«Սպիտակ լոտոսի» գրեթե 50 երկրպագուներ շուտով կկարողանան ընկղմվել իրենց սիրելի էկրանային հերոսների կյանքում՝ լողալով Հավայան կղզիների բյուրեղապակյա ջրերում, ըմպելով «Aperol» Իտալիայում և խուսափելով թունավոր օձերից Թաիլանդում․ սա կյանքի բացառիկ հանգստի ձեւ է՝ ոգեշնչված HBO-ի հիթային սերիալից:
Four Seasons-ը մեկ անձի համար 188,000 դոլար արժողությամբ 48 հյուրերով անձնական ինքնաթիռ կուղարկի աշխարհի ութ շքեղ հանգստավայրեր, ներառյալ երեքը, որտեղ նկարահանվել է «Սպիտակ լոտոսը»:

20-օրյա ճանապարհորդության առաջին չվերթը կիրականացվի մայիսի 7-ին՝ Սինգապուրի Four Seasons հյուրանոցում՝ գիշերակացով, իսկ այնտեղից նրանք հատուկ 48 տեղանոց Airbus-ով կթռչեն հյուրանոցային ցանցի Lounge in the Sky-ից դեպի Թաիլանդի Կո Սամուի երրորդ սեզոնի հանգստավայր:
Երեք օր հյուրերը Koh Thai Kitchen ռեստորանում կարող են վայելել 55 դոլար արժողությամբ «lampu pad cha» կամ ավստրալական տապակած գառ, ծովախեցգետին սփրինգ ռոլլեր և պադ-տայ, ինչպես ներկայացված է շարքում:
Ավելի ուշ նրանք կարող են լողալ նույն ծովափնյա անսահման լողավազանում, որտեղ Պատրիկ Շվարցենեգերի կերպարը՝ Սաքսոն Ռաթլիֆը, առանց վերնաշապիկի բացօթյա բռնցքամարտով է զբաղվում, և 184 դոլարով վայելել ավանդական մերսումը:

Նրանք նաև կկարողանան հանգստանալ նույն անկողնում, որը ժամանակին զբաղեցրել է դերասան Ուոլթոն Գոգինսը, ասել է Four Seasons-ի ներկայացուցիչը:
Թաիլանդից հետո հանգստացողները կուղևորվեն Մալդիվներ, որտեղ երեք գիշեր կանցկացնեն, իսկ հետո կանգ կառնեն Իտալիայի Տաորմինա քաղաքում, որտեղ նկարահանվել է երկրորդ սեզոնը։
Սիցիլիական հանգստավայրում հյուրերը կկարողանան ուտել մանգիար և սալուտա նույն բարերում և ռեստորաններում, որտեղ Ջենիֆեր Քուլիջը հանդես է եկել որպես Տանյա Մաքքուիդ, իսկ Օբրի Պլազան՝ Հարփեր Սփիլերի դերում:
Մեկ անձի համար 1528 դոլարով Four Seasons-ի հյուրերը կարող են կատարել պանորամային ուղղաթիռով շրջագայություն Սիցիլիայի արևելյան ափին գտնվող Էթնա հրաբխի շուրջ, այնուհետև հանգստանալ տեղական գինեգործարանում՝ մասնավոր ընթրիքով և փրփրուն գինիով:

Երկու օր՝ Մարաքեշում, երկու գիշեր՝ Նևիս կղզում և երեք օր՝ Մեխիկոյում․ ճամփորդությունը ավարտվում է երկու գիշեր Մաուիի Four Seasons հյուրանոցում անցկացնելով, որտեղ նկարահանվել է «Սպիտակ լոտոսի» դեբյուտային սեզոնը՝ Սիդնեյ Սուինիի, Լուկաս Գեյջի, Մյուրեյ Բարթլեթի և այլոց մասնակցությամբ:
Հյուրերը կարող են վայելել «հատուկ ընթրիք գուրմանների համար», որը կպատրաստի մասնավոր խոհարարը և կմատուցի օվկիանոսի ափին (1900 դոլար), կամ կարող են մայրամուտին մասնակցել զբոսանավով էքսկուրսիաների (4500 դոլար) կամ ընտանեկան զբոսանքի (309 դոլար՝ մեկ անձի համար):
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:37, 29 նոյեմբերի
«Սատանան շրջում է մեր մեջ»․ բրիտանացի հայտնի պատմաբանը բացատրել է, թե ինչու է հավատում Սատանայի գոյությանը13:22, 29 նոյեմբերի
Հորդանանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ ունեցավ Անդրեա Բոչելիի հետ. հաջորդ համերգն Աբու Դաբիում է12:22, 29 նոյեմբերի
Փախավ ամուսնուց, գայթակղեց միլիոնատիրուհուն և դարձավ փարիզյան բոհեմի մուսան․ Արմեն Օհանյանի սկանդալային կյանքը10:30, 29 նոյեմբերի

09:00, 29 նոյեմբերի
Wine Scope․ Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին21:07, 28 նոյեմբերի
Հովհ. Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը ելույթ կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում19:27, 28 նոյեմբերի
«Հայաստանում սիրում են մեծ շուքով հայտնվել: Մեզ խորթ է զուսպ լինելը»․ Աննա Սաթյանը՝ օծանելիքի, հայկական բույրերի և սեփական հաճույքի համար բույր ընտրելու մշակույթի մասին18:30, 28 նոյեմբերի
Բրունեյի սուլթանը՝ 600 միլիոն դոլար արժողությամբ Boeing-ի ղեկին․ 80-ամյա միլիարդատերը հնարավոր է՝ անձամբ է վայրէջք կատարել Մոսկվայում՝ ձնաբքի պայմաններում17:33, 28 նոյեմբերի
«Սեռական հարաբերություններ ունեցեք միմյանց հետ». Ռոբ Լոուն պատմել է, թե ինչպես է «Օսկար»-ի արժանացած ֆիլմի ռեժիսորը դերասաններին դրդել սիրավեպեր սկսել նկարահանման հրապարակում16:28, 28 նոյեմբերի
«Մի քանի բաժակից հետո՝ աշխարհը նվաճելու մասին». MIT-ի պրոֆեսորը բացահայտել է Claude-ի ստեղծող ընկերության աշխատակիցների գաղտնի զրույցների բովանդակությունը15:14, 28 նոյեմբերի
Մոնիկա Բելուչին 50 տարեկանում մարտահրավեր է նետել Հոլիվուդին․ «Բոնդի ամենատարեց աղջիկը» պատմել է մերկ տեսարանների և Մել Գիբսոնի հետ աշխատանքի մասին14:22, 28 նոյեմբերի
«Ցանկանում էի միլիոնավոր մարդկանց հայր դառնալ». Dolce & Gabbana-ի մոդելը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ սերմնաբջիջների դոնորության պատճառով