«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Fendi-ն վերադարձնում է հայտնի Spy Bag-ը՝ կրկին հույսը դնելով «It» աղջիկների վրա

23:01, 3 հուլիսի

2005 թվականին սոցիալական ասպարեզում հայտնվեց նոր «It» պայուսակ, որը կրում էին հայտնիները և այն ժամանակվա ազդեցիկ անձինք։ Խոսքը լեգենդար Fendi Spy Bag-ի մասին է, որը ստեղծվել է Fendi ապրանքանիշի աքսեսուարների և տղամարդկանց հավաքածուների գեղարվեստական տնօրեն Սիլվիա Վենտուրինիի կողմից։ Այն կրել են Նիկոլ Ռիչին, Լինդսի Լոհանը, Հիլարի Դաֆը, Գվեն Ստեֆանին և Սառա Ջեսիկա Փարքերը, հաղորդում է WWD-ն։

Պայուսակի փափուկ ձևը, որը հիշեցնում է կրուասան՝ կլորացված բռնակով և «գաղտնի» գրպաններով՝ շրթներկի, փողի կամ հեռախոսի համար, անմիջապես այն դարձրեց 2000-ականների կեսերի ցանկալի աքսեսուար։

Քսան տարի անց Fendi-ն  Spy պայուսակը վերադարձնում է նորաձևության պոդիում. պայուսակը կրկին դարձել է տան 100-ամյակին նվիրված 2025 թվականի աշնանային հավաքածուի մաս։ Հոբելյանական ցուցադրության ժամանակ Spy Bag-ը ներկայացվել է բազմաթիվ տարբերակներով՝ կաշվից, ատլասից, ոչխարի մորթուց, ջրաքիսից, կարակուլից և նույնիսկ օձաձկից։

Աստղերի նոր սերունդը՝ Օբրի Պլազայից մինչև Ռիտա Օրա և Բելլա Հադիդ, արդեն հասցրել են ցուցադրել ինչպես վինտաժային տարբերակները, այնպես էլ թարմ մոդելները։

Հետաքրքրություն առաջացնելու համար Fendi-ն մեկնարկել է առանձին թվային արշավ՝ Fendi Spy Bag Returns անվամբ, որը նկարահանել է լուսանկարիչ և ռեժիսոր Սթիվի Դենսը Նյու Յորքում։ Արշավը հղում է կատարում պայուսակի կարգավիճակին՝ որպես «IT պայուսակ» «IT աղջիկների» համար և խաղում է լրտեսական տեսախցիկների և թաքնված հսկողության գեղագիտության հետ. մոդելներ Ամելիա Գրեյը, Սյաո Վեն Ցզյուն և Գաբրիելտը նկարահանվել են հսկիչ տեսախցիկների «տեսադաշտի» տակ՝ մեգապոլիսների փողոցներում՝ պայուսակի մի քանի տարբերակով՝ երկնագույն կաշվից, վարդագույնից և ոչխարի մորթուց։

Spy Bag-ի վերադարձը Y2K աքսեսուարների նորաձևության ևս մեկ փուլ է։ 2000-ականների պաշտամունքային «վերադարձողներին» արդեն միացել են Dior Saddle-ը, Louis Vuitton Murakami-ն, Prada Re-Edition-ը, Chloé Paddington-ը և Balenciaga City-ն:

Բայց, թերևս, ոչ մի այլ մոդել այնքան մշակութային երևույթ չի դարձել, որքան Fendi Baguette-ը՝ «Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալի շնորհիվ հայտնի դարձած պայուսակը: Այս տարի Fendi-ն հույսը դնում է նոստալգիայի և it-girls-ի նոր սերնդի վրա՝ ապացուցելով, որ նորաձևության աշխարհում ամեն ինչ ցիկլիկ է, և իսկական «it պայուսակը» կարող է տասնամյակներ շարունակ ապրել:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search