Փորձարարական թատրոնի փառատոնի շաբաթում ցուցադրվեց «Կապ» ներկայացումը՝ վավերագրական պարային պերֆորմանս հանդիսատեսի մասնակցությամբ։ «Կապը» պարզապես ներկայացում չէ, այն երկակի փորձ է էմպատիայի ոլորտում։ Այն բաղկացած է երկու մասերից, երկուսն էլ խիստ ազնիվ են եւ մարմնեղեն առումով՝ ուղիղ։ Առաջին մասում մենք ծանոթանում ենք բեմում պարող աղջկա հետ։ Տիտղոսագրերում հայտնվում են ամենապարզ ՝ «Անունդ ի՞նչ է», «Ինչո՞վ ես զբաղվում» հարցերից մինչեւ ավելի բարդ՝ «Ե՞րբ ես վերջին անգամ լաց եղել», «Ինչի՞ համար ես ամաչել» հարցեր։

Մինչ հանդիսատեսները պատասխանում են բարձրախոսով՝ բեմով անցնող աղջիկը լսում է պատասխաններն ականջակալներով, հնչեցնում դրանք եւ շարունակում պարել։ Սա դրամատուրգիա չէ, որտեղ դերասանը մարմնավորում է կերպար, եւ ոչ էլ պերֆորմանս, որտեղ հանդիսատեսը մնում է որպես կողմնակի դիտող։ Սա էմպատիկ տրանսլյացիայի ժեստ է, որտեղ դերասանի մարմինը դառնում է մեդիատոր, հաղորդիչ, որը կարող է ներառել եւ պահել ուրիշի անկեղծության փխրունությունը՝ չաղավաղելով եւ չյուրացնելով այն։

Ներկայացման այս հատվածը նման է գրեթե վավերագրական մարմնեղենության, երբ ուրիշի պատմությունը չի մեկնաբանվում, չի դեկորացվում, այլ տառացիորեն ներառվում է։ Ուշադրությունը պահում է ոչ միայն բեմի դերասանուհին, այլեւ հանդիսատեսը. հետաքրքիր է դառնում դիտել, թե որքան անկեղծ կարող են լինել մարդիկ՝ մնալով ստվերում, եւ ինչ է անում դերասանը, երբ ընդամենը ուրիշի ճշմարտության կրողն է։
Ներկայացման երկրորդ մասն էլ ավելի է փոքրացնում հանդիսատեսի եւ պարողի միջեւ հեռավորությունը՝ դառնալով էլ ավելի խոցելի։ Բեմում իրանական «Մարմնի ցավը» կոլեկտիվն է։ Կամավորը դահլիճից պատմում է անձնական պատմությունը, այն չեն մեկնաբանում, չեն գնահատում, պարողները պարզապես լսում են այն եւ հիշում։ Սկսվում է պարը, որտեղ դերասանների մարմինները դառնում են հաղորդիչներ, իսկ նրանց շարժումները՝ արձագանք։ Սա «պլաստիկ ինտերպրետացիա» չէ, սա ժեստ է, որպես արձագանք, որպես համակեցություն։

Պատմությունը, որը նկարագրել են բառերով, ձեռք է բերում նյութ, շունչ ու մարմին։ Պարը դառնում է կարեկցանքի ձեւ, ոչ թե խղճահարության, այլ հենց ներառվածության։ Բեմի եւ դահլիճի միջեւ հեռավորությունը կարելի է խախտել տարբեր մեթոդներով, հաճախ՝ սադրիչ, բայց այս անգամ դա տեղի ունեցավ կարեկցանքի միջոցով։

«Էմպատիա» մոդայիկ բառը արտահայտվում է պարի միջոցով։ Էմպատիայի դրամատուրգիան, ըստ Ջոնաթան Բեյթսի, այս ներկայացման մեջ մարմնավորվել է ապրումակցման կառույցի միջոցով։ Ներկայացումը դառնում է էթիկական փխրունության ակտ, որտեղ դերասանը մեդիատոր է, իսկ հանդիսատեսը՝ իմաստ կրող։
Ռեգինա Մելիքյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 16 սեպտեմբերի

20:24, 16 սեպտեմբերի
Կարդացեք գրքեր և ստացեք գումար. Սինգապուրը գտել է քաղաքացիներին սոցիալական ցանցերից փրկելու անսովոր միջոց19:19, 16 սեպտեմբերի
Louis Vuitton-ը կարող է իր պայուսակները դարձնել ավելի մատչելի. վերլուծաբանը առաջարկում է իջեցնել գները17:05, 16 սեպտեմբերի

16:42, 16 սեպտեմբերի
Le Labo-ն ներկայացրել է 2026–ի տոնական հավաքածուն. Խորհրդանշական օծանելիքներ՝ մանրանկարչություններով16:19, 16 սեպտեմբերի
Audemars Piguet-ը ներկայացրել է Սերենա Ուիլյամսի ժամացույցը. 500 օրինակ՝ սպիտակ կերամիկայից15:44, 16 սեպտեմբերի
Քաշմիրե վերարկուներ և հազար դոլարանոց պայուսակներ. Louis Vuitton-ը ցուցադրել է հարուստների համար նախատեսված զգեստապահարան15:20, 16 սեպտեմբերի
Rolex՝ 72,800 դոլարով. Պլատին, Լուսնի փուլ և ամիսները հաշվող օրացույց14:38, 16 սեպտեմբերի
Արքայադուստր Դիանայի եղբոր սենսացիոն գիրքը գողացել են բեռնատարից՝ հրատարակվելուց առաջ14:14, 16 սեպտեմբերի
72-ամյա Քրիստի Բրինկլին պոդիումի վրա գերազանցել է երիտասարդ մոդելներին. «Ես զգում եմ ինձ միլիոն դոլար գումարած հարկերը»13:56, 16 սեպտեմբերի
64-ամյա Թոմ Քրուզը մերկացել է GQ-ի համար և զարմանալի խոստովանություն արել իր «խելագար» բնույթի մասին13:30, 16 սեպտեմբերի
«Ես գտա իմ Ավատարին». Նատալյա Ռոտենբերգը խոստովանել է իր սերը Bentley-ի նկատմամբ