Նոր Զելանդիայում կինը դատի է տվել բոյֆրենդին այն բանի համար, որ նա իրեն օդանավակայան չի տարել, ինչպես նախատեսված էր, եւ փչացրել է ընկերների հետ նրա հանդիպումը համերգից առաջ։
Նրա խոսքով՝ բոյֆրենդն առաջարկել է իրեն օդանավակայն տանել, բայց չի եկել, ինչի պատճառով կինն ուշացել է չվերթից։ Կինը հավաստիացրել է, որ տղան խախտել է բանավոր պայմանավորվածությունը, եւ քանի որ նա չի կարողացել ժամանակին հասնել օդանավակայան այլ միջոցներով, ստիպված է եղել տոմս գնել հաջորդ օրվա համար, որպեսզի հանդիպի ընկերների հետ, ինչպես եւ նախատեսված էր։
Բացի այդ, տղամարդը համաձայնել էր խնամել նրա շներին կնոջ բացակայության ժամանակ, բայց չի արել նաեւ դա, եւ կինն ստիպված է եղել վճարել նրանց ապաստարանի համար։
Հայցում մանրամասն նկարագրված են բազմաթիվ այլ ծախսեր, այդ թվում ավտոբուսով օդանավակայան հասնելու ծախսը։
Կինը նաեւ փոխհատուցում է պահանջել լաստանավի տոմսի համար, որը նա գնել էր տղայի համար մեկ այլ առիթով, եւ որի համար նա փողը չէր վերադարձրել։
Սակայն դատարանին չեն համոզել նրա փաստարկներն ու ծախսերը։ Դատարանը նշել է, որ «զուգընկերները, ընկերներն ու գործընկերները սոցիալական համաձայնություն են կնքում, բայց քիչ հավանական է, որ դրանք իրավաբանական ուժ ունենան», եթե միայն չլինեն ապացույցներ, որ կողմերը մտադրվել են իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնություն կնքել։ Արդյունքում՝ հայցը մերժվել է։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:30, 5 հուլիսի
El Pais. Ինչպես «Barbie vagina»-ն դարձավ հերթական անառողջ թրենդը22:18, 5 հուլիսի
Մարտին Մկրտչյանն ու Հռիփսիմե Հակոբյանը նշում են ամուսնության 11-ամյակը21:15, 5 հուլիսի
Zivert-ը հայտնել է հիվանդությունից հետո բեմ վերադառնալու մասին20:25, 5 հուլիսի
Զաք Էֆրոնն արձագանքել է իր նախկին սիրելիի՝ Վանեսա Հաջենսի հղիությանը19:00, 5 հուլիսի
Լիանա Վանոյանի հերթական էքստրավագանտ կերպարը՝ Ելենա Արշակյանի «Նոր տարվա կինո»-ում17:54, 5 հուլիսի
Կապանի միջազգային երաժշտական փառատոնը` «Կարաս Գինիների» կողմից կազմակերպված հատուկ հյուրասիրություններով16:15, 5 հուլիսի
Միհրանն ու Արփին նշել են որդու տարեդարձը (ֆոտո)15:36, 5 հուլիսի
Dolce&Gabbana Alta Moda. Իտալական հարստությունը Սարդինիա կղզում14:17, 5 հուլիսի
Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը ցանկանում են «փախչել» «հեռավոր կղզի»13:20, 5 հուլիսի
Քեթի Փերին Քեթի Փերին հայրենասիրական ձեւով ցուցադրել է իր կազմվածքը12:15, 5 հուլիսի
Փարիզի Մադամ Տյուսոյի թանգարանում տեղադրված Բեյոնսեի նոր մոմե արձանը «չափազանց սպիտակ» են համարել11:36, 5 հուլիսի
Նախկին պոռնոդերասանուհին դատի է տվել Շոն «Դիդի» Կոմբսին՝ մեղադրելով նրան սեքսուալ թրաֆիքինգի մեջ