Օրերս Երեւանի կենտրոնում բացվել է առաջին հակասրճարանը: Մի խումբ խանդավառ երիտասարդներ որոշել են բացել մի հաստատություն, որի նպատակն ընկերների հետ հաճելի ժամանցն է, ինչպես նաեւ գործնական հանդիպումներ անցկացնելն ու առանձնանալը: «Aeon»-ը հաճախորդներին ոչ միայն առաջարկում է իր տարածքը, այլեւ ժամանցի բազմաթիվ միջոցներ:
Նման հաստատությունները բավական տարածված են Եվրոպայում, եւ կոչվում են time café կամ խաղալ ցանկացած խաղ: Բացի այդ, «Aeon»-ը Երեւանի միակ հաստատությունն է, որտեղ կարելի է գալ սեփական ուտելիքով ու ըմպելիքով:

Հակասրճարանում պարբերաբար կազմակերպվելու են տարբեր խաղեր, կինոդիտումներ, երաժշտական երեկոներ եւ այլն: Հաստատությունը բաժանված է չորս գոտու. սրճարան, որտեղ կարելի է ճաշել, մեծ միջոցառումներ կազմակերպել; հանգստի գոտի, որտեղ կարելի է հանգստանալ եւ ընթերցանությամբ զբաղվել; բիզնես-գոտի, որտեղ կարելի է թրեյնինգներ կազմակերպել, աշխատանքային հանդիպումներ անցկացնել; եւ բարի շուրջ գտնվող գոտի:

«Մենք որոշեցինք Երեւանում հակասրճարան բացել՝ հիմնվելով մեր իսկ պահանջարկի վրա: Նախ՝ երբեմն ցանկանում ես մենակ ժամանակ անցկացնել, իսկ այդպիսի վայրեր Երեւանում չկան: Մենք դրա համար անհրաժեշտ ամեն ինչ ապահովում ենք: Երկրորդ՝ պատահում է, որ ընկերներով ցանկանում ենք կինոդիտումներ, խաղեր, թրեյնինգներ, համաժողովներ կազմակերպել, հանգիստ միջավայրում նստել՝ առանց բարձր երաժշտության, բայց հարմար տեղ չենք գտնում: Մեր սրճարանը նման միջոցառումներ կազմակերպելու հնարավորություն է ընձեռում»,- պատմում է «Aeon»-ի հիմնադիրներից Մանուշակ Վահրամյանը:

«Aeon»-ը գտնվում է Տերյան փողոցում: Ցերեկային ժամերին այստեղ մեկ ժամն արժե 600 դրամ, ժամը 18:00-ից հետո՝ 1.000 դրամ: Փոխարենն այցելուներին առաջարկվում է անսահմանափակ քանակությամբ թեյ, սուրճ, թխվածքաբլիթներ, այլ թեթեւ խորտիկներ: Ինչպես արդեն նշեցինք, այցելուները կարող են նաեւ իրենց հետ ուտելիք եւ ըմպելիք բերել: Որոշակի օրերին հաստատությունում կարելի է նաեւ ալկոհոլային խմիչք ձեռք բերել: Հարկ է նկատել, որ բաց տարածությունում ծխելն արգելված է: Սակայն ծխողների համար սրճարանում հատուկ գոտի կա:

«Aeon» թարգմանաբար նշանակում է հավերժություն, անվերջություն: Մեր սրճարանի համար ընտրեցինք այս անվանումը, քանի որ նախ՝ մենք այն ժամանակավոր ենք «վարձում», եւ երկրորդ՝ ցանկանում ենք այցելուների համար այնպիսի ժամանց կազմակերպել, որպեսզի ժամանակը նրանց համար հաճելի լինի եւ աննկատ անցնի»,- նշում է Մանուշակը:

Յուլիա Վարդանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:17, 5 հոկտեմբերի
ՀԴԲ տնօրենը նշանադրվել է քանթրի երգչուհու հետ10:50, 5 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը հերքել է սեռական կախվածության մասին լուրերը՝ իրեն անվանելով «վաթսունականների առողջ պրոդուկտ»10:29, 5 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը իր երեխաների համար հինգ դայակներից բաղկացած բանակ է վարձել09:00, 5 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:30, 4 հոկտեմբերի
Անահիտի փայլուն ելույթը՝ ռուսական նախագծում, Լիլիթ Հովհաննիսյանի շքեղ համերգը՝ Երևանում, Վարդուհի Վարդանյանին նվիրված համերգին ընդառաջ․ Instagram-ը՝ այս շաբաթ17:20, 4 հոկտեմբերի
Կարմիր դրոշներ և թունավոր կիրք. Ինչ կարդալ «Dark Romance» ոճում16:19, 4 հոկտեմբերի
«Դիգեր». չափազանց խառը արձագանքներ՝ գովասանքից մինչև բացարձակ քննադատություն14:45, 4 հոկտեմբերի
Հայ կանանց գեղեցկության լավագույն ընտրությունները այս աշնանը. սեզոնի 5 հիմնական խնամքի միջոցները12:20, 4 հոկտեմբերի
Հայկական ոճ. Գլամուրային աղջիկները նախընտրում են աշունը10:30, 4 հոկտեմբերի

09:00, 4 հոկտեմբերի
Կենդանակերպի նշանների ֆինանսական թուլությունները19:33, 3 հոկտեմբերի
Կես դար Հայաստանի ազգաին ֆիլհարմոնիկի կազմում. տավղահարուհի Ժաննա Հովհաննիսյանի պատմությունը