Փետրվարի 14-ը ոչ միայն սովորական ամսաթիվ է, այլեւ առօրյայից դուրս գալու եւ յուրահատուկ բան անելու հնարավորություն։ Անկախ նրանից, թե դուք երազում եք ռոմանտիկ ֆիլմի թեմայով ընթրիքի մասին, թե խնջույք եք ցանկանում ունենալ կամ ստեղծագործական շրջադարձով անսովոր ժամադրություն, Երեւանն ունի հետաքրքիր տարբերակներ:
Նրանց համար, ովքեր սիրում են ռոմանտիկա առանց կողմնակի հայացքների

Եթե լեփ-լեցուն ռեստորանում ընթրելը ձեր սրտով չէ, արժե դիտարկել El Garden-ը: Պատկերացրեք՝ ապակե գմբեթ այգու մեջտեղում, վարդի թերթիկներով սփռված հատակ, մոմեր, զարդարված սեղան եւ միայն դուք երկուսով: Լիովին անձնական մթնոլորտ նրանց համար, ովքեր ցանկանում են իսկապես վայելել պահը: Պատվիրեք մի շիշ գինի, միացրեք ձեր սիրելի երգացանկը, եւ ամբողջ աշխարհը ձերն է:
Խնջույքներ եւ վառ էմոցիաներ սիրողների համար

Հանգիստ ընթրիքները հիանալի են, բայց եթե նախընտրում եք բարձր երաժշտություն, շքոեղ տեսք եւ պարեր, ապա HOW Club-ում Armenian Drag Ball-ը ձեզ համար է: Սա կլինի Հայաստանի պատմության մեջ առաջին drag battle-ը, որտեղ լավագույնի կոչման համար կպայքարեն տասը արտիստներ։ Դատավորների կոլեգիան ամբողջ ոճով եւ խարիզմայով է, դիջեյները բարձրակարգ են, եւ դահլիճը պատրաստ է ընդունելու յուրաքանչյուրին, ով ցանկանում է վայելել արտահայտվելու ազատությունը:
Նրանց համար, ովքեր ցանկանում են միասին ինչ-որ բան ստեղծել

Ծաղիկներն ու կոնֆետները դասական են, բայց ի՞նչ, եթե այս օրը ավելի հիշարժան բան անես: Օրինակ, կերամիկայի վարպետության դաս վերցրեք եւ ձեր սեփական ձեռքերով ռոմանտիկ հուշանվեր ստեղծեք: Այստեղ դուք կարող եք փորձել ձեր ուժերը խեցեգործության մեջ եւ ստեղծել ամեն ինչ՝ նորաոճ ծաղկամաններից մինչեւ հարմարավետ լամպեր տան համար: Այս ամենն ուղեկցվում է կուլտային ֆիլմերի սաունդթրեքերով, սիրո մասին մեջբերումներով եւ մի բաժակ լավ գինիով։ Մթնոլորտը խոստանում է լինել կինոյի պես, իսկ արդյունքը՝ հիշարժան։
Նրանց համար, ովքեր ցանկանում են «ֆիլմային» մթնոլորտ

Եթե դուք նորաոճ բան եք փնտրում, Pablo-ն կատարյալ է հին ֆիլմերի ոգով ժամադրության համար: Նրանք պատրաստել են չորս ճաշատեսակներիվ բաղկացած հատուկ ճաշացանկ, իսկ բարում մատուցվում են շողշողացող կոկտեյլներ, որոնց անունները միայն թիթեռներ կպարգեւեն ստամոքսում։ Մթնոլորտը կիսախավար է, էսթետիկ, ամեն ինչ կարծես հիշեցնում է սիրելի ֆիլմից իդեալական ժամադրություն։
Անկախ նրանից, թե ինչպես եք որոշել անցկացնել այս երեկոն, գլխավորը զգացմունքներն են։ Համոզվեք, որ փետրվարի 14-ը հիշվի ոչ թե որպես հերթական օր, այլ որպես յուրահատուկ պահ ձեր պատմության մեջ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 18 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 17 սեպտեմբերի
Գերհարուստների դայակները դառնում են նոր էլիտար մասնագիտություն. աշխատավարձերը հասնում են մինչև 200 հազար դոլարի22:23, 17 սեպտեմբերի
Տեխնոլոգիական մագնատները դարձել են Հոլիվուդի նոր մանյակները. ինչո՞ւ է Սիլիկոնային հովիտն այժմ սարսուռ առաջացնում21:30, 17 սեպտեմբերի
«Տիտղոսակիր բազուկները»՝ շքեղության նոր խորհրդանիշ. նյույորքաբնակ հարուստ կանայք հազարավոր դոլարներ են ծախսում կատարյալ բիցեպսներ ունենալու համար20:16, 17 սեպտեմբերի
Հայտնի մաֆիոզ Ջոն Գոտտիի թոռն ամուսնացել է «մատնիչի» հետ բանտ նստելուց երկու օր առաջ19:28, 17 սեպտեմբերի
Մեծանալը, միլիարդներն ու Շերը. ինչո՞ւ համացանցը հանկարծ Ռիհաննային հռչակեց «հարուստ տղամարդ»17:32, 17 սեպտեմբերի
Պար, թատրոն և միջազգային համագործակցություն․ մեկնարկել է «ԹԷԱՏՐՈՆ» փառատոնը16:44, 17 սեպտեմբերի
Շան կյանք՝ ֆրանսիական ոճով. Goyard-ը ներկայացրել է շքեղ վանդակ՝ 49,000 դոլարով16:25, 17 սեպտեմբերի
2000 դոլար՝ կատարյալ ծնոտի համար. Դոնալդ Թրամփ կրտսերը շքեղ հարսանիքից առաջ «ափգրեյդ» է արել15:40, 17 սեպտեմբերի
Նոր բեմի առաջին ծափերը. Երևանում բացվեց Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը15:20, 17 սեպտեմբերի
Ջենիֆեր Լոպեսը ճաղերի հետևո՞ւմ. Մինեսոտայից մի կին դարձել է ինտերնետային սենսացիա՝ Ջեյ Լոյի հետ իր ապշեցուցիչ նմանության շնորհիվ14:38, 17 սեպտեմբերի
Իլոն Մասկի մայր. Իմ որդին երեք տարեկանում արդեն հանճար էր