2005 թվականին սոցիալական ասպարեզում հայտնվեց նոր «It» պայուսակ, որը կրում էին հայտնիները և այն ժամանակվա ազդեցիկ անձինք։ Խոսքը լեգենդար Fendi Spy Bag-ի մասին է, որը ստեղծվել է Fendi ապրանքանիշի աքսեսուարների և տղամարդկանց հավաքածուների գեղարվեստական տնօրեն Սիլվիա Վենտուրինիի կողմից։ Այն կրել են Նիկոլ Ռիչին, Լինդսի Լոհանը, Հիլարի Դաֆը, Գվեն Ստեֆանին և Սառա Ջեսիկա Փարքերը, հաղորդում է WWD-ն։
Պայուսակի փափուկ ձևը, որը հիշեցնում է կրուասան՝ կլորացված բռնակով և «գաղտնի» գրպաններով՝ շրթներկի, փողի կամ հեռախոսի համար, անմիջապես այն դարձրեց 2000-ականների կեսերի ցանկալի աքսեսուար։
Քսան տարի անց Fendi-ն Spy պայուսակը վերադարձնում է նորաձևության պոդիում. պայուսակը կրկին դարձել է տան 100-ամյակին նվիրված 2025 թվականի աշնանային հավաքածուի մաս։ Հոբելյանական ցուցադրության ժամանակ Spy Bag-ը ներկայացվել է բազմաթիվ տարբերակներով՝ կաշվից, ատլասից, ոչխարի մորթուց, ջրաքիսից, կարակուլից և նույնիսկ օձաձկից։
Աստղերի նոր սերունդը՝ Օբրի Պլազայից մինչև Ռիտա Օրա և Բելլա Հադիդ, արդեն հասցրել են ցուցադրել ինչպես վինտաժային տարբերակները, այնպես էլ թարմ մոդելները։
Հետաքրքրություն առաջացնելու համար Fendi-ն մեկնարկել է առանձին թվային արշավ՝ Fendi Spy Bag Returns անվամբ, որը նկարահանել է լուսանկարիչ և ռեժիսոր Սթիվի Դենսը Նյու Յորքում։ Արշավը հղում է կատարում պայուսակի կարգավիճակին՝ որպես «IT պայուսակ» «IT աղջիկների» համար և խաղում է լրտեսական տեսախցիկների և թաքնված հսկողության գեղագիտության հետ. մոդելներ Ամելիա Գրեյը, Սյաո Վեն Ցզյուն և Գաբրիելտը նկարահանվել են հսկիչ տեսախցիկների «տեսադաշտի» տակ՝ մեգապոլիսների փողոցներում՝ պայուսակի մի քանի տարբերակով՝ երկնագույն կաշվից, վարդագույնից և ոչխարի մորթուց։
Spy Bag-ի վերադարձը Y2K աքսեսուարների նորաձևության ևս մեկ փուլ է։ 2000-ականների պաշտամունքային «վերադարձողներին» արդեն միացել են Dior Saddle-ը, Louis Vuitton Murakami-ն, Prada Re-Edition-ը, Chloé Paddington-ը և Balenciaga City-ն:
Բայց, թերևս, ոչ մի այլ մոդել այնքան մշակութային երևույթ չի դարձել, որքան Fendi Baguette-ը՝ «Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալի շնորհիվ հայտնի դարձած պայուսակը: Այս տարի Fendi-ն հույսը դնում է նոստալգիայի և it-girls-ի նոր սերնդի վրա՝ ապացուցելով, որ նորաձևության աշխարհում ամեն ինչ ցիկլիկ է, և իսկական «it պայուսակը» կարող է տասնամյակներ շարունակ ապրել:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:18, 9 սեպտեմբերի
«ֆուլ Հաուս» ֆիլմը կունենա 2-րդ մաս10:43, 9 սեպտեմբերի
Խորը կտրվածքներ, թափանցիկ զգեստներ և մինիմալիստական գործվածք. Քիմ Քարդաշյանը ցուցադրել է բաց զգեստների արխիվը10:20, 9 սեպտեմբերի
Զվարճալի իրավիճակներ, քաղաքական հումոր ու «Մուշեղի մահը»․ «Ֆուլ Հաուսը» վերադարձավ ներկայացման տեսքով (VIDEO)09:00, 9 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 8 սեպտեմբերի
Մեկ ամբողջ տարի շքեղ նավի վրա. 56,000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ կռուիզը, որը կընդգրկի ամբողջ աշխարհը՝ Ալյասկայից մինչև Զանզիբար22:23, 8 սեպտեմբերի
Այգու քմահաճ արիստոկրատը. ճապոնական թխկու խնամքի հիմնական կանոնները՝ անթերի կարմիր գույնի համար21:27, 8 սեպտեմբերի
Միլիարդատերերի շրջանում դարավոր ծառեր գնելը նոր միտում է դարձել20:30, 8 սեպտեմբերի
Խանդ՝ պիքսելների հանդեպ․ սոցիալական ցանցերում վեճեր են սկսվել GTA 6-ի «ռոմանտիկ» առանձնահատկությունների շուրջ19:30, 8 սեպտեմբերի
Վալենտինո Շոտտին Fantini-ի պատմությունը ներկայացրեց Հայաստանում19:15, 8 սեպտեմբերի
Արյուն, ոսկորներ և Դրակուլա. հնաոճ վամպիրների որսի հավաքածուն հայտնվել է առցանց աճուրդում16:32, 8 սեպտեմբերի
Բեռլինից երեք տղամարդ ամուսնանում են իրար հետ, բայց նրանց միջև սեքս չկա. «Մենք պարզապես շատ ենք սիրում իրար»16:28, 8 սեպտեմբերի
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը․ «Մեր նպատակն է Հայաստանը ներկայացնել աշխարհի մշակութային քարտեզում»