52-ամյա լրագրող Մել Ֆալոուֆիլդը որոշել է փորձարկել դավաճանողների սովորությունները և գտել է զարմանալի ընդհանուր հայտարար. նրանք բոլորը սիրահարված են մնում իրենց զուգընկերներին և սիրավեպեր են փնտրում միայն «սուր զգացողությունների» համար, հաղորդում է The Sun-ը։
Ֆալոուֆիլդը գրանցվել է Illicit Encounters կայքում, որը ստեղծվել է 2003 թվականին գաղտնի սիրավեպեր փնտրող ամուսնացած մեծահասակների համար։ Կայքն ունի 1.5 միլիոն օգտատեր և, ըստ լրագրողի, գագաթնակետին է հասնում սեպտեմբերին՝ ամառային սեզոնից հետո, երբ զույգերն ավելի հավանական է, որ լարվածություն ունենան իրենց հարաբերություններում։
«Վիճակագրությունից հետաքրքրված և ամուսնուս հավանությամբ՝ ես ստեղծեցի «կեղծ» էջ՝ տեսնելու, թե ում կգրավի կայքը, և ինչու են տղամարդիկ դավաճանում»,-գրել է Ֆալոուֆիլդը։
Չնայած զուսպ էջին՝ նա նշել է, որ ինքը «խաղային» է և հետաքրքրված է քաղաքականությամբ ու նորություններով, ու կես ժամվա ընթացքում ստացել է մոտ 30 հաղորդագրություն։
Կայքում տղամարդկանց մեծ մասը փնտրում էին «գողացված զվարճանքի պահեր», բողոքում էին իրենց ամուսնություններում զգացմունքների բացակայությունից, բայց միևնույն ժամանակ պնդում էին, որ չեն ուզում կործանել իրենց ընտանեկան կյանքը և որ, ամեն դեպքում, սիրում են իր կանանց։
«Էջերի 90%-ը ուղղակիորեն ցույց էին տալիս, որ տղամարդիկ չեն ուզում կործանել իրենց ամուսնությունը, և բոլորն էլ պաշտում են իրենց կողակիցներին»,-նշել է լրագրողը։
Ֆալոուֆիլդի հետ հանդիպումները հաստատում են այս պարադոքսը. երկու չափահաս դուստրերի 62-ամյա հայրը փնտրում էր «պարզ սեքս», որպեսզի չխախտի ամուսնության ստատուս քվոն. մեկ այլ մասնակից՝ 12-ամյա աղջկա 52-ամյա հայրը, նշել էր, որ դեռ սիրում է իր կնոջը, բայց կարոտում է ֆիզիկական մտերմությունը։
Ֆալոուֆիլդը, ի վերջո, եզրակացրել է, որ դավաճանները տարբեր տարիքի, սոցիալական կարգավիճակի և կենսակերպի մարդիկ էին, բայց բոլորին միավորում էր իրենց կողակիցների հանդեպ սերը։
Դավաճանների հայտնաբերման մասնագետ Մադլեն Սմիթը հավելում է, որ անհավատարմության վկայող նշաններից են՝ գաղտնի հեռախոսազանգերը, լուսանկարներում զուգընկերոջ բացակայությունը և… Snapchat-ի օգտագործումը, որը դիտումից հետո ջնջում է հաղորդագրությունները՝ այն դարձնելով հարմար հարթակ գաղտնի հաղորդագրություններ ուղարկելու համար:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ