Schiaparelli-ի գարուն-ամառ 2025-ի haute couture հավաքածուի պատմությունը սկսվեց վինտաժային ժապավեններով, որոնք կրեատիվ տնօրեն Դենիել Ռոզբերրին գտել էր հնաոճ իրերի խանութում:

«Երբ ես ձեռքս անցկացրեցի դրանց վրայով, հասկացա, թե ինչ եմ ուզում՝ ստեղծել մի բան, որը նոր է թվում, քանի որ այն հին է», - բացատրել է դիզայները իր շոուի գրառումներում: «Ես այնքան եմ հոգնել նրանից, որ բոլորը մշտապես նույնացնում են արդիականությունը պարզության հետ. մի՞թե նորը շռայլ չէ: Արդյո՞ք մեր ֆիքսվածությունը այն բանի վրա, թե ինչ է ժամանակակից տեսքը կամ զգացողությունը, դարձել է սահմանափակում: Արդյոք դա արժե՞ մեր երևակայությունը»:


Դիզայները Փարիզի Petit Palais-ում ներկայացրել է Icarus հավաքածուն։ Այն ներառում էր բաճկոններ, շողշողացող ատլասե զգեստներ եւ նեոպրենով ասեղնագործված օպերային վերարկուներ: Մարգարիտները, փետուրները եւ ասեղնագործությունները զարդարում էին պոդիումին ցուցարվող զգեստները:

«Սա հիմնականում դարի սկզբի ասեղնագործության տեխնիկան էր»,-շոուից հետո կուլիսներում նշել է Ռոզբերին: «Սա այն է, ինչ առաջարկում է կուտյուրը: Սա ընդամենը 15 րոպե կասեցված իրականության խոստում է»:


Ռոզբերրին ոգեշնչվել է մեծ կուտյուրիստներից, ներառյալ Ազեդին Ալայան, Մադամ Գրեսը, Չարլզ Ֆրեդերիկ Ուորթը, Պոլ Պուարեն եւ Իվ Սեն Լորանը, ընտրելով նմուշբեր 1920-ականներից մինչեւ 1990-ականները: «Ես չէի ուզում կրկնօրինակել նրանց աշխատանքը. Ես ուզում էի սովորել նրանցից»,-նշել է նա իր շոուի գրառումներում։


Հավաքածուի մյուս ուշագրավ կետերը ներառում էին բաց բաճկոններ՝ քանդակազարդ դետալներով, շղարշով հոսող զգեստներ, եւ, իհարկե, երեւակայելի շղարշ, ծալք։ Կորսետի յուրաքանչյուր դետալ զարդարված էր փետուրներով, ասեղնագործությամբ եւ փայլուն ուլունքներով:


«Schiaparelli-ի ստորագրությունը, նրա ԴՆԹ-ն կապված չէ ուրվագծի հետ, որն ինձ շատ է դուր գալիս», -ավելացրել է Ռոզբերին: «Դա ավելի շատ գաղափար է, հայեցակարգ: Այսպիսով, ես զգում եմ, որ իրավունք եւ ազատություն ունեմ աշխատելու դարի սկզբի ուրվագիծով կամ ինչ-որ բանով, որը հիշեցնում է 30-ականները, 20-ականները, 50-ականները»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:46, 15 հոկտեմբերի
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից22:17, 15 հոկտեմբերի
Ադամանդներ, գունավոր քարեր և ոսկի. Patek Philippe-ը վերաիմաստավորում է կանացի դասականը21:24, 15 հոկտեմբերի
Gucci-ն և Louis Vuitton-ը չափն անցել են. գնորդներն ընտրում են Zara և Uniqlo խանութները20:30, 15 հոկտեմբերի
Հավակնության և առևտրի խաչմերուկում. Հայացք՝ 2026 թվականի Երևանի նորաձևության շաբաթին19:19, 15 հոկտեմբերի
Ֆուտբոլային մարզիչը, որը փորձում էր չնայել լրագրողի կրծքին, ինտերնետային աստղ է դարձել16:23, 15 հոկտեմբերի
«Նրանք դևեր են, որոնք հրեշտակ են ձևանում». ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը պնդել է, որ ԱԹՕ-ները փորձում են մարդկությանը շեղել ճշմարտությունից15:16, 15 հոկտեմբերի
«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին14:42, 15 հոկտեմբերի
Ջենիֆեր Էնիսթոնին մեղադրել են նվաստացուցիչ արարքի մեջ․ ռեժիսորի պնդմամբ՝ դերասանուհին իրեն փայլուն քարերով զարդարված ստրապոն է նվիրել14:21, 15 հոկտեմբերի
Գիշերային «էրեկցիաներ» կանանց մոտ. միլիոնատեր Բրայան Ջոնսոնի ընկերուհին 15,700 դոլարանոց «տեխնոտամպոն» է օգտագործում13:19, 15 հոկտեմբերի

13:05, 15 հոկտեմբերի
27 օր Հունաստանում, ուշացած վիզա ու նոր հումորային կերպար․ Իրինա Հարությունյանը՝ «Բարի Գալուստի» մասին12:36, 15 հոկտեմբերի
Սելին Դիոնը Բարբի տիկնիկ է դարձել. Նրա պաշտամունքային կերպարը վերստեղծել են «Տիտանիկ»-ի զարդերով