Երբ դուք ամուսնացած եք կամ երկարատև հարաբերությունների մեջ, ձեր սեռական կյանքը անխուսափելիորեն փոխվում է ժամանակի ընթացքում: Առաջին մի քանի ամիսների ընթացքում գրեթե բոլոր զույգերը ունենում են «մեղրամսի» շրջան, երբ միմյանցից չեն կարողանում կտրվել: Նոր սիրավեպը միշտ հետաքրքիր է, ասում է սեքս-թերապևտ, «So Tell Me About the Last Time You Had Sex» գրքի հեղինակ, բժիշկ Իան Քերները: Սակայն ժամանակի ընթացքում նորույթը մարում է, և ձեր ինտիմ կյանքի ռիթմերը սկսում են արտացոլել անհատական լիբիդոները, որոնք միշտ չէ, որ համընկնում են, գրում է Men’s Health-ը:
Եթե նկատել եք փոփոխություններ ձեր սեռական ակտիվության մեջ և հետաքրքրվում եք, թե որքան հաճախ են ամուսնացած զույգերը իրականում սեքսով զբաղվում, մասնագետները կիսվում են իրենց դիտարկումներով:
Միջինում քանի՞ անգամ
Սեռական վարքագծի արխիվներում անցկացված ուսումնասիրության համաձայն՝ միջին ամերիկացի զույգը տարեկան սեքսով զբաղվում է մոտ 56 անգամ՝ շաբաթը մոտ մեկ անգամ: Նմանատիպ թվեր են մեջբերվում նաև TIME-ի և Prevention-ի կողմից՝ տարեկան 51-52 անգամ:
Կարևոր է հասկանալ, որ եթե ձեր թվերը տարբերվում են, դա տագնապի պատճառ չէ, քանի դեռ երկու զուգընկերներն էլ երջանիկ են: «Սեռական կարիքները տարբերվում են մարդուց մարդ և կարող են փոփոխության ենթարկվել կախված սթրեսից, քնից, սննդակարգից, վարժություններից և դեղորայքից»,-ավելացնում է Քերները: Նույնիսկ «սեռական առումով ոչ ակտիվ» ամուսնություններում (տարեկան 10 անգամից պակաս), կան մտերմությունը պահպանելու եղանակներ:
Ո՞րն է ճիշտ հաճախականությունը
Չկա մի հաճախականություն, որը կհամապատասխանի բոլորին: Կարևորը երկու զուգընկերներին էլ երջանիկ պահելն է: Բայց եթե ցանկանում եք պահպանել կանոնավորությունը, Անհատականության և սոցիալական հոգեբանության ընկերության հետազոտությունը ցույց է տալիս, որ շաբաթը մեկ անգամ սեքսով զբաղվող զույգերն ամենաերջանիկն են:
«Շաբաթը մեկ անգամից ավելի հաճախականությունը կապված չէ ավելի մեծ երջանկության հետ»,-նշում է առաջատար հետազոտող Էմի Մյուիզը:
Հիմնական եզրակացությունը. կարևոր է պահպանել մտերիմ կապը ձեր զուգընկերոջ հետ, այլ ոչ թե պարզապես հետապնդել թիվը:
Ի՞նչ անել, եթե դուք գոհ չեք ձեր հաճախականությունից:
Անկեղծ զրույց ունեցեք ձեր զուգընկերոջ հետ:
Քննարկեք ձեր ցանկություններն ու սպասումները: Երբեմն խոսքը միայն սեքսի մասին չէ, այլև ննջասենյակից դուրս ֆիզիկական շփման և մտերմության մասին: Անկեղծ երկխոսությունը գլխավորն է:
Եղեք նախաձեռնող
Մաստուրբացիան կարող է լինել տարբեր լիբիդոների միջև եղած բացը նվազեցնելու միջոց՝ առանց ձեր զուգընկերոջ վրա ճնշում գործադրելու: Այն օգնում է ձեզ ավելի լավ հասկանալ ձեր սեփական կարիքները:
Մի համեմատեք ձեզ ուրիշների հետ
Ամուսնության մեջ սեռական բավարարվածությունը չի սահմանափակվում միայն գործողությունների քանակով: Ֆլիրտը, ռոմանտիկ ժեստերը և հուզական մտերմությունը կարող են նույնքան կարևոր լինել:
Անկախ նրանից, թե դա ամեն օր է, թե ամիսը մեկ անգամ, եթե դուք ձեզ երջանիկ եք զգում ձեր ամուսնության և սեռական կյանքի մեջ, անհանգստանալու պատճառ չկա: Կարևորը որակն է, այլ ոչ թե քանակը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 19 նոյեմբերի
Birkin-ը՝ GTA 6-ի աշխարհից․ Hermès-ի խորհրդանշական պայուսակը պատվել է Vice City-ի ոճով փայլող բյուրեղներով22:19, 19 նոյեմբերի
Աթեիստ, որը հանդիպել է Հռոմի պապին, փանկ-ռոքի երկրպագու և ծանոթությունների հավելվածի ստեղծող․ արհեստական բանականության աշխարհի յոթ արտասովոր միլիարդատերերը21:34, 19 նոյեմբերի
WSJ․ Ի պաշտպանություն կաշվե բաճկոններ կրող միջին տարիքի տղամարդկանց20:20, 19 նոյեմբերի
600 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ «արժանապատիվ կյանքի» համար․ ռուսաստանցի օլիգարխի նախկին կինը ամուսնալուծությունից հետո ռեկորդային գումար է պահանջում19:35, 19 նոյեմբերի
Նյու Յորքի Հինգերորդ պողոտան կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ առևտրային փողոցը18:00, 19 նոյեմբերի

16:30, 19 նոյեմբերի
Dior-ը, Omega-ն և Aston Martin-ը պայքարում են նոր գործակալ 007-ի կողքին հայտնվելու համար15:26, 19 նոյեմբերի
Ֆլորենս Փյուն պատասխանել է քննադատներին․ դերասանուհին բացահայտել է նիհարելու և արտաքինի փոփոխության իրական պատճառները14:33, 19 նոյեմբերի
«Նա հիշաչար է». Քրիստինա Ռիչին պատմել է, թե ինչու է Շերը դադարել շփվել իր հետ14:14, 19 նոյեմբերի
Սարդ-մարդը կմարմնավորի ChatGPT-ի ստեղծողին․ Սեմ Ալթմանը խոստովանել է, որ իր կյանքն առանց այդ էլ չափազանց տարօրինակ է13:06, 19 նոյեմբերի
Բրիտանական կառավարությունը ծաղրել է նոր Ջեյմս Բոնդին12:31, 19 նոյեմբերի
«Հանգստացիր կամ հեռացիր բեմից». Մրայա Քերին քննադատության է արժանացել Բրազիլիայում ունեցած տարօրինակ ելույթից հետո