Գերմանացի մոդել Թերեզիա Ֆիշերն այնքան սիրո քաղց էր զգում, որ ավելի քան 162,000 դոլար է ծախսել ոտքերը երկարացնելու վիրահատության համար, որպեսզի ավելի գրավիչ լինի այժմ արդեն իր նախկին ամուսնու համար:
«Նա ասաց. «Եթե դու դա անես ինձ համար, ես միշտ կսիրեմ քեզ եւ կկրեմ քեզ ուսերիս վրա»,-Instagram-ի ավելի քան 150,000 հետեւորդների հետ կիսվել է 32-ամյա ռեալիթի հեռուստաաստղ Ֆիշերը:
Լուսանկարում երեւում է, թե ինչպես է 165 սմ հասակով աղջիկը, ով 2016 թվականից ոտքը երկարացնելու մի քանի վիրահատության է ենթարկվել, ինչի արդյունքում հասակը գրեթե 14 սմ-ով ավելացել է, վիրակապերով հեռանում է հաշմանդամի սայլակով։ «Այս ամենը վերջապես մոտենում է ավարտին։ Ուրախ եմ, որ այն ավարտվեց: Այսօր ես 182 սմ հասակ ունեմ»,- հավելել է նա։ «Ութ տարի կրած ցավն այնքան ահռելի էր (ֆիզիկական եւ մտավոր), որ ես նույնիսկ բառերով չեմ կարող այն արտահայտել»:
Ֆիշերը NewsFlash Media-ին ասել է, որ վիրահատությունը վերադարձրել է իրեն վստահությունը: «Ուղիղ ութ տարի առաջ «Ֆրանկենշտեյնը» սկսեց փոխել իմ մարմինը»,-բացատրել է նա,-«Այն ժամանակ ես 24 տարեկան էի եւ խորապես ընկճված: Ես ուզում էի, վերջապես, սիրված լինել»:
2022 թվականին՝ առաջին վիրահատությունից վեց տարի անց, աղջիկը վերադարձավ վիրահատական սեղան՝ կտրելու ազդրի եւ ստորին ոտքի ոսկորները։ Այնուհետեւ մասնագետները նրա սրունքի մեջ տեղադրեցին կարգավորող պողպատե ձողեր՝ խթանելու նոր ոսկորների աճը եւ յուրաքանչյուր վերջույթի երկարացումը: Բժիշկները հեռացրել են ձողերն այս շաբաթ՝ նշանավորելով նրա երկար սպասված բժշկական մղձավանջի ավարտը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
00:43, 1 հուլիսի
20:23, 30 հունիսի
Պարզ բիզնես գաղափար՝ հասանելի բոլորին․ հարցազրույց Ozon-ի հանձնման կետի սեփականատիրոջ հետ19:34, 30 հունիսի
Գեղեցիկ է, բայց ոչ առանց հետնաբեմի. «Թագուհու խաղը» ժապավենը16:27, 30 հունիսի
Ինչպե՞ս է Իլոն Մասկը հաղթահարում սթրեսը. նախկին կինը բացահայտում է նրա հաջողության գաղտնիքը16:01, 30 հունիսի
Ջրային ատրճանակից մինչև դույլեր. ի՞նչ գնել Վարդավառին ընդառաջ Ozon-ից15:24, 30 հունիսի
15:23, 30 հունիսի
Սյուզաննայի հայտարարությունը, Սիրուշոյի ու Նազենիի «լուքերը», Սարիկ Անդրեասյանը՝ Հայաստանում. Instagram-ը՝ այս շաբաթ14:14, 30 հունիսի
Սիգուրնի Ուիվերը Վենետիկի կինոփառատոնում կստանա պատվավոր «Ոսկե առյուծ»12:12, 30 հունիսի
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի հարսնացուն զվարճանում է իր նշանածի եւ Քիմ Քարդաշյանի հետ10:23, 30 հունիսի
Բեն Աֆլեքն իր իրերը տեղափոխել է Ջենիֆեր Լոպեսի եւ իր ընդհանուր տնից09:00, 30 հունիսի
ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:05, 29 հունիսի