Քորթնի Քարդաշյանը կոպտորեն է վերաբերվում Քիմ Քարդաշյանի իրավաբանական կարիերային, գրում է E! News-ը։
Իրականում, Քիմը բավականին վիրավորվել է, երբ իր ավագ քույրը հեգնական մեկնաբանություն է արել իր իրավաբանական կրթության մասին, ինչը կապված է նրանց հոր՝ Ռոբերտ Քարդաշյան Ավագի հետ, որը փաստաբան էր մինչև 2003 թվականը, երբ նա մահացավ 59 տարեկանում։
«Երբ ես սովորում էի, հանկարծակի իմ համակարգիչը լիովին խափանվեց և սևացավ։ Իմ էկրանը վերածվեց հորս նկարի, որը ես երբեք չէի տեսել»,-նշել է Քիմը։
Նա հավելել է, որ լուսանկարը հայտնվել է ժամացույցի կողքին, որի վրա գրված էր «2:13», ինչը նրան դրդել է Google-ում որոնել թվի իմաստը։
«Ես փնտրեցի հրեշտակային թիվը՝ 213-ը, որն ասում էր. «Հրեշտակը ձեզ ուղղորդում է դեպի ձեր նպատակը և խրախուսում է ձեր կարողությունները»,-բացատրել է նա։ «Ես այն տեղադրեցի ընտանեկան չաթում»։
Այնտեղ Քորթնին չի զսպել իր կարծիքը։
«Կարծում եմ՝ դա նշան է հայրիկից, ով հավանաբար ասում է, որ չպետք է փաստաբանական քննություն հանձնես։ Դու բավականին շատ գործ ունես։ Չորս երեխա ունես մեծացնելու»։
Եվ հաղորդագրությունը Քիմին զայրացրել է։
«Քորթնի, լսիր ինձ. ես աշխատամոլ եմ», - խոստովանության ժամանակ հակադարձել է 45-ամյա աստղը։ «Ես ուզում եմ սովորել, և նախընտրում եմ իրավաբանական դպրոցում սովորել, քան ամբողջ օրը տանը նստել», - շարունակել է Քիմը։ «Ի՞նչ լեզվով պետք է խոսեմ, որ դու հասկանաս, որ ես ապրում, շնչում եմ իրավաբանական դպրոցով։ Ես սիրում եմ դա»,-եզրափակել է նա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:37, 8 նոյեմբերի
Հայկական ԴՆԹ-ն լյուքսի աշխարհում. Petrossian խավիարից մինչև Schiaparelli-ի սվիտեր18:22, 8 նոյեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ. լոգանքի տհաճ սովորությունը կօգնի ավելի հազվադեպ հիվանդանալ16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը