Շատերը վստահ են, որ դավաճանությունը տեղի է ունենում կողքից սեքսի սովորական ցանկության, ուշադրության կամ մի քանի լրացուցիչ կոկտեյլի ծարավի պատճառով: Սակայն հայտնի բելգիացի հոգեթերապևտ և «Էրոտիկ ինտելեկտ» բեսթսելլերի հեղինակ Էսթեր Պերելը, որը 45 տարի օգնել է զույգերին լուծել ինտիմ խնդիրները, այլ կարծիքի է։
The Telegraph-ին տված հարցազրույցում նա ասել է, որ դավաճանությունների մեծ մասը հիմնված չէ կրքի, այլ հարաբերություններում «մեռածության» զգացողության վրա։
«Երբեմն պատճառը զույգի մեջ է՝ մերժում, դավաճանություն, օտարացում կամ միայնություն: Բայց ամենից հաճախ դա հենց մեռածության զգացողությունն է, երբ մտերմությունը սկսում է խեղդել կիրքը», - բացատրում է 66-ամյա մասնագետը։
Ըստ նրա՝ «փախչելու» ցանկությունը առաջանում է, երբ հարաբերություններում այլևս տեղ չկա նորույթի, բացահայտման և տարրական խաղի համար: Պերելը վստահ է, որ «կենդանությունը» վերադարձնելու համար զուգընկերները պետք է դուրս գան առօրյայից և վերագտնեն միմյանց։
«Սա նշանակում է, որ դուք խոստովանում եք, որ ձեր զուգընկերոջը այնքան լավ չեք ճանաչում, որքան կարծում եք։ Սովորականի պես խոսելու փոխարեն, կարող եք քննարկել մի բան, որը ձեզ զարմացնում է կամ հետաքրքրություն է առաջացնում»,-ասում է նա։
Էսթերը նաև ընդգծում է զույգի մեջ «խաղի» կարևորությունը՝ նոր ծեսեր, անսպասելի պատմություններ, ինքնաբուխ գործողություններ կամ նույնիսկ սննդի հետ կապված փորձարկումներ։ Այս ամենը օգնում է միմյանց տեսնել նոր լույսի ներքո։
«Մարդիկ հաճախ ցանկանում են, որ այն, ինչ իրենց համար կարևոր է, կարևոր լինի նաև իրենց զուգընկերոջ համար։ Բայց դուք չեք կարող մեկին ստիպել լինել ձեր նման։ Գլխավորը տարբերությունները ընդունելն ու փոխզիջում գտնելն է», - ավելացնում է Պերելը։
Ի՞նչ անել, եթե հարաբերությունները սառեցվել են։
Ներմուծեք անակնկալի տարր և միասին ռիսկի դիմեք։
Խոսեք այն բաների մասին, որոնք կապված չեն առօրյա կյանքի և պարտականությունների հետ։
Մի փորձեք փոխել միմյանց։
Տվեք ձեր զուգընկերոջը հնարավորություն տեսնել ձեզ նորովի։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի
