Սպիտակ ձիով ժամանակակից արքայազնը պետք է տպավորիչ բանկային հաշիվ ունենա: Զույգերի ընտրության փորձագետ Սյուզան Տրոմբետին DailyMail.com-ին պատմել է, թե ինչպես ամուսնանալ միլիարդատիրոջ հետ:
«Միլիարդատիրոջը գրավելու առաջին քայլերը սկսվում են նրան հանդիպելուց շատ առաջ», - նշում է նա: Սյուզանն ասում է, որ մարդիկ հաճախ են գալիս իր մոտ՝ ցանկանալով գտնել «սուպեր հարուստ» մեկին, բայց դա չի նշանակում, որ նրանք անկեղծորեն չեն ցանկանում սեր գտնել:
«Միլիարդատերերը մեզ նման մարդիկ են, բայց տպավորիչ բանկային հաշվով»,- կատակում է նա։ «Դա երկար խաղ է։ Խոսքը գնում է գրավելու համար ինքդ քեզ դիրքավորելու և այնուհետև միլիարդատիրոջ ուղեծրում ռազմավարական դիրքորոշման մասին»:
Նա հավելել է, որ կարևոր է ոչ թե կենտրոնանալ միայն մեկ միլիարդատիրոջ վրա, այլ լինել «բազմաթիվ միլիարդատերերի» ուշադրության կենտրոնում։ «Ես ոչ մի ամոթալի կամ մեղադրելի բան չեմ տեսնում նրանում, որ կանայք ձգտում են հարուստ տղամարդ գտնել։ Ես երկու զուգընկերների կողմից էլ մակերեսային հարաբերությունների խնդիր եմ տեսնում»:
Թեև պայմանավորված ամուսնությունը կարող է լուծել որոշ ֆինանսական խնդիրներ, Սյուզանը նախազգուշացնում է, որ պարզապես փողի հետապնդումը չպետք է լինի որևէ մեկի «վերջնական նպատակը»: «Ես չեմ փորձում համոզել կանանց կամ տղամարդկանց ամուսնանալ փողի համար, չնայած մենք գիտենք, որ մարդիկ դա անում են», - կիսվում է նա:
Սյուզանը հավելում է, որ միլիարդատերերը սովորական մարդիկ են. նրանք ևս փնտրում են մեկին, ով բարի է, կուլտուրական, կրթված, գեղեցիկ և «ով կարող է տեղ զբաղեցնել իրենց կողքին»:
«Մտածեք Վենդի Դենգի և Ռուպերտ Մերդոկի կամ Պրիսցիլա Չանի և Մարկ Ցուկերբերգի մասին», - ասում է նա: «Այս կանայք խելացի են, բարդ, գեղեցիկ և կարող են իրենք իրենց մասին հոգ տանել», - շարունակում է նա,-«Նրանք սովորական կանայք չեն։ Ձգտեք նմանվել նրանց»:
Նա զգուշացնում է, որ փողի համար ամուսնանալը բացասական կողմեր ունի: «Շատ հարուստ տղամարդիկ գիտեն, որ կարող են փոխանակել իրենց հարստությունը երիտասարդության և գեղեցկության համար», -նշում է նա,-«Եթե այն խաղը, որը ցանկանում եք խաղալ, միայն փողի համար է, խաղացեք, բայց իմացեք, որ դուք որոշակի ժամկետ ունեք, և երբ այն մոտենա, ձեզ դուրս կշպրտեն»։
Ահա Սյուզանի խորհուրդը, թե ինչպես ամուսնանալ միլիարդատիրոջ հետ.
Գնացեք լավ դպրոց և ստացեք դիպլոմ: MBA-ն թույլ կտա աշխատել ցանկացած միլիարդատիրոջ մոտ:
Սովորեք բազմաթիվ լեզուներ՝ գլոբալ մակարդակով վարժ տիրապետելու համար:
Մի ակնկալեք, որ կդառնաք կին կամ ամուսին, ով կսպասի իր զուգընկերոջը:
Ներդրումներ կատարեք ճանապարհորդության մեջ, այցելեք այնպիսի վայրեր, ինչպիսիք են Ասպենը, Դուբայը, Հեմփթոնսը, Միկոնոսը, Կոմո լիճը և Ֆրանսիական Ռիվիերան կամ Մոնակոն՝ ձեր ցանցն ընդլայնելու համար:
Մտածեք ցանցային բացառիկ գալաների, ցուցահանդեսների բացման, ձիարշավների և բոլոր այն վայրերի ու միջոցառումների մասին, որտեղ մասնակցում են միլիարդատերերը:
Դուք պետք է մտածեք, թե որտեղ կարող եք հանդիել այդ տեսակի հաճախորդների (
և միանաք նրանց ցանցին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 7 սեպտեմբերի
«Տիտանիկի պես խորտակվեցինք». նորապսակներն ընկել են գետը հենց հարսանեկան ֆոտոշարքի ժամանակ22:23, 7 սեպտեմբերի
Մանգաղ պարանոցին, կողպեք ոտքին. գերեզմանից դուրս եկած սողացող «վամպիրուհին» անմեղ դեռահաս էր21:19, 7 սեպտեմբերի
«Նա թենիս խաղալու է եկել, թե՞ անտառում թաքնվելու»։ Թեյլոր Թաունսենդի հանդերձանքը ծաղրի առարկա է դարձել ԱՄՆ բաց առաջնությունում20:18, 7 սեպտեմբերի
Քնի անսպասելի թշնամի. ո՞ր սննդամթերքներն են առաջացնում անքնություն և սարսափելի մղձավանջներ19:34, 7 սեպտեմբերի
Ճապոնական սառույց. մեկ խորանարդը՝ 1.50 դոլարով . շքեղության նոր խորհրդանիշ աշխարհի լավագույն բարերում16:32, 7 սեպտեմբերի
Ավստրալիայում տեղի է ունեցել սնկերից և կանեփից պատրաստված «կենդանի դագաղում» առաջին հուղարկավորությունը15:37, 7 սեպտեմբերի
Rolex-ը 5 միլիոն դոլարով. Չորս եղանակներից ոգեշնչված չորս յուրօրինակ Daytona ժամացույցներ կվաճառվեն բարեգործական նպատակներով15:17, 7 սեպտեմբերի
OnlyFans-ի նախկին մենեջերը հարթակն անվանել է «անհատակ փոս». «Սեռական ազատությունը սուտ է»14:34, 7 սեպտեմբերի
Նորաձևության զոհ, թե՞ իրական Բիգֆութ. Բրդոտ «հրեշը» վախեցրել է ԱՄՆ-ի մի ամբողջ քաղաք14:15, 7 սեպտեմբերի
Թրամփի նոր սանրվածքը կրկին իրարանցում է առաջացրել ինտերնետում. պապիկը նոր կեղծամ է գնել13:43, 7 սեպտեմբերի
Նիկոլա Պելցը Վենետիկում ստացել է Rising Star մրցանակը. Բրուքլին Բեքհեմը նրա կողքին էր13:16, 7 սեպտեմբերի
«Մեզ հավելված է պետք աղջիկների և գեյերի համար». Բեբե Ռեքսան պատերազմ է հայտարարել իր մեծ կրծքերով տարված տղամարդկանց