Մոդելը, որը վիրուսային էր դարձել այն բանից հետո, երբ տղամարդկանց առաջին ժամադրությանը խնդրել էր IQ թեստ հանձնել, խոստովանել է, որ զղջում է իր որոշման համար, քանի որ դա «խանգարել է» իրեն «գտնել իսկական սեր»:
Քենդիս Քլոսը, ով ունի բարձր IQ, որը հասնում է 136-ի, եւ հանդիսանում է Mensa International-ի անդամ, բախվել է բուռն արձագանքի, երբ բացահայտել է, թե ինչ մարտահրավերներով պետք է անցնեն իր պոտենցիալ փեսացուները:

24-ամյա ամերիկուհին կարծում էր, որ իր երազանքների տղամարդը պետք է համապատասխանի իր ինտելեկտի մակարդակին։ Սակայն անցանկալի թեկնածուներին զտելու մեթոդի հայտարարումից գրեթե երեք տարի անց Քենդեյսը ընդմիշտ «հրաժարվել է» IQ թեստերից։

«Գուցե, ես բաց եմ թողել մեկին, ով կարող էր լինել իմ պարոն կատարյալը։ Երբ ես հրաժարվեցի թեստիվ, հանդիպեցի շատ տարբեր մարդկանց եւ այժմ ավելի քիչ սահմանափակված եմ իմ ռոմանտիկ տարբերակներում: Ես հասկացա, որ երբեմն մարդիկ կարող են շատ բան չիմանալ բիզնեսի կամ քաղաքականության մասին, բայց շատ բան իմանալ մեկ ուրիշ թեմայով»:
Նա դեռ չի հանդիպել իր միակին, բայց նա շատ ավելի դրական է վերաբերվում իր հնարավորություններին:
«Ես դեռ փնտրում եմ, բայց կարծում եմ, որ պատճառներից մեկը, որ ես դեռ չեմ հանդիպել ճիշտ մարդուն, այն է, որ, գուցե, մի փոքր բծախնդիր եմ։ Ես չեմ փորձում ամենագետ լինել, ես ավելի շատ փորձում եմ օգնել նրանց, բայց դա պարզապես անհարմար է դարձնում իրավիճակը: Տղամարդիկ սիրում են ինքնավստահ զգալ եւ կարծես թե նրանք առավելություն ունեն»:

Բացի սեր գտնելուց, կոնտենտ ստեղծողը, ով ամսական ավելի քան 58,000 դոլար է վաստակում OnlyFans-ում, նաեւ ընդլայնում է իր մշակութային գիտելիքները: Նա մինչ այժմ այցելել է 44 նահանգ եւ հույս ունի, որ մինչեւ տարեվերջ կայցելի բոլոր 50-ը:

Նրա վերջին ճամփորդությունները նաեւ օգնել են հասկանալ, որ նույնիսկ աշխարհի ամենախելացի մարդիկ կարող են իրականում լինել «ամենահիմարը» այլ ոլորտներում: Եվ իր IQ-ն վերահսկողության տակ պահելու համար նա իրեն շրջապատում է համախոհներով։ «Իմ բոլոր ընկերները շատ ավելի մեծ են, քանի ես ոչ մի ընդհանուր բան չունեմ իմ տարիքի մարդկանց հետ»,-ասել է 24-ամյա երիտասարդը։
Իմ լավագույն ընկերուհին 40 տարեկան է: Ես նաեւ շատ եմ կարդում այնպիսի բաների մասին, ինչպիսիք են մարքեթինգը, կենսաքիմիան, անշարժ գույքը եւ ֆինանսները՝ ինչպես զվարճանալու, այնպես էլ իմ գիտելիքները համալրելու համար»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի
