Աբրահամ Լինքոլնը զրկվել է գլխից՝ պարտվելով Վաշինգտոնի դժոխային շոգի դեմ պայքարում։ Երկուշաբթի առավոտյան նրա գլուխն անհետացել է, ձախ ոտքը անջատվել է մարմնից, իսկ աջ ոտնաթաթը վերածվել է գնդի, գրել է Washington Post-ը։
Ամերիկայի 16-րդ նախագահի մոտ 2 մետրանոց մոմե արձանը (նկարչուհին Ռիչմոնդից Սենդի Ուիլյամս IV-ն է) տեղադրվել է փետրվարին` Վաշինգտոնի հյուսիս-արեւմուտքում, Կայազորային դպրոցի ճամբարի մոտ։ Արձանը, որը նպատակ ունի ուշադրություն գրավել Քաղաքացիական պատերազմի դարաշարջանի եւ դրա հետեւանքների հանդեպ, տեղադրվել էր բարձր ծառերի տակ, որոնք ամռանը բավական ստվեր են ապահովում։
Բայց երեք օրվա շոգը քայքայել է Լինքոլնի մոմե արձանը։ Հալվող նախագահի լուսանկարներն այնուհետեւ վիրուսային են դարձել համացանցում։
Մեմերի ստեղծողներից մեկի մեկնաբանությամբ՝ Լինքոլնը ընկել է հոգեվարքի մեջ շոգի պատճառով։ Մյուսները ենթադրել են, որ նախագահը մարմնեղեն էքստազի մեջ է։
Մի ինչ-որ պահի Լինքոլնի գլուխն այնքան անհույս վիճակում է հայտնվել, որ CultureDC-ի աշխատակիցները, որոնք պատվիրել են այդ աշխատանքը, փորձել են ուղղել այն, որպեսզի մնա իր տեղում։ Բայց դա անհույս գործ է եղել, եւ վաղ առավոտյան Լինքոլնի գլուխը պահել են՝ նախատեսելով այն նորից իր տեղում ամրացնել երեքշաբթի օրը։ Այն ամենը, ինչ մնացել էր, ձողն էր, որը պահում էր նախկին նախագահի գլուխն իր տեղում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
00:43, 1 հուլիսի
20:23, 30 հունիսի
Պարզ բիզնես գաղափար՝ հասանելի բոլորին․ հարցազրույց Ozon-ի հանձնման կետի սեփականատիրոջ հետ19:34, 30 հունիսի
Գեղեցիկ է, բայց ոչ առանց հետնաբեմի. «Թագուհու խաղը» ժապավենը16:27, 30 հունիսի
Ինչպե՞ս է Իլոն Մասկը հաղթահարում սթրեսը. նախկին կինը բացահայտում է նրա հաջողության գաղտնիքը16:01, 30 հունիսի
Ջրային ատրճանակից մինչև դույլեր. ի՞նչ գնել Վարդավառին ընդառաջ Ozon-ից15:24, 30 հունիսի
15:23, 30 հունիսի
Սյուզաննայի հայտարարությունը, Սիրուշոյի ու Նազենիի «լուքերը», Սարիկ Անդրեասյանը՝ Հայաստանում. Instagram-ը՝ այս շաբաթ14:14, 30 հունիսի
Սիգուրնի Ուիվերը Վենետիկի կինոփառատոնում կստանա պատվավոր «Ոսկե առյուծ»12:12, 30 հունիսի
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի հարսնացուն զվարճանում է իր նշանածի եւ Քիմ Քարդաշյանի հետ10:23, 30 հունիսի
Բեն Աֆլեքն իր իրերը տեղափոխել է Ջենիֆեր Լոպեսի եւ իր ընդհանուր տնից09:00, 30 հունիսի
ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:05, 29 հունիսի