկ Անդրեասյանը՝ Հայաստանում. Instagram-ը՝ այս շաբաթ14:14, 30 հունիսի
Սիգուրնի Ուիվերը Վենետիկի կինոփառատոնում կստանա պատվավոր «Ոսկե առյուծ»12:12, 30 հունիսի
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի հարսնացուն զվարճանում է իր նշանածի եւ Քիմ Քարդաշյանի հետ10:23, 30 հունիսի
Բեն Աֆլեքն իր իրերը տեղափոխել է Ջենիֆեր Լոպեսի եւ իր ընդհանուր տնից09:00, 30 հունիսի
ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:05, 29 հունիսի