Մարտի 14-18-ը Հայաստանում անցկացված «Մանուշյանական շաբաթից» հետո, մարտի 28-ին Դեսին -Շարպիո քաղաքի «Տոբոգան» թատրոնում ներկայացվեց «Մանուշյան. այս հետկեսօրեին` ժամը 15.00-ին» պիեսը, որը պատմում է Միսաք Մանուշյանի և դիմադրության շարժման մարտիկների մասին՝ ֆրանսիացի երկու ոստիկանների կողմից Միսաք Մանուշյանի, Մարսել Ռայմանի, Ժոզեֆ Դավիդովիչի, Սպարտակո Ֆոնտանոյի և Օլգա Բանչիկի հացաքննությունների միջոցով։

Մարտի 14-ին` Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում այս ներկայացմամբ բացվեց Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակը: Պիեսի հեղինակն է Շոշանա Բուխոբզան, իսկ բեմադրող ռեժիսորը՝ Սաթէ Խաչատրյանը թե´ հայաստանյան և թե´ ֆրանսիական տարբերակներում:

Մարտի 28-ին Տոբոգան թատրոնում երեկոն բացեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Դեսին-Շարպիոյի քաղաքապետի մշակույթի գծով տեղակալ և Տոբոգան թատրոնի նախագահ Դենի Ջորկայեֆֆը: Ներկա էին սենատոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը, Լիոնի Մետրոպոլի փոխնախագահ Հելեն Դյուվիյե Դրոմենը, Լիոնի քաղաքապետի 1-ին տեղակալ Օդրե Հենոկը, Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը, Լիոնում Լեհաստանի հյուպատոս Մարիուշ Բադակը, Արտաշատի թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանը, Լիոնի Մետրոպոլի և Լիոն քաղաքի «Ռասիզմի դեմ պայքարի լիգայի» Օվերն-Ռոն-Ալպեր տարածաշրջանի մասնաճյուղի, Mont Valérien հուշահամալիրի և հայկական միությունների ներկայացուցիչներ։

Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը աջակցել է Սաթէ-Աթղը թատերական միության այս ծրագրին՝ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Օվերն-Ռոն-Ալպ տարածաշրջանի, Իզեր դեպարտամենտի, Լիոն քաղաքի և Լիոնի մետրոպոլի, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի, Շոայի հիշողության հիմնադրամի, Դեսինի «Տոբոգան» և Բուրգուան Ժալիոյի «Ժան Վիլար» թատրոնների, Բրոնի Պոլ-ան-սեն, Վիլորբանի Ազգային ժողովրդական թատրոնկ, ՀԲԸՄ Լիոնի մասնաճյուղի, Ռասիզմի դեմ պայքարի լիգայի, SPEDIDAM-ի, Վալանսի Հայկական ժառանգության կենտրոնի և Հայաստան ձայնասփյուռի հետ համատեղ։
Հաջորդ ներկայացումը կցուցադրվի Վիշի քաղաքի թատրոնում:

Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ներկայացման հայկական տարբերակը կրկին բեմում կլինի ապրիլի 11-ին և 25-ին:



Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:36, 14 նոյեմբերի
«Ես կ...տի կտոր եմ». ինչ է կատարվել փակ դռների հետևում Nvidia-ի ղեկավարի պաշտոնավարման վերջին ժամերին15:14, 14 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի. միայն թելերից գործված համարձակ զգեստն ապշեցրել է երկրպագուներին14:16, 14 նոյեմբերի
Բրիթնի Սփիրսը որոշել է նոր կյանք սկսել. երգչուհին անակնկալ է պատրաստում, որի մասին երազում էր ավելի քան 20 տարի13:37, 14 նոյեմբերի
«Ուզում եմ փորձել հայկական բոլոր ուտեստները». հայտնի շեֆ-խոհարար Անդրե Ռաշը ժամանել է Հայաստան12:23, 14 նոյեմբերի
83-ամյա Ռոջեր Ուոթերսը բաժանվում է հինգերորդ կնոջից, ում ժամանակին առաջին հայացքից սիրահարվել էր11:53, 14 նոյեմբերի

11:21, 14 նոյեմբերի
Միացված խոսափողը դավաճանեց Ավստրալիայի վարչապետին․ տղամարդկային արժանապատվության մասին նրա զրույցը լսեց ողջ աշխարհը10:30, 14 նոյեմբերի
Քիմը խնայում է միայն ադվենտ օրացույցների վրա. ի՞նչ շռայլ նվերներով է Քարդաշյանը երես տալիս «All’s Fair»-ի իր խաղընկերներին09:00, 14 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 13 նոյեմբերի
Բացարձակ շքեղության անատոմիան. ի՞նչ են պատվիրում աշխարհի միլիարդատերերն ու աստղերը, երբ սովորական բրենդներն այլևս չեն զարմացնում22:21, 13 նոյեմբերի
Արքայական գաղտնիք և 430 հազար դոլար արժողությամբ մարգարիտ. ընտանեկան առեղծված թաքցնող վզնոցի պատմությունը21:30, 13 նոյեմբերի
165 հազար դոլարանոց գանգաձև ժամացույց՝ պտտվող ծաղիկներով. Տակասի Մուրակամին մուտք է գործել բարձր ժամագործական նորաձևության աշխարհ