Քրիստիան Լուբուտենի տեղը մշակույթում ամուր է։ Նրա կարմիր ներբանով կուլտային կոշիկների մասին երգում է Քարդի Բին, դրանք կարելի էր տեսնել Թեյլոր Սվիֆթի ոտքերին նրա Eras շրջագայության անշլագների ժամանակ, եւ դրանք հեշտ է գտնել ողղջ աշխարհում, յուրաքանչյուր կարմիր գորգի վրա։ Այժմ կոշիկի ֆրանսիացի դիզայները պատրաստ է «ձեռնամուխ լինել» աչքերին՝ ներկայացնելով ակնոցների իր առաջին հավաքածուն իտալական Marcolin արտադրողի հետ գործընկերությամբ, գրել է WWD-ն։

Պրեմիերային հավաքածուն ներառում է ընդհանուր առմամբ 25 ոճ։ Փետրվարին տեղի է ունեցել առաջին 14 արեւապաշտպան ակնոցների եւ 7 օպտիկական ակնոցների թողարկումը։ Loubishark արեւային ակնոցների կապսուլային հավաքածուն, որն ուղղակիորեն ներշնչված է հանրահայտ Loubishark սպորտային կոշիկներով, կթողարկվի ապրիլին՝ ամբողջ աշխարհում լայն ծավալումով:
«Քրիստիան Լուբուտենի խաղացկուն եւ խորհրդավոր էությունը ակնոցներ բերելը հետաքրքիր ստեղծագործական մարտահրավեր էր»,- բացատրել է Marcolin Group-ի ոճի եւ արտադրանքի մշակման տնօրեն Լաուրա Մարոնյան: «Բնականաբար, կարմիր գույնը բրենդի ինքնության հիմքն է, ուստի մենք ներառեցինք խորհրդանշական կարմիր ներբանը որպես զարդարանք»:

Կանանց համար ակնոցներն ընդունում են կատվի տեսք՝ «նրբագեղ եւ շոյող, կրկնելով լաքապատ կաշվի փայլուն գրավչությունը»: Տղամարդկանց համար ոգեշնչումը օդաչուի ձեւերից է, որոնք լրացվում են հատուկ դետալներով, ինչպիսին են գամասեղները, «Cornetto» [իտալական եղջյուր], ինչպես այն անվանում է պարոն Լուբուտենը:
Յուրաքանչյուր զույգ անվանվել է ի պատիվ կոշիկի համապատասխան ոճի՝ հավաքածուն կապելով բրենդի ԴՆԹ-ի հետ։
Յուրաքանչյուր մոդելում օգտագործվում են Zeiss ոսպնյակներ, որոնք ապահովում են բարձրագույն օպտիկական որակ, ոսպնյակների «բացառիկ» մշակված երանգներով, ինչը սեւից անցնում է կարմիրի։ Ողջ հավաքածուն ցուցադրվում է հակաբլիքային ներքին ծածկով, «ֆիրմային կարմիր երանգով« որը աչքը պաշտպանում է ներքին կոտրատվող ճառագայթներից»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:37, 8 նոյեմբերի
Հայկական ԴՆԹ-ն լյուքսի աշխարհում. Petrossian խավիարից մինչև Schiaparelli-ի սվիտեր18:22, 8 նոյեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ. լոգանքի տհաճ սովորությունը կօգնի ավելի հազվադեպ հիվանդանալ16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը