Etsy-ում իսկական «կախարդական փոթորիկ» է հասունանում. հարթակը սկսել է զանգվածաբար ջնջել կախարդական ծառայությունների վաճառողներին՝ նման ծառայությունների պաշտոնական արգելքից ավելի քան մեկ տասնամյակ անց։
Կախարդանքի սիրահարները և դժգոհ հաճախորդները տարածում են լուրը սոցիալական ցանցերում՝ գովաբանելով կախարդներին, որոնք առաջարկում էին գուշակություններ, մարգարեություններ, սիրո և պաշտպանության կախարդանքներ, հարսանիքների համար հաջողություն կամ լավ եղանակ գրավելու ծառայություններ, «հոգու երկվորյակների» լուսանկարներ և նույնիսկ անեծքներ, հաղորդում է NYP-ն։
Չնայած իր ժողովրդականությանը, Etsy-ն 2015 թվականից ի վեր արգելել է կախարդանքների, կախարդական ծեսերի և ցանկացած գերբնական ծառայության վաճառքը։
Բեատրիքսը, որը վաճառում էր իր ծառայությունները Celestial Craft Spells ապրանքանիշի ներքո, արգելքը համարում է անարդար։ «Etsy-ում կախարդներն ունեին մի տեղ, որտեղ մենք կարող էինք աշխատել առանց խտրականության։ Հարթակը նույնիսկ օգնում էր մեզ հաճախորդներ գտնել գովազդի միջոցով։ Եվ հիմա նրանք պարզապես հեռացրել են մեզ առանց բացատրության։ Մեզանից շատերի համար դա մեր եկամտի հիմնական աղբյուրն էր»։
Նա հավելել է, որ Etsy-ի որոշումը նման է Սալեմի կախարդների որսի վերադարձին։
TikTok-ի օգտատեր Քերոլ Ջեյը պատմել է, որ երբ փորձել է մուտք գործել իր սովորական կախարդի Etsy էջ, խանութը փակվել է։ «Ես ցնցված էի։ Ոչ մի հաղորդագրություն, ոչ մի բացատրություն։ Etsy-ն պարզապես ջնջում է բոլոր կախարդական վաճառողներին», - ասել է նա։
Հաճախորդները, որոնք սպասում էին իրենց պատվերներին, մնացել էին առանց տեղեկատվության և իրենց խաբված էին զգում։
Որոշ կախարդներ արդեն բացում են իրենց սեփական կայքերը և զարգացնում սոցիալական ցանցերը։ Օրինակ՝ Բեատրիքսը գրանցվել է Witchly-ում՝ Etsy-ին նման հարթակում, բայց կախարդների համար։ «Հաճախորդները դեռ կփնտրեն կախարդական ծառայություններ, բայց հիմա նրանք պակաս պաշտպանված են», - նշել է նա։ TikTok տեսանյութի մեկնաբանություններում օգտատերերը իրավիճակը անվանում են «իսկական վհուկների որս», մինչդեռ մյուսները զգուշացնում են. «Etsy-ն շուտով անիծվելու է»։ Շատ բաժանորդներ պահանջում են կախարդություն վաճառողների վերադարձը հարթակ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:07, 28 նոյեմբերի
Հովհ. Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը ելույթ կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում19:27, 28 նոյեմբերի
«Հայաստանում սիրում են մեծ շուքով հայտնվել: Մեզ խորթ է զուսպ լինելը»․ Աննա Սաթյանը՝ օծանելիքի, հայկական բույրերի և սեփական հաճույքի համար բույր ընտրելու մշակույթի մասին18:30, 28 նոյեմբերի
Բրունեյի սուլթանը՝ 600 միլիոն դոլար արժողությամբ Boeing-ի ղեկին․ 80-ամյա միլիարդատերը հնարավոր է՝ անձամբ է վայրէջք կատարել Մոսկվայում՝ ձնաբքի պայմաններում17:33, 28 նոյեմբերի
«Սեռական հարաբերություններ ունեցեք միմյանց հետ». Ռոբ Լոուն պատմել է, թե ինչպես է «Օսկար»-ի արժանացած ֆիլմի ռեժիսորը դերասաններին դրդել սիրավեպեր սկսել նկարահանման հրապարակում16:28, 28 նոյեմբերի
«Մի քանի բաժակից հետո՝ աշխարհը նվաճելու մասին». MIT-ի պրոֆեսորը բացահայտել է Claude-ի ստեղծող ընկերության աշխատակիցների գաղտնի զրույցների բովանդակությունը15:14, 28 նոյեմբերի
Մոնիկա Բելուչին 50 տարեկանում մարտահրավեր է նետել Հոլիվուդին․ «Բոնդի ամենատարեց աղջիկը» պատմել է մերկ տեսարանների և Մել Գիբսոնի հետ աշխատանքի մասին14:22, 28 նոյեմբերի
«Ցանկանում էի միլիոնավոր մարդկանց հայր դառնալ». Dolce & Gabbana-ի մոդելը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ սերմնաբջիջների դոնորության պատճառով13:07, 28 նոյեմբերի
Եվրոպայի տեսարաններով լի լոգանք, շամպայն և 105 հազար դոլար արժողությամբ անձնական վագոն․ Քեթի Փերին և Ջասթին Թրյուդոն շքեղ ռոմանտիկ ուղևորություն են կազմակերպել «Արևելյան էքսպրեսով»12:12, 28 նոյեմբերի
Նիկոլ Շերզինգերը խզել է նշանադրությունը՝ յոթ տարվա հարաբերություններից հետո․ ո՞վ է եղել բաժանման նախաձեռնողը11:20, 28 նոյեմբերի
«Ի՞նչ է ձեզ հետ կատարվում». Դոնալդ Թրամփ կրտսերը քննադատել է Netflix-ին՝ Գոհաբանության օրվա կապակցությամբ կանանց մասնակցությամբ համբույրի տեսարան հրապարակելու համար10:30, 28 նոյեմբերի
Սիմոն Աբգարյանը կգլխավորի Փարիզի լեգենդար թատրոններից մեկը՝ Théâtre du Soleil-ը09:00, 28 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ