Օրեգոնում բնակվող պլաստիկ վիրաբույժ, բժիշկ Շոն ՄաքՆալլին բացահայտել է մի կոսմետիկ միջամտություն, որը երբեք չէր կատարի ինքն իր վրա, և դա Հոլիվուդում ամենատարածված միջամտություններից մեկն է։
Պորտլենդի Doctor PDX և Réviance կլինիկաների առաջատար մասնագետ, բժիշկ ՄաքՆալլին, մասնագիտացած է կոսմետիկ և վերականգնողական վիրահատությունների մեջ, այդ թվում՝ դեմքի լիֆթինգ, որովայնի պլաստիկա, կրծքագեղձի վիրահատություն և ձեռքի վիրահատություն։
Այնուամենայնիվ, կան որոշակի միջամտություններ, որոնք նա կտրականապես բացառում է իր համար։ Առաջինը հետույքի իմպլանտներն են։
«Դրանք երկարատև բարդությունների շատ բարձր ռիսկ ունեն՝ անկախ տեխնիկայից»,-բացատրել է նա Daily Mail-ին։ «Ահա թե ինչու մենք անցանք BBL-ի», - հավելել է նա։
Երկրորդը ճարպի ներարկումն է հետույքի մկանների մեջ բրազիլական հետույքի լիֆթինգի (BBL) ժամանակ։ Այս միջամտությունը տարածված է Հոլիվուդում և կատարվել է Քարդի Բիի և Նիքի Մինաժի կողմից։
Միջազգային ուսումնասիրությունների համաձայն՝ ամբողջ աշխարհում BBL միջամտությունների թիվը 2020-ից 2024 թվականներին աճել է գրեթե 63%-ով, իսկ 2025 թվականին իրականացվել է ավելի քան 644,000 ամգամ: Սովորաբար BBL-ը ներառում է մարմնի այլ մասերից ճարպի հավաքագրում և դրա ներարկումը ազդրերի և հետույքի մեջ։
Այնուամենայնիվ, ճարպի ներարկումը մկանների մեջ վտանգավոր է եղել: «Սկզբում դա արվում էր ճարպի ներարկման համար ավելի շատ տարածք ստեղծելու համար, բայց պարզվեց, որ դա մեծացնում էր ճարպային էմբոլիայի ռիսկը, ինչը BBL-ը դարձնում էր ամենավտանգավոր պլաստիկ վիրահատությունը», - ասել է բժիշկ ՄաքՆալլին: Վիրաբույժներն այժմ օգտագործում են ուլտրաձայնային հետազոտություն՝ համոզվելու համար, որ ներարկումը ճիշտ տեղում է։
Պլաստիկ վիրաբույժների ամերիկյան ընկերությունը զգուշացնում է, որ ճարպի ներարկումը մկանների մեջ կարող է առաջացնել ճարպային նեկրոզ՝ «ճարպի մահ», որը դրսևորվում է գնդիկների տեսքով և կարող է հանգեցնել լուրջ վարակի։
Մեծ Բրիտանիայում գտնվող Longevita կլինիկայի բժիշկ Ֆուատ Յուքսելի խոսքով՝ հիվանդները հաճախ վիրահատության են գալիս անիրատեսական սպասումներով: «Գործնականում ճարպի փոխպատվաստման անվտանգությունը սահմանափակ է, և դրա զգալի մասը բնականաբար լուծվում է ապաքինման ընթացքում»,-բացատրել է նա։
BBL-ը նաև այն վիրահատությունների շարքում է, որոնց համար մարդիկ ամենից հաճախ զղջում են։
Անցյալ տարի Գրեմմիի մրցանակակիր SZA-ն բրիտանական Vogue-ին ասել է. «Ես շատ եմ զայրացած ինձ վրա դրա համար։ Ես քաշ եմ հավաքել՝ ապաքինման ընթացքում պասիվ լինելով, փորձելով պահպանել ճարպը։ Դա պարզապես հիմարություն էր»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:07, 28 նոյեմբերի
Հովհ. Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը ելույթ կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում19:27, 28 նոյեմբերի
«Հայաստանում սիրում են մեծ շուքով հայտնվել: Մեզ խորթ է զուսպ լինելը»․ Աննա Սաթյանը՝ օծանելիքի, հայկական բույրերի և սեփական հաճույքի համար բույր ընտրելու մշակույթի մասին18:30, 28 նոյեմբերի
Բրունեյի սուլթանը՝ 600 միլիոն դոլար արժողությամբ Boeing-ի ղեկին․ 80-ամյա միլիարդատերը հնարավոր է՝ անձամբ է վայրէջք կատարել Մոսկվայում՝ ձնաբքի պայմաններում17:33, 28 նոյեմբերի
«Սեռական հարաբերություններ ունեցեք միմյանց հետ». Ռոբ Լոուն պատմել է, թե ինչպես է «Օսկար»-ի արժանացած ֆիլմի ռեժիսորը դերասաններին դրդել սիրավեպեր սկսել նկարահանման հրապարակում16:28, 28 նոյեմբերի
«Մի քանի բաժակից հետո՝ աշխարհը նվաճելու մասին». MIT-ի պրոֆեսորը բացահայտել է Claude-ի ստեղծող ընկերության աշխատակիցների գաղտնի զրույցների բովանդակությունը15:14, 28 նոյեմբերի
Մոնիկա Բելուչին 50 տարեկանում մարտահրավեր է նետել Հոլիվուդին․ «Բոնդի ամենատարեց աղջիկը» պատմել է մերկ տեսարանների և Մել Գիբսոնի հետ աշխատանքի մասին14:22, 28 նոյեմբերի
«Ցանկանում էի միլիոնավոր մարդկանց հայր դառնալ». Dolce & Gabbana-ի մոդելը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ սերմնաբջիջների դոնորության պատճառով13:07, 28 նոյեմբերի
Եվրոպայի տեսարաններով լի լոգանք, շամպայն և 105 հազար դոլար արժողությամբ անձնական վագոն․ Քեթի Փերին և Ջասթին Թրյուդոն շքեղ ռոմանտիկ ուղևորություն են կազմակերպել «Արևելյան էքսպրեսով»12:12, 28 նոյեմբերի
Նիկոլ Շերզինգերը խզել է նշանադրությունը՝ յոթ տարվա հարաբերություններից հետո․ ո՞վ է եղել բաժանման նախաձեռնողը11:20, 28 նոյեմբերի
«Ի՞նչ է ձեզ հետ կատարվում». Դոնալդ Թրամփ կրտսերը քննադատել է Netflix-ին՝ Գոհաբանության օրվա կապակցությամբ կանանց մասնակցությամբ համբույրի տեսարան հրապարակելու համար10:30, 28 նոյեմբերի
Սիմոն Աբգարյանը կգլխավորի Փարիզի լեգենդար թատրոններից մեկը՝ Théâtre du Soleil-ը09:00, 28 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ