Ինչպե՞ս են անցնում «Տատաստրոֆա» սիթքոմի նկարահանումները. այն, ինչ չեք տեսնի եթերում

Stylish Faces. Րաֆֆի Գալստյան

Անկեղծ ասած, կուզեի Ղարաբաղում ֆիլմ նկարած լինեի. ռեժիսոր Գոռ Կիրակոսյան

«Լադանիվա»-ն թեժացրեց Հաղթանակի զբոսայգու տրամադրությունը

Նոր Պրեմիերա «Բոհեմ»-ում՝ Նարեկ Դուրյանի «Սիմա Դանսիկը»

Սերգ Աբրամով. Ես գրեթե մետրոսեքսուալ եմ

«Գարեջրի Օրերը». Հաճույքի և մշակույթի փառատոնը Երևանում

«Stylish faces».Հարաբերություններում շատ եմ հիասթափվել. անկեղծ զրույց Անի Լուպեի հետ

Դաթո. Ամենուրեք վերահսկողություն է պետք, այլապես անարխիա կլինի

Հայտնի վրացի երգիչ Դաթոյի այցը Իջեւանի գինու-կոնյակի գործարան

Հոլանդացին և գերմանացին փորձում են ժամանակակից հայկական խոհանոցը

Մենք կարող ենք ստեղծել Կաննի փառատոնի մակարդակի ֆիլմեր. Կարո Հովհաննիսյան

Kami friends. Հին ու ծանոթ երգերը՝ նոր մոտեցմամբ

Ֆեստիվառը՝ Գյումրիում. Թաթան ու հանդիսատեսի հույզերը

Աշխարհահռչակ լիբանանահայ երգչուհի Սարինա Քրոսը ժամանել է Հայաստան

Սամի Նասերին Հայաստանում տվեց EV Rally-ի մեկնարկը

Լիալուսին, անձրեւ ու շատ աստղեր. Երեւանում կայացավ Full Moon Fest-ը

Երևանյան ջազի հմայքը Լևոն Մալխասյանի հետ

Ավելի քան 10 տարի կրթելով սերունդներ. «Հայասի» պարային համույթը պատրաստվում է մեծ համերգի

17:16, 13 հուլիսի

Հայկական ոգի, գեղեցիկ կեցվածք ու պարտաճանաչություն. սրանք այն հատկանիշներն են, որոնք որդեգրել է «Հայասի» պարային համույթը, որն իր ավելի քան 10-ամյա գործունեության ընթացքում նույնը փոխանցում է իր սաներին:

Այստեղ դասավանդում են դասական, ինչպես նաեւ՝ տարբեր ազգերի պարեր, սակայն դրա հիմքում հայկական ժողովրդականն է, քանի որ, առաջին հերթին, կարեւորում են հայրենասիրությունն ու ազգային արժեքները:

2013 թ-ին հիմնադրված համույթն այսօր ունի մոտ 180 սան՝ 6-ից 18 տարեկան պարողներ: Պարը կյանք ու ապրելակերպ է դարձել համույթի պարուհիների համար: Նրանցից շատերը հստակ որոշել են հետեւել սիրելի պարուսույցների օրինակին եւ ապագայում էլ գործունեությունը շարունակել պարի կախարդական աշխարհում:

Հուլիսի 14-ին կայանալիք մեծ հաշվետու համերգին զուգահեռ «Հայասի» համույթը պատրաստվում է նաեւ շրջագայությունների՝ Հայաստանում եւ ոչ միայն: Առաջիկայում մեկնելու են Բաթումի՝ մասնակցելու միջազգային փառատոնի: Բաթումիից արդեն առիթ ունեցել են վերադառնալու Գրան Պրիով, հիմա աշխատում են նոր նվաճումների շուրջ:

«Հայասի» համույթը, պարբերաբար, ընդլայնվում է. եթե ունեք համապատասխան տվյալներ ու պարի հանդեպ մեծ սեր, ապա այստեղ սիրով կսպասեն նաեւ ձեզ, իսկ մինչ այդ, համույթի սաները հրավիրում են իրենց միանալ վաղվա համերգին:

NEWS.am STYLE-ը եղել է փորձին, զրուցել «Հայասի» պարային համույթի հիմնադիր-տնօրեն Արսեն Մուշեղյանի եւ գեղարվեստական ղեկավար Անժելա Մուշեղյանի, ինչպես նաեւ պարուհիներից մի քանիսի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։ 

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել